> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 25 декабря 2013 г.

INCHPESEN NSHUM AMANOR@ ASHXARHI TARBER YERKRNERUM,ARAJARKUMENQ JANAPARHORDEL MER BLOGI HET MIYASIN,DZEZ BARI JAMANC:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին: Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի: Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ: Շոտլանդիա . Նոր տարին այստեղ անվանում են «Հոգմանի»: Փողոցներում տոնը դիմավորում են շոտլանդական երգերով: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը տակառներ են վառում և դրանք գլորում փողոցներով՝ այդպիսով այրելով Հին տարին և հրավիրելով Նոր տարուն: Շոտլանդացիները կարծում են, որ ընտանիքի հաջողությունը կախված է այն բանից, թե ով առաջինն իրենց տուն կմտնի Նոր տարում: Նրանց կարծիքով՝ մեծ հաջողություն է բերում սևահեր տղամարդը, որը նվերներ է բերում իրենց տուն: Այդ ավանդույթը կոչվում է «ֆերստ ֆութինգ»: Հյուրերը չպետք է իրենց հետ բերեն ածխի կտոր, որպեսզի գցեն ամանորյա բուխարու մեջ: Կոլումբիա. Այստեղ ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը Հին տարին է: Նա շրջում է ամբոխի մեջ և երեխաներին զվարճալի դեպքեր պատմում: Նոր տարվա նախօրեին Բոգոտայի փողոցներում տեղի է ունենում տիկնիկների երթ, որոնք հրաժեշտ են տալիս քաղաքի բնակիչներին:

Комментариев нет:

Отправить комментарий