> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 21 июня 2022 г.

«Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ծրագիրը Տավուշի մարզում





2021-ի դեկտեմբերին մեկնարկեց «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ծրագիրը, որն իր շուրջ համախմբեց Տավուշի մարզի զբոսաշրջային ոլորտի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ավելի քան 40 գործարարների, ձեռնարկատերերի։

Այդ ծրագրի միջոցով ստեղծվեց Տավուշի տուրիզմի ակումբը, որի անդամներն անցան վերապատրաստում հետևյալ թեմաներով՝ մարքեթինգ և բրենդինգ, զբոսաշրջության հմտություններ, հյուրանոցային ծառայություններ և կառավարում: Հնարավորություն ստեղծվեց նաև ուսումնասիրել զբոսաշրջության միջազգային փորձը, ինչպես նաև իրականացնել ճանաչողական այցեր Հայաստանի առաջատար հյուրանոցներ։ Վերապատրաստումներին հաջորդեց իրավաբանական, հաշվապահական խորհրդատվությունը և քոչինգը բարձրակարգ մասնագետների կողմից։

Տավուշի տուրիզմի ակումբի պաշտոնական հանդիպումները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, որոնք օգնում է մասնակիցներին՝ ծանոթանալու միմյանց գործունեությանը, քննարկելու առկա խնդիրները, խոչընդոտները, համատեղ լուծումներ գտնելու և այսպիսով ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը և խթանելու մարզի զբոսաշրջության համաչափ և արդյունավետ զարգացումը։

«Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում` Տավուշի տուրիզմի ակումբի (ՏՏԱ) ստեղծման միջոցով» ծրագրի նպատակն է հզորացնել Տավուշի զբոսաշրջային բիզնեսները` զարգացնելով նրանց կարողությունները, ստեղծելով Տավուշի տուրիզմի ակումբ և կապելով միջազգային լավագույն հարթակներին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով: Ծրագիրը «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության մասն է:

Իրականացնող կազմակերպությունը «Մոդուս Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունն է, որը հիմնադրվել է 2010 թվականին և բիզնես ծառայություններ է տրամադրում ՓՄՁ-ներին` ուշադրության կենտրոնում պահելով կին ձեռնարկատերերին:

#TavushTourismClub #Տավուշիտուրիզմիակումբ #տուրիզմ #Տավուշ #tourism #Tavush @Tavushtourismclub

Նյութը պատրաստեց Վաչե Գրիգորյանը։    


 

Комментариев нет:

Отправить комментарий