> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 24 июля 2015 г.

Երգող մանկություն՜:

Երգող մանկություն:Նրա ընտանիքում երգել են տատիկը, մորաքույրը, երաժշտության հետ սերտ կապված են կրտսեր մորաքույրը, քեռին, հորեղբայրները , իսկ մայրը պարում էր և կատարում ձեռքի հրաշալի ասեղնագործություններ, փայլուն տիրապետում էր խոհանոցին: Ահա այսպիսի արվեստագետների ընտանիքում է լույս աշխարհ եկել դիլիջանցի երգող երիտասարդը, ում ճանաչում են շատերը: Դիլիջանի սրտում լույս աշխարհ եկավ Վաչեն՝ սրտում պարուրած ամառային ջերմառատ զգացմունքները: Նրա մանկությունը անցել է լուսավոր մանկական չարաճճիություններով, երգելով: Նա գունավոր մատիտներով գրում էր հայտարարություններ, միացնում էր լուսանփոփը ու ժամերով հայելու առաջ երգում: Այսպես է պատմում Վաչե Գրիգորյանը իր մանկության մասին: Նա ակտիվ է դեռ վաղ մանկական տարիներից, կազմակերպում էր բակային ճամբարներ, մասնակցում էր դպրոցական գրեթե բոլոր միջոցառումներին: Բազմիցս Վաչեն արժանացել է, գովասանագրերի, պատվոգրերի, բայց դրա մասին խոսվել է Վաչեի հետ հարցազրույցներում: <<Ես ունեցել եմ լուսավոր մանկություն, ծնողներս ինձ տվել են ազատ, և հետաքրքիր մանկություն: Սիրում էի հավաքել բակի երեխաններին ու կազմակերպել տարբեր խաղեր, միջոցառումներ: Սիրում էի բարձրանալ ծառի ճյուղերին առանց ներքև նայելու>>: Եթե երեխանները խաղում էին մանկական խաղալիքներով, ապա Վաչեի խաղալիքները թուղթն էր, գրիչը, բարձրախոսն ու ձայնարկիչն, ձայներիզներն էին, որոնց վրա Վաչեն կատարում էր սիրողական ձայնագրություն: Վաչեն սիրում է զարմացնել իր շրջապատին, նա միշտ նորություններով է ներկայանում: Երգել երազել է դեռ վաղ մանկուց: Այսօր Վաչեին ճանաչում են Դիլիջանում, և հարակից համայնքներում, ծանոթ են Վաչեի հեղինակային երգերին և նրա գործունեությանը: Նրա ընկերների խոսքով ՝Վաչեն շատ ակտիվ, ուժեղ, նախաձեռնող, և նպատակասլաց, զգացմունքային, նրբանկատ, և փխրուն հոգով մարդ է: Նրա հասարակական, և ստեղծագործականի մասին խոսվել է բազմիցս: Նրա երգերից սիրված է <<Անկեղծ Սեր>> երգը, որը ունի ավելի քան 15 տարվա պատմություն: Վաչեն սիրում է ստեղծագործել, լինել իր հարազատների, մտերիմ մարդկանց շրջապատում, սիրում է շփվել համացանցում: 2015-ի մարտից ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց Վաչեի պաշտոնական խումբը, որտեղ ավելի լայն է խոսվում նրա գործունեության, և առօրյայի մասին: Իսկ մեր այն հարցին թե ինչու որոշեցիք բացել Ձեր խումբը, Վաչեն ասաց .<< 21-րդ դարում գործունեությունդ առանց համացանցի հնարավորությունների անհնարին է, երբ ունես լայն հնարավորություն ներկայացնելու քեզ, խոսելու արվեստիդ մասին, հաղորդակցվում ես Հայաստանից դուրս գտնվող քո երգդ ու գործունեությունդ գնահատողների հետ>>: Հիմա Վաչեն ունի աշխատանքի կարիք: Nրա մտերիմ ընկերը ՝ Դավիթը նրա կողքին է, աջակցում է ամեն հարցում: Վաչեն ունի տեսողության խնդիր և դժվար է տեղաշարժվում, բայց Դավիթի մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ փոքր ինչ հեշտացել է նրա տեղաշարժվելը: Վաչեն այս տարի ունեցավ աչքի 2 բարդ վիրահատություն ու հիմա գտնվելով հետվիրահատական փուլում մի փոքր նվազել է նրա ակտիվությունը: Զրույցի ընթացքում Վաչեն ասաց, որ իր թանկ ընկերների շնորհիվ շուտով կներկայանա նորովի: Իսկ թե ինչ ծրագրեր, և նորություններ կան, նա չմանրամասնեց: <<Բլոգի, կայքերի, թերթի ընթերցողներին, համացանցից օգտվողներին մաղթում եմ առողջություն, լինեն ներդաշնակ իրենք իրենց ներքինի և շրջապատի հետ: Ուզում եմ խաղաղություն լինի, կապույտ երկինք բոլորիս, և մեր մայրերի աչքերում թախիծ և կորուստի արցունքներ չլինեն: Ուզում եմ որ իմ ընկերներս, հարազատներս ինձ հետ լինեն: Սիրեք, և գնահատեք Ձեր կյանքը, ու ամեն վայրկյանը>>: Dilijanews.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий