> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 26 сентября 2016 г.

Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում առկա են առնվազն 3 դասասենյակներ, որոնց հատակը, մեղմ ասած, գտնվում է առավել անմխիթար վիճակում:


Հարգելի՛ դիլիջանցիներ, դիլիջանաբնակներ, Դիլիջանը սիրող մարդիկ
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում առկա են առնվազն 3 դասասենյակներ, որոնց հատակը, մեղմ ասած, գտնվում է առավել անմխիթար վիճակում:
Այդ դասասենյակներում սովորում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ:
Դասասենյակներում հատակի անմխիթար վիճակը անհարմարություն է առաջացնում հատկապես անվասայլակով և քայլակով տեղաշարժվող աշակերտների ազատ տեղաշարժման համար:
Այս խնդրի լուծման նպատակով դպրոցում կազմակերպվել էր բարեգործական համերգ: Համերգին իրենց բարի կամքի դրսևորմամբ
ներկա էին երգչուհի Սոնա Ումրոյանը, «ՎանաԹոր» էթնիկ ֆյուժն նախագիծն ու Համայնքային կենտրոնի երգչախումբը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում.
Դիլիջանի քաղաքապետ պ-ն Ա. Սանթրոսյանին, Համայնքային կենտրոնին, Արթուր Հակոբյանին, Արամ Պետրոսյանին,
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի շրջանավարտներին, աշակերտներին, համերգին ներկա եղած և տոմսեր գնած յուրաքանչյուր մարդու:
Դուք այդպիսով Ձեր լուման ներդրեցիք այս ազգանվեր գործին:
Նաև խնդրի լուծմանն իր աջակցությունը բերած ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին
՝ 200.000 ՀՀ դրամի չափով, / ի դեպ, պ-ն Հակոբյանի աջակցությունը մեր դպրոցին շարունակական բնույթ է կրում/, Հրաչյա Դավթյանին՝ գնումների ժամանակ մեծ զեղչեր տրամադրելու համար:
Արդյունքում հանգանակվել է 330.000 ՀՀ դրամ, որից 260.000 ՀՀ դրամը օգտագործվել է
1 դասասենյակի հատակի վերանորոգման ծախսերը հոգալու համար: Այժմ ունենք 70000 ՀՀ դրամ և առնվազն 2՝ ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող դասասենյակ:
Ըստ նախնական հաշվարկների՝ դասասենյակները վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ է ևս 430.000 ՀՀ դրամ:
Հարգելի՛ դիլիջանցիներ, դիլիջանաբնակներ և պարզապես գողտրիկ Դիլիջանը սիրող մարդիկ, եկե՛ք համախմբվենք և հնարավորինս օգնության ձեռք մեկնեք մեր փոքրիկներին:
Օգնել կարող եք ոչ միայն գումարով, այլև շինանյութով կամ աշխատուժով:
Պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք վերանորոգված և վերանորոգման առավել կարիք ունեցող դասասենյակների լուսանկարները:
Դասասենյակները տեսնելու համար կարող եք նաև այցելել դպրոց:
Հանգանակությանը մասնակցելու համար կարող եք զանգահարել
077984354 Աննա Դավթյանին:
Ձեր հանգանակած յուրաքանչյուր դրամը հրապարակվելու և հետագայում հաշվետվությունների տեսքով ներկայացվելու է ֆեյսբուքյան էջում:
Հարգելի բարեգործներ, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԸ:
Հաշվետվություն
Լամինատ 1քմ.4400դրամ 46քմ 200.000 դրամ
Շրիշակ 13x700=9100 դրամ
Դետալ 31x100=3100 դրամ
Ինքնակպչուն ժապավեն 2x500=1000դրամ
Պտուտակ 120x4=480դրամ
Կպչուն քեչա 4x250=1000 դրամ
Պարոգ 1x2500=2500 դրամ
գիպսոնիտ 1x2500=2500 դրամ
Վարպետին 40.000 դրամ
Ընդհանուր 260.000 դրամ

Լուսանկարների, նյութի հեղինակ Աննա Դավթյան

Комментариев нет:

Отправить комментарий