> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 26 декабря 2014 г.

Դու մեր լավ ընկերն ես ,,,,, Շնորհավոր ծնունդդ:

                                               Դու մեր լավ ընկերն ես ,,,,, Շնորհավոր ծնունդդ:

Ծնունդը մարդու կյանքում ամենաարժեքավոր օրն է,որ իվերուստ տրվում է Աստծու կողմից ,հասկանում ես թե ինչքան կարևվոր ես մարդկանց համար:
Նրա հեռախոսներին, և սոց կայքերի էջերին հորդում էր ջերմ անկեղծ մաղթանքները, շնորհավորանքները:
Իր ծննդյան օրը Վաչեն ստացավ բազում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, թե սոց կայքերով ,թե հեռախոսազանգերով:Դա ըստ Վաչեի խոսքով            -. Ինձ համար ամենաթանկ նվերն է բոլորի ջերմ խոսքերը և մաղթանքները:
Չկա կյանքում ավելի քաղցր նվեր, քան ընկերներիս ,հարազատներիս անդադար նամակներն է և հեռախոսազանգերը Պետք է միյայն զգաս Կարևվոր լինելու բերկրանքը բառերով այն աննկարագրելի է ՝կարևվորը լինես հարգված և գնահատված ու ունենալ ամենաբարդ մասնագիտությունը մարդ, իր մարդկային արժեքներով հարուստ:
Ոչմի նյութական արժեքներ, իզորու չեն հասնելու անկեղծ սրտաբուխ մաղթանքներին:
Դեկտեմբերի 26-ին հասարակական գործիչ, երգիչ Վաչե Սարգիսի Գրիգորյանը նշում է ՝իր ծննդյան օրը, նա այնքան սիրված, և հարգված է ո՛ր սոց կայքերում նրա էջերին հեռախոսա զանգերը շնորհավորանքները ընկերների իրար հերդ չէին տալի:
Նրա ընկերներից Անի Պապյանը ,ով ակտիվ երիտասարդ է Վաչեյի facebook-ի էջին գրեց շնորհավորանքը, իսկ շնորհավորանքները ակտիվորեն հաջորդեցին իրար:
Վաչե իմ լավ բարեկամ , շնորհավոր Ուզում եմ, որ քեզ համար այս տարին լինի շատ նշանակալից և կարևոր , ուզում եմ որ վերջապես քեզ համար աշխատանք գտնենք , ու էլի հազար անգամ պատրաստ ենք քեզ համար լավ համերգներ կազմակերպել և բազում հարցազրույցներ տալ ,,,,, Դու մեր լավ ընկերն ես ,,,,, Շնորհավոր ծնունդդ , բայց խնդրում եմ ժողովրդական երգերից բացի էլ ուրիշ երգ մի երգիր ,,,,, Անի Պապյան:
Մարիետա Գաբրիելյան Վաչե ջան ես էլ եմ շնորհավորում ու ցանկանում անսպառ եռանդ ուժ կամք հաջողություններ ցանկացած գործում և որ միշտ շրջապատված լինես ազնիվ ու բարի մառդկանցով Թող կատարվեն քո բոլոր երազանքները:
Վաչ ջան միյանում եմ բոլոր շնորհավորանքներին, ու շնորհավորում ծնունդդ լավագույն մաղթանքներով Լիլիթ Աղամալյան:
Եսել եմ միյանում շնորհավորանքներին շնորհավորում եմ ծնունդդ Անի Ամիրխանյան:
Happy Birthday, Vache jan! Many happy returns of the day!:
Զարա Թումանյան:
Վաչե ջան շնորհավորում եմ, քեզ հաջողություններ, առողջություն ամուր ընտանիք, մեծ սեր և աշխատանք գտնես վերջապես 2015-ին:
Նորա Խաչատրյան:
Վաչ ջան շնորհավորում եմ ծնունդդ վերջապես բարձր վարձատրվող գործ ունենաս 2015-ին, նպատակներիդ իրականացում:
Ք՛ո նման ճոխ մաղթանքներ չեմ կարող ուղղղել բայց մեծ են ցանկություններս գիտես:
Ք՛ո քույր:
ՇնորհավորումեմծնունդդՎաչեջան!!! Միշտ լինես այդպես կենս ուրախ և, ամենակարևորը, առողջ!!!!!!!!!!]:
Թող քե՛զ ուղղեկից լինի բարձր տրամադրությունը, և շրջապատված լինես քեզ հարազատ գնահատող լավ մարդկանցով ակտիվ գործենությամբ:
Շուշանիկ Թամամյան:
Վաչե ջան, շնորհավորում եմ, եղիր առողջ, ապրիր երկար:
Արմինե Հովհաննիսյան:
Շնորհավոր Վաչ ջան քեզ առողջություն, հաջողություններ:
Ք՛ո եղբայր ընկեր Դավիթ:
Վաչ ջան մի քիչ ուշացումով, բայց սրտանց շնորհավորում եմ, առողջ ու հաջողակ եղիր, որ քո նպատակներին հասնես գործնականում էլ անձնականում էլ ))):
Հարութ Սահակյան:
Այս ջերմ, և սրտաբուխ խոսքերը Վաչեյին թևեր են տվել, այն իմ ընկերասիրության վաստակն է: Վաչեյին շնորհավորելեն նաև <<Staje 7 prodaction>> ընկերության տնօրեն Տիգրան Նալչանջյանը, աշուղական երգիչ Արթուր Մնացականյանը, սիրված երգչուհի հրաշալի ընկեր Ալլա Նավասարդյանը արթուր Հովհաննիսյանը, Կարապ Տավուշեցին, իմ լավ բարեկամ Աննա Խառատյանը, գարնիկ Դավթյանը երաժիշտ Արտակ Մարուքյանը Դիլիջանցի մեծ բանաստեղծներ Միքայել Սերունց Անանյանը, Գար Մարը, նկարիչ Էդվարդ Մարդանյանը հարազատները, ընկերները կներեք ում անունը որ չնշեցի բայց բոլորիդել սիրում, և հարգում եմ:
Շնորհավորանքները ու իմ ընկերներս, հարազատներս այնքան շատ են ո՛ր անհնարին է այդքանին համախմբել այստեղ:
Միյայն Վաչեն իպատասխան բոլոր ջերմ խոսքերի, շնորհավորանքներին համեստաբար ավելացրեց որ հպարտ եմ որ ունեմ Ձեզ, և օրհնվեն Ձեր ծնողները որ Ձեր նման ազնիվ մարդիկ ՝իմ հարազատներնեն:
Շնորհակալություն որ մտածում էք ՝իմ առողջության և իմ մասին:

Խմբագրականը dilijanews.blogspot.com-ին:

Տավուշի մարզային գրադարանի գործենության, և ծրագրերի մասին:


                                               Տավուշի մարզային գրադարանի գործենության, և ծրագրերի մասին:

2014-ի Ապրիլից Տավուշի մարզային գրադարանը նոր տնօրեն ունի, աշխատանքները ղեկավարում է Անահիտ Ղուկասյանը մարդ ով ամանորի նախօրերին հյուրընկալեց <<Dilinews>> բլոգ-ի հյուրասրահում:
Տավուշի մարզային գրադարանը պետական, ոչ առևտրային կառույց է այն ստեղծվել է 1957թ:
Գրադարանն ունի 51378 կտոր գրքային ֆոնդ
ա. Գեղարվեստական
        բ. Մասնագիտական: Գրքերը ձեռք են բերվում սուբսիդիայի հաշվին և նվիրատվությամբ:
Դեռ-ևս անցած տարի էր խոսվում գրադարանի երկրորդ հարկի վերանորոքման մասին, մեր հետ հարցազրույցում գրադարանի նորանշանակ տնօրեն Ա. Ղուկասյանը հույս հայտնեց որ կիսատ գործը 2015-ին կավարտեն:
            -. Գրադարանի հիմնական խնդիրը 2-րդ հարկի չվերանորոգված լինելն է , սեփական տրանսպորտային միջոց չունենալը:
Որը դժվարացնում է գրադարանի աշխատանքները գրադարանը հաջորդ 2015-ին պատրաստվում է նշելու ՝իր գործենության ստեղծման 58 ամյակը:
Գրադարանը ետ չի մնում 21-ռդ դարի տեխնլոգյոգյան զարգացումներից, և իր գործենությունը հնարավորինս փորձում է ՝իր ընթեռցողներին հասանելի դարնալ սոց կայքերի, համացանցի միջոցով:
Գրադարանում գործում են հետևյալ բաժինները
          ա/ Սպասարկում
          բ/ Մանկական
          գ/ Գ.Հ.Կ.Օ.Պ
          դ/ Համալրման և մշակման
          ե/ Մեթոդական և տեղեկատվական:
Ովքեր են այցելում գրադարան այս օր՞,         -. Գրադարանի հիմնական այցելուները ուսանողությունն է , դպրոցականները, տնային տնտեսուհիները և թոշակառուները:
2. Ովքեր են Ձեր համագործակից ընկերները՞, և կառույցները՞ և ինչ ծրագրեր ունեք՞           -. Մեր գործընկերները մարզային և համայնքային գրադարաններն են, ինչպես նաև ուսումնական հաստատություններն ու նրանց գրադարանները, մշակույթի տները:
Յուրաքանչյուր նոր տարում ամփոփվում է անցած տարվա աշխատանքները, նախարարություն է ներկայացվում կատարողական ըստ սուբսիդիայի պայմանագրի, տեքստային հաշվետվություն՝ ըստ միջնաժամկետ ծախսային ծրագրի և ոչ ֆինանսական հաշվետվություն: Մշակվել և իրականացվել է միջոցառումների աշխատանքային պլան՝ պետական տոների, գրողների և նշանավոր գրքերի տարելիցների :
ա. 2015թ ծրագրերի մեջ ներառում ենք անավարտ մնացած 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ ջանքերը:
բ . համագործակցություն գլոբալ           ….. հետ մանկական սենյակի  վերանորոգման և ձևավորման  համար
գ.  գրքային ֆոնդի հարստացում սուբսիդիայի և նվիրատվության հաշվին
դ . ցեղասպանության 100-ամյա  տարելիցին նվիրված միջոցառումներին հավուր պատշաճի մասնակցություն
ե . 2015թ միջոցառումների աշխատանքային պլանի կազմում և հաստատում
զ . վերադաս մարմնի և այլ հիմնարկ- ձեռնարկությունների հետ պայմանագրերի կնքում
է . նյութական բազայի հարստացում
ը . շարունակել համագործակցությունը մարզում գործող գրադարանների հետ:
Մարզային գրադարանի բարձրակարգ մասնագետների ջերմ վերաբերմունքի շնորհիվ Դուք կմոռանաք Ձեր առօրյա հոգսերը անկախ համացանցի ընձեռած լայն հնարավորությունների մի մոռացեք կարդալ գրքեր և գրականություն:
Գրադարանում թևածում է ջերմ ընտանեկան մթնոլօրդը զրույցի վերջում գրադարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Ղուկասյանը շնորհավորեց բոլորի ամանորը, և Սուրբ ծնունդը:
Մաղթեց առողջություն, հաջողություններ, և գրքերի, թերթերի ամսագրերի ընթեռցման գրքառատ տարի:
Dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ:


среда, 24 декабря 2014 г.

Հայ Առաքելական եկեղեցինՀիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։

Հայ Առաքելական եկեղեցինՀիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։
Պահք:
Ըստ Հայ եկեղեցու՝ Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս»։

Ճրագալույցի Ս. Պատարագ:
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։ Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։
Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։ Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։ Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։ Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին։

Մեջբերումները qahana.am կայքից:

Ռուբեն Վարդանյանը Հայաստանում գործում է «ներքեւից վերեւ» սկզբունքով:

                                               Ռուբեն Վարդանյանը Հայաստանում գործում է «ներքեւից վերեւ» սկզբունքով:

Հայաստանի տնտեսական մոդելի վրա ազդել ոչ թե «վերեւից ներքեւ» այլ «ներքեւից վերեւ» սկզբունքով:
Այդ մասին Ռուբեն Վարդանյանը ասել է Slon.ru-ին տված հարցազրույցում: «Կան երեք թեմաներ, որոնք ինձ հետաքրքրում են: Առաջինը կրթությունն է, երկրորդը կապված է բարեգործության ինդուստրիայի մասնագիտացման հետ:
Մանրամասները այստեղ:


http://www.mediamax.am/am/news/society/12704/

вторник, 23 декабря 2014 г.

Դիլիջանում «ՎԱԶ-2121»-ը ընկել է ձորը:

                                               Դիլիջանում «ՎԱԶ-2121»-ը ընկել է ձորը:

Ախպարաշեն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ դեռևս չբացահայտնված հանգամանքներում Կամոյի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի 116 LL 02 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. տուժածներ չկան:
Մանրամասն այստեղ:




суббота, 20 декабря 2014 г.

Նա պատկերները, մարդկանց հայացքները տեսնում է ստվերային, երևույթները հոգու աչքերով:

Նա պատկերները, մարդկանց հայացքները տեսնում է ստվերային, երևույթները հոգու աչքերով: Զարգացած է նրա վեցերորդ զգայարանը:
Աստված զրկել է նրան բնությունը տեսնելու հնարավորությունից, բայց փոխարենը տվել է երգելու, ասմունքելու, ստեղծագործելու և ակտիվ գործենության շնորհ:
Տվել է մարդկանց ներքնաշխարհը տեսնելու և մարդկային արժեքները գնահատելու, ապրելու կենսուրախ և թափանցելու դիմացինի հոգու խորքերը:
Նա ակտիվ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, նրբանկատ, խորաթափանց զգացմունքային, ընկերասեր, անմիջական պարզ ու մաքուր իր ծննդավայր Դիլիջանի օդ ու ջրի նման:
Նա գնահատում է այն ինչ ունի, ապրում է այժմ, և այստեղ պահով:
Մեր հյուրասրահում հոգեբանի անկյունում նախատոնական տրամադրությամբ Զրուցումենք Վաչե Սարգիսի Գրիգորյանի հետ ,ում արդեն ճանաչում են գրեթե բոլորը:
Կպատմեք Ձեր մանկության հետաքրքիր էջերից       -.: Ախ ի՛մ մանկությունը, ո՛ր ինձ չլքեց. Հիշումեմ մեր բակը,  մեր բակի ծաղիկներն ու ծառերը: Հիշում եմ, երբ մայրս նստում էր մեր բակի հին նստարանին, ձեռքն էր վերցնում ասեղն ու հելյունը, սկսում էր ճերմակ կտորին հանձնել ի՛ր ներքին գեղեցկությունը: Ինձ էլ ասում էր ՝երգի: Ու երգում էի ժողովրդական, աշուղական երգեր ու, երբ սխալվում էի, ուղղում էր: Իմ մեծ քննադատն է եղել մայրս և ասում էր.  <<Այսօրկողքիդեմ ,բայց վաղը չեմ լինելու որ ուղղեմ: Ճիշտ սովորի>>: Իմ մանկությունս անցել է երգելով, ու բակային ճամբարներ կազմակերպելով: Երբ մեր տուն մարդիկ էին գալիս, մայրս կանչում էր ու ասում, որ երգ եմ: Ես ուզում էի խաղալ, բայց երգում էի, ասմունքում, ու ուրախացնում թե մեր տան հյուրերին, թե բոլոր հարևաններին, ու իրենց հյուրերին: Մեր բակում մի հարևան ունենք, ով ակորդեոն էր նվագում: Իսկ մենք երեխաներով հավաքվում էինք ու ասում ՝նվագի: Ու մեր բակի բոլոր երեկոները անցնում էր երգելով: Ինչ լավն էր մանկությունս ՝լուսավոր ու գեղեցիկ հուշերով լեցուն: Հիշումեմ, երբ միանգամ էլ երկուժամ ու կես մենակ երգել եմ: Այդ օրը Երևանից հյուրեր ունեինք: Ամռան գեղեցիկ երեկո էր, ու երգեցի ամբողջ ոգով՛: Ես նայում էի բոլոր համերգային հաղորդումները, ու Դիլիջանում այնպիսի համերգ չկար,  որ չգնայի: Գալիս էի տուն ու հայելու առաջ կանգնում, միացնում էի լուսամփոփը ու ժամերով երգում:
Հիմա էլ հայելու առաջ չէմ երգում:
Վաչեյի ներսում դեռ պահպանվում է ՝իր մանկությունը, անկախ իր տեսողության խնդրի նա շարունակում է ծավալել ակտիվ գործենություն, ու զարմացնում է բոլորին իր մարդկային տեսակով:
2. Գիտենք, որ ակտիվ էք դեռ դպրոցից և մասնակցել էք գրեթե բոլոր միջոցառումներին կպատմեք՞:          -. Սկսեմ դպրոցից, ինձ համար տպավորիչ էր, երբ դպրոցում կազմակերպում էին տարբեր միջոցառումներ:
Ես անհանբերությամբ էի սպասում ,որ  պետք է երգեի և լսում էի ,որ սկսել են փորցերը, ու ուր որ է կթակեն դասարանի դուռը և դասից կկանչեն ասելով Վաչեին կարելի է?:
Այդպես էլ լինում էր ես մասնաքցում էի բոլոր միջոցառումներին, մի անգամ ել հիշում եմ՝ երբ ամբողջ դպրոցը պատրաստվում էր վերջին զանգին, ես գնացի դահլիճ և երգեցի Նատալիա Օռեռիա-ի երգերից ու ինչ տեսն եմ?, ետ շրջվեցի տեսնեմ ամբողջ դպրոցը դահլիճում է, և բոլորը լսում են իմ Իսպաներեն կատարումները, դա էլ հերիք չէր՝ ինձ խնդրում էին, որ թարգմանեմ, դե ես էլ դպրոցական երեխա իսպաներեն որտեղից իմանամ, և թարգմանում էի, հայերեեն ինչ բառ որ գիտեի:
Երեխեքը ոգեշնչված վազում էին անգլերենի ուսուցչուհու մոտ և ասում էին, թե Վաչե էն թարգմանել է, այդ երգերը՛, նաել թե՝ որ Վաչե էն ասել է ուրեմն ճիշտ է ասել:
Հիշում եմ մի անգամ ել «Մարդու իրավունքների» ուսուցիչուհին միջոցառում էր կազմակերպել նվիրված ֆիդայիներին և ես երգեցի գուսան Հայկազունու «Գետաշեն» հայրենասիրական երգը:
Անգլերենի ուսուցչուհին անգլրենի բաց դաս էր կազմակերպել, ես ել, առաջին անգամ անգլրենով, պետք է երգ էի Սելեն Ձիոնի երգերից «Տիտանիկի» երգը, և ոգեշնչված երգեցի ու ամբողջ դահլիճը և արտասահմանցի հյուրերը գոհ էին:
Վաչեն մարդկանց մեջ գնահատում է Արդարամտությունը, ազնիվությունը, չի սիրում երբ խափում են, ու փորձում են բարձրից նայել երգը նրան ուղղեկցում է իր մանկության նման լույս սփռում նրա տխուր սրտին որ ՝իրեն հատուկ ողջախոհությամբ կարողանում է թակցնել Վաչեն: Վաչեն էլ ՝բոլորի նման ունի երազանքներ, և ՝իր լավատեսությամբ կազմում է 2015-ի ծրագրերը, կվիրահատ ենք աչքերս, կկազմակերպենք միջոցառումներ: Նա ՝իր տեսակով լուսին է արևի շողերով <<Մանուշակ>>-ի նման գախտնապահ, և ինքնաանփոփ:
Զայրանում է պատեհ -անպատեհ խորհուրդ տվողներից, տխրում է երբ կատարում է ճանապարհորդություն դեպի անցյալ, ուրախանում է, երբ իր հարազատները, ընկերները ուրախ են աստվածավախ է, փորձում է ամենինչ անել ինքնուրույն մարդկանց ընդունում է այնպես ինչպես որ կան, չի սիրում անառողջ քննադատությունները:
Բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ առողջություն, թող միշտ բոլորի տներում մանկան ճիչ լսվի ու առատ լինի հայկական մաքրա-մաքուր երգն, ու բարությունը մարդիկ միշտ ժպտան, ապրեն բարեկեցիկ, լույսով հավատով շնորհավոր նոր տարի, և սուրբ ծնունդ:
Հարցազրույցը պատրաստեցին dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբը: