> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 23 октября 2022 г.

ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄՆԵՐ՝ 2022












































Ի՜նչպես ամեն տարի այս տարի ևս տարվա այս ժամանակահատվածում ամփոփում եմ անցած՝ 10 ամիսների ձեռք բերումները։  Տարին սկսեցի ընդգրկվելով #modus_consulting_llc -ի կողմից իրականացվող «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ՏՏԱ ծրագրի միջոցով ծրագրին, որի շրջանակում ստեղծվեց՝ «#տավուշի_տուրիզմի_ակումբ / #tavush_tourism_club»։  Ակումբի շրջանակներում ունեցել ենք գործնական հանդիպումներ՝ Հայաստանի տուր օպերատորների, ասոցիացաների, բիզնես ընկերությունների տնօրենների, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հետ։  Գործնական աշխատանք ենք ունեցել ՀՀ-ի 4 հանրահայտ բարձրակարգ հյուրանոցներում։  Անցել ենք վերապատրաստումներ՝ մարկետինգի, զբոսաշրջության, հյուրանոցային գործ, հաշվապահական, իրավաբանական, բրենդինգավորում և այլ թեմաներով՝ իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալ փորձագետների կողմից։  Այս տարի ապրիլին Երևանում «Ինպերիում պլազա» բիզնես կենտրոնում սահիկով ներկայացրել եմ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի 6 տարվա գործունեությունը, նույն շնորհանդեսը՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ մայիսին իրականացրել ենք Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում։  Այս 10 ամիսներին մասնակցել եմ մի քանի հետազոտական հարցմանը ներկայացնելով՝ Դիլիջան խոշորացված համայնքի զբոսաշրջային խնդիրները և բացթողումները։  Ընդլայնել եմ բլոգի տվյալների տեղեկատվական բազան և հյուրանոցային ռեզերվը։  Վերընշված ծրագրի շրջանակներում ստեղծվել է բլոգի նոր լոգոն, երիզի նկարը և բիզնես քարտը։  Հունիսին՝ «#agate_rights_defense_center_ #for_women_with_disabilities_ngo –ի կողմից Իջևանում մասնակցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» 1 օրյա դասընթացին։  «#chaplin_corporate_growth_and_education»-ի կողմից առցանց մասնակցել եմ «Արդյունավետ հաղորդակցություն» դասընթացին։  Մասնակցել եմ 2 երաժշտական միջոցառման, նկարահանվել ֆիլմում։  Այս ամենին զուգահեռ աշխատում եմ նոր երգերի վրա։  Անվերջ կարող եմ խոսել, բայց ընթացիք աշխատանքներիս մասին խոսել եմ ընդացքում։  Եզրափակելով խոսքս հավելեմ, որ առջևում կան նոր նախագծեր, որոնց մասին կխոսեմ դրանք իրականացնելուց հետո։  Շնորհակալ եմ Ձեզ սիրելի ընկերներ, որ Ձեր շնորհիվ եմ այսօր՝ Վաչե Գրիգորյան։  Շնորհակալ եմ բոլոր նոր գործընկերներիս վստահության և համագործակցության, հյուրանոցներին և ուղևորափոխադրող անձանց մեր ռեզերվում ընդգրկվելու համար։  Առանձնահատուկ շնորհակալ եմ՝ Դիլիջանի համայնքապետարանին ի դեմս համայնքի ղեկավար պարոն՝ Դ Սարգսյանին և այն բոլոր կառույցներին, որ ինձ են ընձեռել Դիլիջանը զբոսաշրջության և մշակույթի տեսանկյունից ներկայացնելու՝ այդ վեհ պատիվը իմ արվեստագետ, մշակութային գործիչ և շնորհալի ընկերներիս հետ միասին։

     


 

Комментариев нет:

Отправить комментарий