> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 8 октября 2022 г.

«Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող, երգիչ և կազմակերպիչ՝ Վաչե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Դիլիջանի 478 ամյակի առթիվ


Սիրելի Դիլիջանցինե՛ր, Դիլիջանաբնակներ և Դիլիջանս ինձ նման սիրողնե՜ր ջան, շնորհավորում եմ բոլորիս։ Այսօր մեր «Արեգունյան» արքունիքի թագուհի՝ իմ լուսապայծառ, ծաղկափթիթ՝

Արքայական համայնք Դիլիջանիս տարեդարձն է։ Իմ կրթված, պատմամշակութային ժառանգություններով, ավանդույթներով, վանքերով, հուշարձաններով, ջրվեժներով, թաքնված վայրերով, ազգային և հայեցի մտածելակերպով հարուստ։ Պատմամշակութային քաղա՜ք ջանուզում եմ Քե՛զ տեսնեմ էլ ավելի ծաղկած, վերականգնված Քո՛ հարուստ մշակութային և գրական կյանքով լեցուն ավանդույթները, որ ապրել ես անցյալ դարում։ Ե՛ս էլ մի՜շտ՝ Քո՛ կողքին եմ, իմ երգերով, գործով ու այն մեծ անասելի սիրով, որ բառերով չեմ կարող նկարագրել։ Դու՜ արդեն հասկացար թե՝ Ես ի՜նչ եմ ուզում ասել։ Միայն ուզում եմ ասեմ, երբե՜ք չկորցնես Քո՛ ինքնատիպությունդ և օտարին Քե՛զ մոտ բերող քո առանձնահատկությունը․․․

Ե՛ս հպարտ եմ, որ պատիվ ունեմ լինելու Քո՛ զավակը և իմ գործով, երգով ու նվիրվածությամբ դառնալու Քո ջատագովդ։    


 

Комментариев нет:

Отправить комментарий