понедельник, 19 декабря 2016 г.
Դիլիջանի զարգացման ճանապարհին: Դիլիջան համայնքի տրանսպորտի համալրման, քաղաքային լուսավորության բարելավման և աղբահանության կառավարման ուղղությամբ Եվրամիության կողմից իրականացվող ծրագրի կապակցությամբ համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 11-17-ը գտնվում էր Ֆլորենցիայում: Համայնքապետարանի պատվիրակությանն ընդունեց Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին: Ընդունելությունը կայացավ ջերմ մթնոլորտում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արծարծմամբ և խորհրդանշական նվերների փոխանակմամբ: Ինչպես տեղեկացնում է Դիլիջան Համայնքի պաշտոնական կայքի մամլո հաղորդագրությունը: .- Նորություններ
пятница, 16 декабря 2016 г.
Դեկտեմբերի 13-ին պայմանագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: IDeA հիմնադրամի համար սա համագործակցության նոր ձևաչափ է պետության, Եվրամիության պատվիրակության ու գործընկերների միջև: Նախատեսվում է, որ համագործակցության այս մոդելն ապագայում կդրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ IDeA հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի թիրախային նպատակն է աջակցել Դիլիջանում եւ հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացմանը` խթանելով նոր աշխատատեղերի ու բիզնես հնարավորությունների ստեղծումը: Ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջան քաղաքի եւ, ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը` նվազեցնելով արտագաղթի միտումները: Մանրամասները, այստեղ…
Ռուսաստանի կողմից հատկացվել է 3 մլն դոլար դրամաշնորհային ծրագրով գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այն ընդգրկելու է շուրջ 60 գյուղական բնակավայր: Դրանցից մեկն էլ Արփի լճի հարակից տարածքում ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու ծրագիրն է, իսկ մյուս ցանկը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում»: Ամբողջական նյութը հղումով:
четверг, 15 декабря 2016 г.
Ամանորյա հեքիաթային հանգիստ, հեքիաթի Քաղաք Դիլիջանում:
Ցանկանու՞մ եք Ամանորը նշել Դիլիջանում ընտանիքով կամ ընկերներով: Ուրեմն, շտապեք հեքիաթային դարձնել ձեր Ամանորը
հրաշք
և
հյուրընկալ
Դիլիջանի
սրտում:
Այս տարբերակը հարմար է ընտանիքով, կամ
ընկերներով նշել պատրաստվող հյուրերին:
Անցկացրեք անմոռանալի Ամանորյա օրեր Դիլիջանում
գտնվո'ղ, շքեղ առանձնատանը:
Առանձնատունը ջեռուցվում
է, և ունի հանգստի անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնատունը հարմար է, 6 հոգու համար:
`Այն գտնվում է Կալինինի փողոցում գտնվող էլիտար նորակառույց շենքի հարևանությամբ:
Մուտքը Գետափնյա փողոցից:
Տան մոտակայքում կան խանութներ: Տոնական փաթեթը 31.12 - 04.01 ներառում է.
Կացություն հյուրատանը:
2 օր նվեր հյուրատան
կողմից:
Սեղանի խաղեր(շախմատ,
շաշկի, նարդի:
Հյուրատունը ունի
խաղահրապարակ, գեղեցիկ բակ:
Մանղալ:
Ավտո կայանատեղի:
7 օրվա արժեքը,
200.000 դրամ
Մանրամասների համար
կարող եք զանգահարել `(+374)91 22-71-98, (+374)99 04-23-14
Հասցե ՀՀ Տավուշի
մարզ, Քաղ. Դիլիջան Կալինինի Փող 61
среда, 14 декабря 2016 г.
Հեքիաթային Ամանորյա հանգիստ Դիլիջանում:
Ծուղրուղու՜ ...
Ցանկանու՞մ եք ամանորը նշել Դիլիջանում ընտանիքով կամ ընկերներով: Ուրեմն, շտապեք հեքիաթային դարձնել Ձեր ամանորը հրաշք և հյուրընկալ Դիլիջանի սրտում: Այս տարբերակը հենց Ձեզ համար է: Ամանորյա ընտանեկան հանգիստ Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում գտնվող հյուրատանը:
Անցկացրեք անմոռանալի ամանորյա օրեր Դիլիջանում գտնվող շքեղ առանձնատանը:
Առանձնատունը ջեռուցվում է և ունի հանգստի անհրաժեշտ բոլոր պայմանները:
Տոնական փաթեթը 31.12 - 06.01 ներառում է.
- Կացություն հյուրատանը:
- Սեղանի խաղեր(շախմատ, շաշկի, նարդի:
Հյուրատունն ունի խաղահրապարակ, գեղեցիկ բակ, ավտոկայանատեղի,
մանղալ
և
ավանդական
խորովածի
հարմարանքներ:
7 օրվա արժեքը, 450.000 դրամ
Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Քաղ. Դիլիջան, Գայի Փող. 11:
Մանրամասների համար կարող եք զանգահարել (+374)91 22-71-98, (+374)77
17-77-82
Սիրով սպասում ենք,
Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ:
среда, 7 декабря 2016 г.
Հանգիստ Դիլիջանում:
«Էրիկ» հյուրատունը
հարմար է ընտանիքով, ընկերներով հանգստի դեպքում: Մատչելի գներով»Էրիկ» հյուրատունը, գտնվում է Դիլիջանի սրտում: «Էրիկ»
Հյուրատունը ունի 16 սենյակ, `բոլոր հարմարություններով, յուրաքանչուր սենյակ ունի
սանհանգույց, և հանգստի անհրաժեշտ բոլոր պայմանները:
Հյուրատունը ունի
ավտոկայանատեղի, գեղեցիկ բակ, շրջապատված է սլացիկ, գեղեցիկ եղևնիներով: Հասցե ՀՀ Տավուշի
մարզ, Քաղ. Դիլիջան, Շահումյան փող., 10ա շենք:
Ամրագրելու դեպքում
կարողեք զանգահարել ` (+374)55
58-85-00, (+374)99 88-84-46 Կամ գրել
Նախապես շնորհակալություն:
Սվետլանա Գրիգորյան, ՄԵՆԱՎՈՐ ԼՈՒՍԻՆ
Կեսգիշերին մոխրագույնն է երկնի բովում,
Թանձր շղարշ դեմքին առած՝
Ծեր լուսինն է լուրթ երկնքում հանդարտ լողում։
Սև սքեմով պարուրել է դեմքը կլոր,
Ու երգում է մենությունը տխուր՝ մոլոր ։
Տիեզերքի արծաթափայլ սիրուն լուսին,
Այդ ինչո՞ւ ես մոլորակի ցավերն առել ,դու քո ուսին։
Ցավերի հետ սեգ սարերին գրկել՝ փարվել․․․
Եվ անհունի ծով վշտերի տերն ես դարձել։
Դուք հավերժի լուսատուներ,
Արեգակ ու կանթեղ աստղեր,
Դուք շաղ տվեք՝ շող, մարգարիտ, շաղահամբույր,
Լուսնին ասեք,այս գիշերով մնա անքուն։
Մի գիսաստղի լուռ համբուրի, գրկի թաքուն։
Թե տրվել է մութ խավարին, թող հավատա,
Խավարում էլ միշտ լինում է աղոտ մի լույս,
Վերջալույսի շողերի մեջ հավատի հույս՝
Դու արծաթե, ու մոխրագույն ծիածանված սիրո լուսին․․․
06․12․2016թ․հեղ․՝ Դիլիջան Սվետլանա Գրիգորյան․․
Подписаться на:
Сообщения (Atom)























