вторник, 4 августа 2015 г.
Հուլիսի 30-ին Դիլիջանի քաղաքապետարանում կայացավ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրինության հետ: Հանդիպմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը, ավագանու անդամներ, քաղաքապետարանի պատասխանատուներ տեղեկացնում է ՝Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:Մանրամասները այստեղ:
пятница, 24 июля 2015 г.
Երգող մանկություն՜:
Երգող մանկություն:Նրա ընտանիքում երգել են տատիկը, մորաքույրը,
երաժշտության հետ սերտ կապված են կրտսեր մորաքույրը, քեռին, հորեղբայրները , իսկ մայրը
պարում էր և կատարում ձեռքի հրաշալի ասեղնագործություններ, փայլուն տիրապետում էր խոհանոցին:
Ահա այսպիսի արվեստագետների ընտանիքում է լույս աշխարհ եկել դիլիջանցի երգող երիտասարդը,
ում ճանաչում են շատերը: Դիլիջանի սրտում լույս աշխարհ եկավ Վաչեն՝ սրտում պարուրած
ամառային ջերմառատ զգացմունքները: Նրա մանկությունը անցել է լուսավոր մանկական չարաճճիություններով,
երգելով: Նա գունավոր մատիտներով գրում էր հայտարարություններ, միացնում էր լուսանփոփը
ու ժամերով հայելու առաջ երգում: Այսպես է պատմում Վաչե Գրիգորյանը իր մանկության մասին:
Նա ակտիվ է դեռ վաղ մանկական տարիներից, կազմակերպում էր բակային ճամբարներ, մասնակցում
էր դպրոցական գրեթե բոլոր միջոցառումներին: Բազմիցս Վաչեն արժանացել է, գովասանագրերի,
պատվոգրերի, բայց դրա մասին խոսվել է Վաչեի հետ հարցազրույցներում: <<Ես ունեցել
եմ լուսավոր մանկություն, ծնողներս ինձ տվել են ազատ, և հետաքրքիր մանկություն: Սիրում
էի հավաքել բակի երեխաններին ու կազմակերպել տարբեր խաղեր, միջոցառումներ: Սիրում էի
բարձրանալ ծառի ճյուղերին առանց ներքև նայելու>>: Եթե երեխանները խաղում էին
մանկական խաղալիքներով, ապա Վաչեի խաղալիքները թուղթն էր, գրիչը, բարձրախոսն ու ձայնարկիչն,
ձայներիզներն էին, որոնց վրա Վաչեն կատարում էր սիրողական ձայնագրություն: Վաչեն սիրում
է զարմացնել իր շրջապատին, նա միշտ նորություններով է ներկայանում: Երգել երազել է
դեռ վաղ մանկուց: Այսօր Վաչեին ճանաչում են Դիլիջանում, և հարակից համայնքներում, ծանոթ
են Վաչեի հեղինակային երգերին և նրա գործունեությանը: Նրա ընկերների խոսքով ՝Վաչեն
շատ ակտիվ, ուժեղ, նախաձեռնող, և նպատակասլաց, զգացմունքային, նրբանկատ, և փխրուն հոգով
մարդ է: Նրա հասարակական, և ստեղծագործականի մասին խոսվել է բազմիցս: Նրա երգերից սիրված
է <<Անկեղծ Սեր>> երգը, որը ունի ավելի քան 15 տարվա պատմություն: Վաչեն
սիրում է ստեղծագործել, լինել իր հարազատների, մտերիմ մարդկանց շրջապատում, սիրում
է շփվել համացանցում: 2015-ի մարտից ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց Վաչեի պաշտոնական
խումբը, որտեղ ավելի լայն է խոսվում նրա գործունեության, և առօրյայի մասին: Իսկ մեր
այն հարցին թե ինչու որոշեցիք բացել Ձեր խումբը, Վաչեն ասաց .<< 21-րդ դարում
գործունեությունդ առանց համացանցի հնարավորությունների անհնարին է, երբ ունես լայն
հնարավորություն ներկայացնելու քեզ, խոսելու արվեստիդ մասին, հաղորդակցվում ես Հայաստանից
դուրս գտնվող քո երգդ ու գործունեությունդ գնահատողների հետ>>: Հիմա Վաչեն ունի
աշխատանքի կարիք: Nրա մտերիմ ընկերը ՝ Դավիթը նրա կողքին է, աջակցում է ամեն հարցում:
Վաչեն ունի տեսողության խնդիր և դժվար է տեղաշարժվում, բայց Դավիթի մարդկային ջերմ
վերաբերմունքի շնորհիվ փոքր ինչ հեշտացել է նրա տեղաշարժվելը: Վաչեն այս տարի ունեցավ
աչքի 2 բարդ վիրահատություն ու հիմա գտնվելով հետվիրահատական փուլում մի փոքր նվազել
է նրա ակտիվությունը: Զրույցի ընթացքում Վաչեն ասաց, որ իր թանկ ընկերների շնորհիվ
շուտով կներկայանա նորովի: Իսկ թե ինչ ծրագրեր, և նորություններ կան, նա չմանրամասնեց:
<<Բլոգի, կայքերի, թերթի ընթերցողներին, համացանցից օգտվողներին մաղթում եմ առողջություն,
լինեն ներդաշնակ իրենք իրենց ներքինի և շրջապատի հետ: Ուզում եմ խաղաղություն լինի,
կապույտ երկինք բոլորիս, և մեր մայրերի աչքերում թախիծ և կորուստի արցունքներ չլինեն:
Ուզում եմ որ իմ ընկերներս, հարազատներս ինձ հետ լինեն: Սիրեք, և գնահատեք Ձեր կյանքը,
ու ամեն վայրկյանը>>: Dilijanews.blogspot.com
среда, 15 июля 2015 г.
Հոգաչափ շնորհակալ ենք՜:
Բարև Ձեզ իմ սիրելի ընթերցողներ.Նախ և առաջ թույլտվեք հայտնել
՝իմ խորհին շնորհակալությունս Ձե՛զ, որհետևում, և ուշադիր եք իմ գրառումներին, ընթերցում
եք իմ բոլորնամակները: Այս անգամ ուզում եմ խոսել իմ ապրումների մասի մինչ վիրահատությունս
ու դրանից հետո: Աչքիս լուրջ խնդիրների մասին խոսել եմիմ նախորդ նամակում: Կարդացողները
կհիշեն, որ տեսողությանս բուժումը օրերի հարց էր և գումար չհայթայթվելու դեպքում կզրկվեի
տեսողությունից: Միայն գումարը բավական չէր խնդիրս լուծելու, այլ այն, որ բժիշկները
ևս հոգատար էին վերաբերվում: Հիմա մի քանի խոսք ապրումներիս մասին: Եսպատկերները տեսնում
էի ստվերային, իսկ վերջերս դրանից էի զրկվել: Լույսը, և մութը հազիվ էի տարբերում:
Եթե նախկինում ինձ սովոր միջավայրում կարողանում էի ազատ տեղաշարժվել, ծավալել ակտիվ
գործունեություն, ապա արդեն կորցրել էի ինքնուրյուն տեղաշարժվելու ևկողմնորոշվելու
կարողությունը: Իմ ընկերոջ ուղեկցությամբ գնում էի հանդիպումների, բայց նեղվում էի
ինքնուրույն չտեղաշարժվելու ու անհանգստացնելու համար: Վախենում էի գնալ վիրահատության,
մտածում էի կկորցնեմ եղած լույսը: Բայց մի անգամ առանց վարանելու գնացի և ինձ խորհուրդ
տվեցին դիմել Ս.Վ. Մալայանի անվ.ակնաբուժական կլինիկա: Ունեցա 2 բարդ վիրահատություն,
իսկ վերջում էլ կատարվեց լազերային միջամտություն: Հիմա դանդաղ, բայց զգալի բարելավում
է նկատվում: Պատկերները,շրջապատող առարկաները և լուսազգացողությունը սկսել է ավելի
պարզ երևալ: Այսքանով եզրափակվեմ ու սրտանց շնորհակալություն եմ ուզում հայտնել Ս.Վ.
Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկայի Գլարկոմայի բաժանմունքի գլխավոր վարիչ Երևանի
պետական համալսարանի ակնաբուժության անբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեքնածու
Լիլիթ Ալբերտի Ոսկանյանին,բժիշկ ակնաբույժ, միկրո վիրաբույժ Վահան Սամվելի Պապոյանին
մյուս աշխատակիցներին: բոլորին: Թող Աստված օգնական, պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին,
հարազատներին:Հարգանքով Վաչե Գրիգորյան:
вторник, 7 июля 2015 г.
воскресенье, 14 июня 2015 г.
четверг, 4 июня 2015 г.
четверг, 28 мая 2015 г.
23 տարի անց վերջապես իրականանում է ՝իմ վաղեմի երազանքը՜:
23 տարի անց վերջապես իրականանում է ՝իմ վաղեմի երազանքը՜:
1984-ի Հուլիսի 8-ին Տավուշ աշխարհը ցնծած և որոտաց Տավուշ աշխարհի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղի անարատ հողը: Մատինյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ Լևոն Հայկի Մատինյանը: << Մանկուց երազել եմ դառնալ անվանի դերասան, արվեստի մարդ, բայց կյանքի հանգամանքների բերումով գնացի իրավաբանության ճանապարհով>>: Մեր բլոգի հյուրասրահում այսպես սկսեց զրույցը Լևոն Մատինյանը: Լևոնը համեստ և կենսուրախ, հավասարակշռված նրբանկատ անձնավորություն է:
<<Կպատմե՞ք Ձեր և ձեր ընտանիքի մասին: Ես Լևոն Հայկի Մատինյանն եմ, ծնվել եմ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում, սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում: Ծնողներս համեստ, կիրթ մարդիկ են, հայրս ինժեներ, մայրս ապրանքագետ: Ապրում ենք համեստ գյուղական կյանքով: Ունեցել եմ անհոգ, երջանիկ մանկություն, իսկ երիտասարդությունս կերտում եմ ինքս: <<Ինչն է ոգեշնչում Ձեզ ստեղծագործե՞լու>>: .-<<Ինձ ոգեշնչում է ստեղծագործել մեր Տավուշի մաքուր օդը, ջուրը, մարդիկ և մեր հողի, ջրի հոտը: Գրել սկսել եմ դեռևս 7 տարեկանից, նկարահանվել եմ տարբեր նախագծերում : Հիմա 23 տարի անց զբաղվում եմ իմ երազանքով: Գրում եմ ֆիլմերի սցենարներ, մեկը նախապատրաստական աշխատանքների մեջ է: Կնկարահանենք «Հենակետի լուսաբացը» գեղարվեստական կինոնկարը՝ փաստագրական փաստերի հիման վրա, և նշեմ, որ նման ֆիլմ դեռ չի նկարահանվել Հայաստանում:
2002-2007 թթ.-ին Լևոնը անցել է պայմանագրային ժամկետային զինծառայության, 2010 թ.-ին ավարտել է երկրի զորամասերից մեկում կազմակերպված սերժանտական դասընթացները: Ծառայել է որպես զորամասի հենակետի ավագ: 2013 թ-ին ավարտելով պայմանագրային ծառայությունը, բնակության է տեղափոխվում տեղափոխվում Երևան: Այժմ Լևոնը աշխատում է Հայաստանի ոստիկանության զորքերում: Լևոնը աշխատում է իր նոր սցենարի վրա և շուտով կնկարահանվի «Հենակետի լուսաբացը: <<Իսկ ինչը ոգեշնչե՞ց որ նկարահանես ֆիլմ հենց այդ թեմայով>> հարցին նա պատասխանեց այսպես. <<Ապրելով սահմանամերձ համայնքում, որտեղ կողքիդ բանակն է և սահմանային դիրքերը, անձամբ լինելով հենակետերում, զգում ես հայրենասիրությունը և մղումը՝ անելու ինչ որ հայրենանվեր մնայուն գործ: Եվ ծնվեց այդ մտահաղացումը՝ գրել սցենար այդ թեմայով ու նկարահանել ֆիլմ իրական փաստերի վրա>>: Այլ մանրամասներ Լևոնը չբացահայտեց: Նա երազում է ճանապարհորդության և լեռնագնացության մասին, հաղթահարել Ջոմոլունգմայյի, և Մորղուս լեռների գագաթները, նկարահանել լեռնագնացության մասին ֆիլմ և ծածանել հայկական եռագույնը: << 3 գույն, որ եկավ Ձեր մտքի՞ն>>: .Լևոն Մատինյան.<<Դեղին, որ ընկերության գույնն է, կարմիրը՝ սիրո, սպիտակը՝ խաղաղությա՛ն: Շնորհակալ եմ ]ծնողներիս, իմ Աստծուն, իմ առաջին ուսուցչուհուս: Տավուշ աշխարհիս մարդկանց ցանկանում եմ անվտանգ ու խաղաղ երկինք, հանբերություն, երջանկություն և առողջություն:
Հարցազրույցը Վաչե Գրիգորյանի:
Подписаться на:
Сообщения (Atom)

