> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 25 октября 2016 г.

«Զարթուցիչ ինտենսիվ» դասընթաց

ՀՀ ԿԲ «Գիտելիք Հանուն զարգացման»-ը հրավիրում է մասնակցելու «Զարթուցիչ ինտենսիվ» դասընթացին, որը վարելու է «Զարթուցիչ» նախագծի հեղինակ Գրիգոր Առաքելյանը, ով նաև հանդիսանում է «Առաքելյան ընդ փարթներս քոնսալթինգ» ընկերության համահիմնադիր։ 
«Զարթուցիչ» դասընթացին մեկ տարվա ընթացքում մասնակցել է 1000-ից ավելի մարդ:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝
- Ենթագիտակցության դերը հաջողությունների ու անհաջողությունների մեջ
- Ինչպե՞ս է անհաջողությունը գալիս մյուս անհաջողության վրա
- Ի՞նչ ասել է «բախտը բերեց»
- Որ քայլերն են ունենում հետևանք և որոնք են արվում անիմաստ
- Պարետոյի տեսությունը
- Նպատակը դնելու տեխնիկա SMART
Դասընթացը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 18:30-ին «Գիտելիք Հանուն զարգացման» կենտրոնում։

Մուտքն ազատ է։

Комментариев нет:

Отправить комментарий