> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 7 сентября 2016 г.

Մեր հյուրասրահում երիտասարդ դերասան, թիկնապահ Դավիթ Ղազարյանն է:


Ես Դավիթ Ղազարյանս ծնվել և մեծացել եմ Երևանում: Մանկությունս անցել է Երևանի գողտրիկ անկյուններում: Սիրահարվել, սովորել, մանկություն, պատա-
նեկություն՝ ապրել և մեծացել եմ Զեյթուն թաղամասում: Մասնագիտությամբ դերասան եմ և թիկնապահ: Բանակն ավարտել եմ սերժանտի կոչումով: Աշխատում եմ անվտանգության համակարգում,որը ներառվում է ՊՆ-ի կազմում: Ազատ ժամանակ ստեղծագործում եմ և զբաղվում եմ սպորտով: Շատ եմ սիրում ստեղծա-
գործել: Երբ ստեղծագործում եմ հոգիս կարծես թևածում է քամու հետ: Սիրում եմ դա-
Սակայն երաժշտություն, երբ լսում եմ դասական երաժշտություն,մտքով թևածում եմ դեպի հեռուներ, դեպի իմ Երևանիս գողտրիկ անկյուններ,որտեղ անցել է իմ հրաշք
մանկությունս: Շատ եմ սիրում քայլել ռոմանտիկ անձրևի տակ և մտքով ստեղծագործել, այնուհետև մտքերս հանձնել թղթին: Շատ ռոմանտիկ եմ:

Սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ ստեղծագործություններից:

ԳԱՐՈՒՆ Է ԱՐԴԵՆ

Գարուն է արդեն,
Ձյունն ու սառույցը հալվել են արդեն,
Ձյան շերտով ծածկված հողը բերրի է,
Ծաղիկներն արդեն ծաղկել են սեր իմ,
Նորածին սիրո մեծ հույս են տալիս.
Չէ որ խոսում են մեր սիրո լեզվով,
-Սիրեք-
Ասում են,-
Սիրելով ապրեք:
Չէ որ սիրուց է բարիքը ծնվում:

ՍԻՐՈ ԱՐՄԱՏՆԵՐԸ

ՍԵՐԸ ԱՊՐՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ՈՐ ՄԱՐԴԸ,
ՍԵՐԸ ԱՊՐՈՒՄ Է ՄԵԿ ԼԱՎ ՄԵԿ ԷԼ ՎԱՏ,
ՍԻՐՈՂ ՍՐՏԵՐԸ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ,
ԿԱՌՉՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՍՈՒՐ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ,
ԿԱՌՉՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԾԱՌԸ,
ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ՍՈՒՐ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ,
ԿԱՌՉՈՒՄ ԵՆ ԳԵՏՆԻՑ,
ԴԺՎԱՐ Է ՆՐԱՆՑ ԻՐԱՐԻՑ ԶԱՏԵԼ,
ԵԹԵ ՉԿՏՐԵՆ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԱՅԴ,
ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԾԱՌԵՐԻ ՀԵՏ:

Комментариев нет:

Отправить комментарий