> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 21 октября 2013 г.

YERITASARDNER@ MSHAKUYTAYIN NAXADZERNUTYUNNERUM!!!

Երիտասրդները մշակույթային նախաձեռնություններում Վերջերս Դիլիջան քաղաքի մի խումբ երգող,ասմունքող,պարող երիտասրդներ Dilijan Initiative Group-ի, dilijanews.blogspot.com-ի և Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել էին <<Աշնանային ելևէջներ>> խորագրով ուրախ հագեցած ծրագիր: Դիլիջանի Հաղարծին համայնքի դպրոցում համերգին մասնակցում էին Հայացք պարի համույթը պարուսույց Անի Ամիխանյանը,ասմունքող Էրիկ Մատինյանը,Անի Թորոսյանը,Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ուսանողներ Սամվել Ալիխանյանը,Արթուր Վարդանյանը,Վաղինակ Մկրտչյանը,երգիչներ Ալյոշա Հարությունյանը,Վաչե Գրիգորյանը: Համերգը սկսվել էր ավանդական դարձած<< Հանուն հայության հարատևման>> երգով այնուհետև հնչեցին ստեղծագործություններ հայ գրողների ստեղծագործություններից,ժողովրդական, հեղինակային ,էստրադային հոգեթով կատարումներ `պարեր: Համերգը անցավ բարձր տրամադրությամբ հանդիսաատեսը ոգևորվել էր հոգեպարար կատարումներով :Հաղարծնի աշնանային երեկոն պարուրվել էր աշնանային ելևէջներով: Համերգի վերջում խորին շնորհակալություն հայտնեցին բոլոր շահագրգիռ մարդկանց և կազմակերպություններին` Դիլիջանի քաղաքպետարանին հանձինս Դիլիջանի քաղաքպետ պարոն Ա. Սանթրոսյանին,հայ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի Դիլիջանի գրասենյակի համակարգող պարոն Գ.Դավթյանին,<<Հույսի կամուրջ>>Հ/Կ-ի Դիլիջանի մասնաճյուղի գրասենյանկին տեխնիկապես աջակցելու համար:Հաղարծնի համայնքի դպրոցի տնօրինությանը: Ըստ միջոառման կազմակերպիչների համերգը հաջողվեց անկախ խոչնդոտների:Ուրախ և շնորհակալ ենք, որ համերգը կայացավ շնորհիվ լավ ու բարի մարդկանց ու հանդիսատեսի: Այս համերգը ավելի լայն շրջանակներով տեղի կունենա Դիլիջանի արվեստասեր հասրակության համար առաջիկայում:Մեր հետ զրույցում նշեցին միջոցառման կազմակերպիչները Dilijan initiative Group-ի dilijanews.blogspot.com-ի համակարգող Վաչե Գրիգորյան:

Комментариев нет:

Отправить комментарий