Սիրու՞մ եք բնություն, ուրեմն գնացինք «Արեգունյան արքունիք»
էկոլոգիապես մաքուր հանգստի։ Ամառ, կիզիչ արև,
ներդաշնակ հանգիստ, որտեղ կարող ես կտրվել քաղաքի աղմուկից և տեսնել օդի գույնը, լսել
լռության ձայնը, շնչել Դիլիջանի մաքրամաքուր առողջարար օդը և վայելել գետակի մեղրածոր
կարկաչը, խմել Դիլիջանի կենարար, բուժիչ անմահական ջուրը։ Շքեղ
կահավորված երկտեղանի հարմարավետ քոթեջներ, առանձին սանհանգույցներով, նախատեսված 8 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերի համար:
Ինչպես նաև կարող
եք ճաշակել ռեստորանի համեղ և հայկական դիլիջանյան բնական մթերքներից պատրաստված ուտեստները՝ համեմված դիլիջանյան կոլորիտով: Դիլիջանյան համեղ, ավանդական խորովածը, Տավշո սարերի սնկով
ապուրները, ձվածեղը և համադամ, տարատեսակ աղցանները պատրաստված հմուտ խոհարարի ձեռքերով կգոհացնի ամենախստապահանջ այցելույին: Համալիրը գտնվում է Դիլիջանի շրջանաձև հրապարակից 3 ԿՄ հեռավորության վրա, Դիլիջան-Երևան ճանապարհի ձախ կողմյան հատվածում:
Որն է` այս հյուրանոցային համալիրի առանձնահատկությունները` այն է, որ բակում առկա
է մանղալ, տաղավարներ, ճոճանակ և կտրված է քաղաքի աղմուկից: Մաքուր օդ և աղտահանված միջավայր, գետակի մեղրածոր կարկաչ, թռչունների հոգեպարար դայլայլ:
Բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում յուրաքանչուր հաճախորդին և մատչելի գին:
Ամրագրման համար զանգահարեք` “Դիլի
Տուր Ինֆո”, (091) 22-71-98, (093) 31-28-97 հեռախոսահամարներով, երկուշաբթի/շաբաթ օրերին,
ժամը՝ 10։00/19։00-ը։
Комментариев нет:
Отправить комментарий