> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 9 декабря 2013 г.

Mer hyurasrahum e joxovurdakan ergich Gurgen Dabaghyan@!!

Նա երգում է ապրելու համար Ժողովրդական, ազգագրական, հայ կոմպոզիտորներից մինչև հայ մերօրյա և վաղ աշուղների երգերը նոր շունչ են առնում հայ երգի փոքրիկ իշխան Գուրգեն Դաբաղյանի շուրթերից: Հայ երգը Գուրգեն Դաբաղյանը յուրովի է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում, նրա բոլոր ելույթները անցնում է լեփ-լեցուն դահլիճներում և արժանանում է հոտընկայս ծափահարությունների: Երգը նրան ուղեկցել է դեռ վաղ մանկուց: Նա միշտ հավատարիմ է հայ երգին և պատվով է կրում ի վերուստ տրված այս աստվածային երգելու շնորհը: Նա արմատներով Գավառից է, հորական կողմը Գավառից են, ու հիմա էլ կապը կա այնտեղի հետ ու բարեկամներ կան: Մեր այն հարցին, թե ստեղծագործական ինչպիսի ճանապարհ եք ունեցել նա պատասխանեց. - Մանկուց շատ եմ մասնակցել մրցույթների մի քանի մրցույթ հաղթեցի ու սկսվեց կարիեռաս: Ավելի ուշ ստացա մրցանակներ , մի քանի անգամ տարվա լավագույն ժողովրդական երգչի մրցանակը: Իսկ նրա մրցանակները և տեսահոլովակները այնքան շատ են, որ Գուրգենը դժվարացավ պատասխանել: Dilijanews բլոգը հյուրընկալեց հայ երգի իշխանն , ով ունի հավասարակշռված , գեղեցիկ ներքնաշխարհ :Նա տարբերվում է իր հասակակիցներից իր համեստությամբ և ներդաշնակությամբ :Գուրգեն Դաբաղյանը հյուր է մեր բլոգում :Խոսեցինք Գուրգեն Դաբաղյանի ձայնագրած նոր երգի և նկարահանված նոր տեսահոլովակի մասին: Ինչ̂ երգ է: Ով̂̂ է տեսահոլովակի ռեժիսորը: Այն շատ հետաքրքիր, բազմաբովանդակ ուրախ երգ է: Երգը կոչվում է <<Դե արի>>այն շատ լավ երգ է կարծում եմ շատերը արդեն հասցրել են սիրել այն:Այս երգը ուղղակի լավ երգ է ,որոշեցի ձայնագրվեցի և նկարահանել տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է՝ Ժոր Մելոյանը: Գուրգենը ազատ ժամանակ սիրում է զբահվել սպորտով, լինել բնության գրկում, ընկերների շրջապատում, օգտվել համացանցից: Կա համագործակցություն սկսնակ հայ երգահանների , կոմպոզիտորների հետ: - Առայժմ ոչ իսկ եթե կոնկրետ առաջարկ լինի սիրով կհամագործակցեմ: Դուք լինում եք տարբեր երկրներում, ինչ տարբերություն կա սփյուռքի և այստեղի հանդիսատեսի մեջ: -Տարբեր երկրում մարդիկ տարբեր են , հայերը նույնպես:Այնտեղի և այստեղի տարբերությունը կայանում է նրանում որ այնտեղ կա կարոտի մեծ զգացում : Մի փոքր էլ խոսենք ձեր առաջիկա ծրագրերի մասին: -Առաջիկա ծրագրերից կասեմ ,որ պատրաստվում եմ Ամանորյա նկարահանումներին , հետո Մոսկվա եմ մեկնելու , հետո Եվրոպայում շրջագայության: Ձեր բարեմաղթանքը և շնորհավորանքը մեր այցելուներին և ընթեցողներին: - Ցանկանում եմ առողջություն, ուրախ Ամանոր, ամենայն բարիք, շնորհակալություն նաև Ձեզ: Մենք էլ ենք շնորհավորում Ձեզ և շնորհակալություն հարցազրույցի և երգի պրեմիեռան մեր բլոգին ներկայացնելու համար: Հարցազրույցը վարեց Վաչե Սարգիսի Գրիգորյանը:

Комментариев нет:

Отправить комментарий