> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 11 мая 2023 г.

Բացվեց Վաչե Գրիգորյանի անձնական բլոգը






Բացվեց՝ Դիլիջանցի երգիչ,զբոսաշրջային, մշակութային, հասարակական գործիչ, գովազդային գործակալ և բլոգեր՝ Վաչե Գրիգորյանի անձնական բլոգը։ 

 Այս բլոգում կհրապարակվեն Վաչեի երգերը, բանաստեղծությունները, կխոսվի նրա գործունեության մասին։  Այցելելով բլոգ՝ դուք կարող եք ծանոթանալ նրա պաշտոնական էջին, իսկ համագործակցության ցանկության դեպքում՝ կարող եք կապ հաստատել նրա հետ։  Վաչեն երգում է աշուղական, ժողովրդական, ազգագրական, հայ երգահանների, «80»-ականների էստրադային և հեղինակային երգեր։  Վաչե Գրիգորյան՝           - «Անձնական բլոգի գաղափարը ունեի դեռևս՝ 2012 թ-ից, բայց այն ժամանակ միայն սոց և յութուբյան էջը ունեի։  Դեռ պահը չէր հասունացել, բացի դա էլ գործունեությունս շատ ծանրաբեռնված էր ու չէի հասցնում այլ գործերով զբաղվել։  Իսկ այս ձմռանը բացեցինք իմ յութուբյան նոր պաշտոնական էջը, հիմա էլ ընկերոջս՝ բլոգեր Արթուր Տեր Սահակյանի առաջարկով բացվեց նաև անձնական բլոգս։  Բլոգիս առանձնահատկությունը այն է, որ չկա ոչ մի ճչացող և ավելորդ ծանրաբեռնված և հոգնեցնող ձևավորում։  Այսինքն, բլոգի այցելուների համար հրապարակումները կլինեն հակիրճ, ընթեռնելի և բովանդակային։  Սպասեք նորություններին, շատ ասելիք ու ծրագրեր կան, որոնց մասին կտեղեկանաք  հետևելով բլոգիս։»  Վաչեն  իր խոսքը եզրափակեց  շնորհակալություն հայտնելով իր բոլոր հետևորդներին, գործընկերներին և արվեստն ու աշխատանքը գնահատողներին։  Իսկ ո՛վ է Վաչեն իր ընկերների համար և ի՞նչպեսի անձնավորություն է նա։ Թեյագործ, նկարչուհի և կոլաժիստ, մշակութային և հասարակական գործիչ՝ Լուսինե Մանուկյանը այսպես բնութագրեց            - «Վաչեն ընկերասեր, իր գործի նվիրյալ, պարտաճանաչ և պատասխանատու անձնավորություն է։  Մարդ՝ ում հետ կարող ես զրուցել յուրաքանչուր թեմայի շուրջ։  Նա աշխարհի գույները, սերը և բարությունը ամփոփել է իր ներսում և կարողանում է բաժին հանել նաև իր ընկերներին։»  Վաչեն Տավուշի տարածաշրջանում առաջիններից էր, ով հիմնադրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» և «Դիլիջան նյուզ» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգները ու մոտիվացրեց զբոսաշրջությունը, մշակույթը և տեղեկատվությունը մեկ հարթակում։  Նրա անձնական բլոգ կարող եք այցելել ստորև հղումով։ 

  https://grigorian-vache-official.blogspot.com/

 

Հրապարակումը Ձեզ ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։        


 

Комментариев нет:

Отправить комментарий