> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 5 июня 2022 г.

ԱՐԵԳՈՒՆՅԱՆ ԱՐՔՈՒՆԻ՜Ք







































Գիտե՞ք  « Արեգունյան արքունիքի» ինչն եմ սիրում. այն ունի հարուստ պատմություն, մշակութային կոթողներ, վանքեր, տեսարժան վայրեր, գաստրո բակեր, խոհանոցներ, հա, մեկ էլ՝ քնելու տեղեր։ Երբ ոլորաններից իջնում ես ներքև քո առջև բացվում է "«Արեգունյան արքունիքն» իր ողջ հմայքով։ Անհնար է լինել արքունիքում և չտարվել թռչունների դյութիչ դայլայլով Աղստևի անուշ երգով, որոնք ասես ձայնակցում են զեփյուռին ու քամու կանչին։ Իսկ ծառները՝ զմրուխտե քողով պատված, առնում են քեզ իրենց թևերին ու տանում հեքիաթի անծայր տիեզերքով։  Ինչպե՞ս կարելի է լինել «Արեգունյան արքունիքում» ու չայցելել՝ Հաղարծին գյուղ և չվայելել "Կում֊կում"֊ի թեյը, Աղավնավանքում՝ չփորձել «Դիլվադոս» տնական օղիները, «Կինեա» տնական, իսկ Իջևանի Աչաջուր գյուղում ՝ «Davtyan wine"-ի Իջևանի 100 տարվա պատմությամբ և ավանդույթներով հարուստ, պապենական  սպիտակ գինիները, իսկ ինչպե՞ս անտարբեր մնալ ու Հովք գյուղում չհամտեսել տիկին Աննայի և Իրինայի եփած ապուրները, քարե փռում թխած հացը, գաթան, փախլավան ու ղափաման։  Պարզ լճի ճանապարհին՝ բացօթյա տաղավարներում, ո՞նց   կանգ չառնես ու ընկերներիդ հետ խորոված չուտես։ «Արեգունյան արքունիքի» հենց կենտրոնում՝ «Մաեստրո»֊ում, սիրտդ հաստատ համեղ տնական սուրճ կուզի, իսկ սնվել կարող ես քաղաքի համեղ ռեստորաններում։ Կարող ես զբոսնել «արքունիքի» այգիներում, պատմական փողոցներում։ Ցանկության դեպքում հարմարավետ մեքենաներով մեր վարորդները Ձեզ կտանեն մեր արքունիքի տեսարժան վայրերը, ուր մեր ուղեկցողների հետ կքայլես անտառներով։  Կարող ես քայլքրշավային արահետներով  շրջել նաև էլեկտրական հեծանիվներով, վարձակալել վրաններ, քնապարկեր կամ հանգստանալ Դիլիջանի լավագույն հյուրատներում, առանձնատներում և օրավարձով բնակարաններում։  «Էկո տնակ» խանութից ձեռք կբերես գյուղական մթերքներից պատրաստած ուտելիքներ, պահածոներ, հուշանվերների խանութից՝ հուշանվերներ, արվեստի գործեր պատրաստված հենց Դիլիջանցի վարպետների ձեռքերով։

 Կարծում եմ՝ էսքանը լուրջ պատճառ է, որպեսզի մոռանաս հոգսերդ, հավաքես ընկերներիդ, կտրվես քաղաքի աղմուկից ու գաս՝ Դիլիջան։ Եթե մտածում ես, որ կդժվարանաս. գիտես ինձ ինչպես գտնել, դու՛ մենակ չես․․․

 💚«Դիլի Տուր Ինֆո», քո ազնիվ, պարտաճանաչ և լավագույն բարեկամը Դիլիջանում։

 📱 093 31-28-97, 091 22-71-98    


 

Комментариев нет:

Отправить комментарий