> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 15 июля 2015 г.

Հոգաչափ շնորհակալ ենք՜:

Բարև Ձեզ իմ սիրելի ընթերցողներ.Նախ և առաջ թույլտվեք հայտնել ՝իմ խորհին շնորհակալությունս Ձե՛զ, որհետևում, և ուշադիր եք իմ գրառումներին, ընթերցում եք իմ բոլորնամակները: Այս անգամ ուզում եմ խոսել իմ ապրումների մասի մինչ վիրահատությունս ու դրանից հետո: Աչքիս լուրջ խնդիրների մասին խոսել եմիմ նախորդ նամակում: Կարդացողները կհիշեն, որ տեսողությանս բուժումը օրերի հարց էր և գումար չհայթայթվելու դեպքում կզրկվեի տեսողությունից: Միայն գումարը բավական չէր խնդիրս լուծելու, այլ այն, որ բժիշկները ևս հոգատար էին վերաբերվում: Հիմա մի քանի խոսք ապրումներիս մասին: Եսպատկերները տեսնում էի ստվերային, իսկ վերջերս դրանից էի զրկվել: Լույսը, և մութը հազիվ էի տարբերում: Եթե նախկինում ինձ սովոր միջավայրում կարողանում էի ազատ տեղաշարժվել, ծավալել ակտիվ գործունեություն, ապա արդեն կորցրել էի ինքնուրյուն տեղաշարժվելու ևկողմնորոշվելու կարողությունը: Իմ ընկերոջ ուղեկցությամբ գնում էի հանդիպումների, բայց նեղվում էի ինքնուրույն չտեղաշարժվելու ու անհանգստացնելու համար: Վախենում էի գնալ վիրահատության, մտածում էի կկորցնեմ եղած լույսը: Բայց մի անգամ առանց վարանելու գնացի և ինձ խորհուրդ տվեցին դիմել Ս.Վ. Մալայանի անվ.ակնաբուժական կլինիկա: Ունեցա 2 բարդ վիրահատություն, իսկ վերջում էլ կատարվեց լազերային միջամտություն: Հիմա դանդաղ, բայց զգալի բարելավում է նկատվում: Պատկերները,շրջապատող առարկաները և լուսազգացողությունը սկսել է ավելի պարզ երևալ: Այսքանով եզրափակվեմ ու սրտանց շնորհակալություն եմ ուզում հայտնել Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկայի Գլարկոմայի բաժանմունքի գլխավոր վարիչ Երևանի պետական համալսարանի ակնաբուժության անբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեքնածու Լիլիթ Ալբերտի Ոսկանյանին,բժիշկ ակնաբույժ, միկրո վիրաբույժ Վահան Սամվելի Պապոյանին մյուս աշխատակիցներին: բոլորին: Թող Աստված օգնական, պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին, հարազատներին:Հարգանքով Վաչե Գրիգորյան:

Комментариев нет:

Отправить комментарий