Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է՝ ի նշանավորումն
2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական
հեղափոխության հաղթանակի:
Այս օրը հենց այնպես չէ, որ սահմանված է, քանի որ մեր համայնքների
ու պետության զարգացման առանցքում քաղաքացին է՝ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր աշխատասեր,
օրինապահ ու հայրենասեր կերպարով ամեն օր հաղթահարում է բազմապիսի խոչընդոտներ՝ մեր
երկիրն ամեն օր ավելի լավը դարձնելու մեծ ցանկությամբ:
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, մենք մշտապես
ձեր կողքին ենք և պատրաստակամ հայրենանպաստ համագործակցությունների: Մեր երկրին մաղթում
եմ խաղաղություն և բարօրություն, իսկ ձեզ՝ բարեկեցություն ու ամենայն բարիք:
Հարգանքով՝
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյան
Լուսանկարները Դավիթ Սարգսյանի, ֆեյսբուկյան պաշտոնական էջից։
Комментариев нет:
Отправить комментарий