> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 25 июня 2022 г.

Օրավարձով տրվում են սենյակներ, Դիլիջան խոշորացված համայնքի Հովք գյուղական բնակավայրում












«Հովք» հյուրատունը առաջարկում է սեփական տան սենյակներ գիշերակացով։ Բնության գրկում գյուղական միջավայրում ձեր հանգիստը դարձրեք առավել հետաքրքիր։

Գիշերակաց - 4000 դրամ (1 անձի համար)

Գիշերակաց +նախաճաշ - 5000 դրամ (1 անձի համար)

Հավելյալ առաջարկներ

Այցելություն «Աղջկա բերդ»

Այցելություն Հովքի նորահայտ հրաշքը

Շրջագայություն Հովք գյուղի շրջակայքում

Վարպետաց տարբեր միջոցառումներին մասնակցություն

Արշավներ անտառում, ձիով զբոսանքներ․․․

Այցելություն Հաղարծին վանական համալիր

(ցանկության դեպքում տաղավար մոտակայքում հանգստի համար)։

Տանը կան անհրաժեշտ կոմունալ հարմարությունները, ապահովված է անհրաժեշտ սպասքով, մահճակալներով, կա հեռուստացույց, բակում մանղալ, ավտոկայանատեղի, կա բացօթյա պատշգամբ ծածկով, որտեղ կարող եք վայելել մաքուր օդն ու գյուղական խաղաղ երեկոները։

Կարող եք ճաշակել բնական առողջ սնունդ՝ թարմ ձու, կաթ, մածուն, կարագ, ռաժան։ Ինչպես նաև ճաշացանկը բազմազան է և շատ համեղ։ Ձեր ցանկությամբ կարող եք ճաշակել առողջարար փիփերթ, ծնեբեկ, սպանաղ, սինդրիկ, եղինջով ապուր, տնական հավ, թարմ կանաչի, սեզոնին հողամասից քաղած վարունգ, լոլիկ, լոբի, եգիպտացորեն։ Հատապտուղների սեզոնին կա մորի, հաղարջ, մասուր, հոն։Երեկոյան պատշգամբում կարող եք համտեսել դաշտային տարբեր խոտաբույսերով թեյատեսակներ։

Կարող եք մասնակցել հաց թխելու, կաթ կթելու, պանրի, մածունի, կարագի պատրաստման ընթացքին։

Հավելյալ ծառայությունները վճարովի են։

Մանրամասների համար զանգահարեք՝ 📣»093» 31-28-97, «091» 22-71-98, երկուշաբթի-շաբաթ օրերին, ժամը՝ 10։00-19։00-ը, կամ գրեք մեր պաշտոնական էջերին։

             


 

Комментариев нет:

Отправить комментарий