Դիլիջան խոշորացված համայնքի Եղևնիների փողոցում, 5 հարկանի
քարե շենքի՝ 4-րդ հարկում օրավարձով տրվում է 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը վերանորոգված է և ապահովված է կոմունալ
բոլոր հարմարություններով, կա մշտական տաք/սառը ջուր, ջեռուցում՝ «Բաքսի»։ Բնակարանը նախատեսված է՝ 6 հոգանոց ընտանեկան խմբերի
համար։ Գինը՝ 20000 ՀՀ դրամ, արժեքում ներառված
է սպիտակեղեն, սրբիչներ, լոգանքի հիգենիկ պարագաներ, սպասք, հեռուստացույց։ Բնակարանը ունի 2 ննջարան, 1 հյուրասենյակ, խոհանոց,
2 բաց պատշգամբ, որտեղ կա նաև մանղալ և հրաշալի տեսարան է բացվում դեպի Դիլիջանի գեղատեսիլ
անտառները։ Բնակարանը արևահայաց է և մոտակայքում
կան խանութներ։ Ամրագրման դեպքում կարող եք
զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո»՝ «093» 31-28-97, «091» 22-71-98։ Ծանուցում, «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային
և տեղեկատվական բլոգի միջոցով ամրագրման դեպքում՝ Ձեր ցանկությամբ կարող եք օգտվել
մեր զբոսաշրջային փաթեթներից, ուղևորափոխադրման ծառայություններից, ինչպես նաև հավելյալ
ծառայություններից՝ «Ֆուտ կորտ, սննդի առաքում, հարմարավետ մեքենաներ»։ «Դիլի Տուր Ինֆո»-ի առաջարկները ներառված չէ հանգստի
փաթեթում։
Комментариев нет:
Отправить комментарий