> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 8 октября 2022 г.

🇦🇲 Դիլիջանը 478 տարեկան է։


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Իմ սիրելի՛ դիլիջանցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ Դիլիջան քաղաքի 478-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այս քաղաքը կերտվել է յուրաքանչյուրիդ սիրո ու նվիրումի շնորհիվ։ Ապրել ու զարգացել է շնորհիվ այն տաղանդավոր դիլիջանցիների, ովքեր այստեղ կառուցել են իրենց տունը, ստեղծագործել ու անվերջ արարել են։

Մեր քաղաքը պատմական փառահեղ անցյալ ունի, և նրա ապագան էլ նույնքան փառահեղ պիտի լինի։ Քաղաքի հիմնադրման օրից բազմաթիվ շնորհաշատ մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր մեր քաղաքն ունի իր եզակի և ուրույն դիմագիծը, միայն իրեն հատուկ մշակույթն ու կոլորիտը։

Ինձ համար կարևոր է, թե ինչպիսի քաղաք ենք մենք ժառանգելու մեր հաջորդներին։ Եվ նպատակս է, որ մեր Դիլիջանը դառնա ժամանակակից, բարեկեցիկ ու առաջընթացներ գրանցող քաղաք։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ամենօրյա աշխատանքով նպաստում են քաղաքի զարգացմանը։ Շարունակե՛ք ակտիվորեն աշխատել հանուն Դիլիջանի վաղվա օրվա։

Շնորհավո՛ր տոնդ, Դիլիջա՛ն։

Շնորհավո՛ր տոնդ, Դիլիջանցի։  Լուսանկարը համայնքի ղեկավար՝ Դ․ Սարգսյանի պաշտոնական էջից։

     


 

Комментариев нет:

Отправить комментарий