> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 28 сентября 2014 г.

10 տարվա իմ հասարակական գործենության ճանապարհին՜:

Բարև Ձեզ
Ես Վաչե Սարգիսի Գրիգորյանն եմ : Ուզում եմ ընթերցողներիս ներկայացնեմ ՝ այս տասը տարիների ընթացքում կատարած իմ աշխատանքների մասին :Այս տարի լրանում է իմ գործունեության տասը տարին :
   Ցանկանում եմ խոսել այս երկար ու ձիգ տարիների իմ գործունեության՝ ձեռքբերումների և բացթողումների մասին :
Հասարակական ոլորտում ունեցել եմ բազում ձեռքբերումներ ,հաջողություններ:
   Այս տասը տարիների ընթացքում ճանապարհիս հանդիպել եմ հրաշալի լավ մարդկանց , ովքեր ինձ վստահելով ՝աջակցել են տարբեր ոլորտներում :
   Գործունեությունս սկսել եմ <<Պատասխանատու քաղաքացի>> բանավեճ ակումբից , <<Կյանքի հմտություններ>> հոգեբանական տռենինգներից   հոգեբանական դասերին հաճախելով , այնուհետև աշխատեցի լրատվական բաժնի պատասխանատու վերը նշված խմբերում և խմբավարների օգնական ,վարել եմ<< Լույսի Շողեր>> ասմունքի խմբակը:
2007թվականին նկարահանվել եմ<< Օղակից ներս >>բնապահպանական ֆիլմում : Ֆիլմը նկարահանվել է Վայրի բնության մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից : Ֆիլմը սկսվում է իմ հեղինակային երգով :Նույն թվականին  H D P բարեգործական հիմանադրամի կողմից նկարահանվող ֆիլմում ՝ <<Եթե թևեր ունես>> փաստագրական ֆիլմում եմ նկարահանվել , որը պատմում է հաշվանդամություն ունեցող մարդկանց կյանքի առորյաի և կյանքի մասին :

Թղթաքցում եմ քաղաքային և մարզային թերթերին ՝ Դիլիջան քաղաքային `<<Տավուշ>> մարզային `<<Տեսանկյուն>> թերթերին , <<տեսանկյուն>> մարզային կայքում: 
   Աշխատել եմ ՝ մշակույթի ,մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու  տարբեր կազմակերպություններում : Այնուհետև <<100%Դիլիջանում >>  ամսաթերթի գլխավոր խմբագիր :
   Տվել եմ հարցազրույցներ՝ Tesankyun.am-ին ,argamblok.com-ին, <<Դիլիջան>> քաղաքային թերթին ,Երկրիր մեդիա հեռուստաընկերությանը ,Հանրային հեռուստաընկերության ՝Հայլուր լրատվականին , , Բանաձև ստեղծագործական խմբին ,Անականատես խաղորդման շրջանակներում ,Հանրային ռադիոյի I Lyunse երիտասարդական ծրագրին , Տավուշ մարզային թերթին ինչպես նաև medialav.am  hetq.am և մեր կայքին ՝  dilijanews.blogsport.com   և   dilijansiti.am-ին էլեկտրոնային կայքերին :
   Ունեցել եմ բազմաթիվ մենահամերգներ Դիլիջանում և հարակից համայնքներում :
Մասնակացել եմ համաքաղաքային գրեթե բոլոր միջոցառումներին՝իմ կատարումներով :
Համայնքային կյանքում ակտիվ եմ նայև իմ մասնակցությամբ բոլոր սեմինարներին , կոնֆեռանսներին , մասնակցել եմ նայև ՝Ծաղկաձորում, Սևանում ,Իջևանում , Վանաձորում կայանալիք  սեմինար կոնֆեռանսներին :
2011 թվականին աշխատել եմ<< Հանուն հայության հարատևման>> շարժման Դիլիջանի գրասենյակում :ԵՎ My Gread Dream media holdingum սովորել եմ տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ համակարգչային լսողական ծգրագրին , և այժմ աշխատում եմ համակարգչով այդ ծրագրի շնորհիվ :
2013 թվականից , ինքս եմ նախաձեռնում տարբեր սեմինարներ , համերգներ , երիտասարդական տարբեր միջոցառումներ : Լուսաբանում եմ ինքս իմ աշխատանքները  իմ բլոգում և համացանցային տարբեր լրատվական կայքերում:
    Ինքս համագործակցում եմ Դիլիջանի՝ համայքապետի , Զբաղվածության տարածքային գրասենյակի հետ ,Դիլնետ սերվիս կազմակերպոթյան և անհատ խելացի մարդկանց հետ :
    Ես  ունեմ տեսողության խնդիր  Աստված ինձ զրկել է տեսնելու կարողությունից, սակայն տվել է հոգու գեղեցկոթյունը տեսնելու հմտություն , և մարդկանց մեջ գտնելու այն գեղեցիկն ու լուսավոր կետերը, որոնք թաքցնում են :Տվել է ինձ շնորհ ստեղծագործելու և հասարակության մեջ ապացուցելու ,որ խտրականություն որքան էլ դնես միևնույն  է ինձ չես սպանելու ,ես աճելու եմ զարգանալու  ՝ի շնորհիվ իմ աստվածատուր շնորքի և բարի մարդկանց  :
   Դիլիջանում ունեմ կամավոր խոմբ << Dilijan Initiative Group>> որի նպատակն է ներառել տարբեր երիտասարդների և աշխատել հանուն համայնքի ՝մշակույթային ,լրատվական քաղաքացիական ,բնապահպանական և իրավական զարգացման :
  Մեր խումբը կազմակերպում է արշավներ,էքսկուրսյաներ: Տարբեր տեղեկատվական ծառայություններ է մատուցում Դիլիջան եկող է՝ հովեկի:
Խմբում ունենք նայև երիտասարդներ ,ովքեր ակտիվ համագործակցում են տարբեր բարեգործական ծրագրերում, քաղաքացիական և քաղաքական տարբեր միջոցառումներում  :
  Իմ գործունեության բացերից նշեմ այն է, որ այս ամենը անում եմ բացառապես կամավոր հիմունքներով ,որի դիմաց չեմ վարձատրվում :
  Վերը նշեցի ,որ ունեմ խնդիր , որի պատճառով չեմ կարողանում գտնել աշխատանք :
 Քանի որ իմ գործունեության մասին խոսվել է շատ , չեմ ցանկանում ձանձրացնել ընթերցողին և սահմանափակվեմ այսքանով :
  Շնորհակալություն ,որ կարդացիր և կիսեցիր ,ինչու ոչ նաև փոքր ինչ հպարտացար իմ նվաճումներով և աշխատասիրությամբ:
  Քեզ նույնպես մաղթում եմ հաջողություններ , ձեռքբերումներ :
ԵՎ մի խորհուրդ ՝ եթե ուզոմ ես առաջ գնալ ,ապա մի ընկճվիր և հիասթափվիր:
   Նայիր առաջ և պայքարիր !!!!!
   Սիրով հարգանքներով քո ՝Վաչե Սարքիսովիչ




Իմ երգարվեստի ձերգ բերումները՜

    Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել  իմ գործունեության մասին ՝ երգարվեստում :
Երգարվեստում այդքան էլ ակտիվ չեմ , որքան հասարակական աշխատանքների մեջ :
Երգը եղել և մնում է իմ կյաքի ուղեկիցը , դեռ մանկուց ես միշտ արտաբերել եմ հնչյունները :
Ասում են դեռ փոքր ժամանակ չէի քնում մինչև երաժշտություն չէին միացնում:
   Մասնակցոմ էի  դպրացում կազմակերպվող բոլոր միջոցառումներին , կազմակերպում էի բակային ճամբարներ , մենահամերգներ :
Իմ ստեղծագործական ողին սկսել եմ  2001 թվականից ,ստացված երգս ՝Անկեղծ սեր ստեղծագործություն է եղել :
   Ունեմ   20 -ավել գրված երգեր,   90-ից ավել բանաստեղծություններ:
 28.07.2002 մասնակցել եմ <<Միտք>> երիտասարդական միության կազմակերպած ամառային ցուցահանդես փառատոնին . իմ “Անկեղծ սեր” երգով ,և արժանացել եմ Շնորհակալագրի :
 10.11.2002 մասնակցել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած `XPO ցուցահանդես համաժողով ֆոռումի, համերգային ծրագրին և U.S.A.I.D
կազմակերպության կողմից ստացել եմ `հատուկ սերտիֆիկատ :
 18.07.2003 մինչև 23.10.2003 երգել եմ`<< Հովք>> ժող գործիքների համույթում :
 13.05.2005  և  24.05.2005 ունեցել եմ` մենահամերգներ :
 23.09.2006 մասնակցել եմ <<Հայաստանն իմ հայրենիքն է>> համահայկական փառատոնին : Հեղինակային երգ անվանակարգում ,նվաճել եմ `Առաջին պատվավոր տեղը :
 12.08.2009 ին <<Իմ Դիլիջան>> հեղինակային երգս .երգել եմ Երիտասարդության նվիրված տոնին կազմակերպվող `համաքաղաքային միջոցառմանը :Նույն թվականի 13.11 ին մենահամերգ եմ ունեցել Հովհաննես Շահամբերյանի անվան գեղարվեստի դպրոցում:
 17.05.2009 ին Դիլիջանի ԵԳԱ ի կողմից մասնակցել եմ՝ Թանգարաննային միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: 
 28.03.2010-մասնակցել եմ երիտասարդների գործունեության ակումբների 4 րդ տարեդարձին
նույն թվականի 28.08 .2010 ին Երիտասարդական հանդիպմանը :
28.05.2011, Հանուն Հայության Հարատևման շարժման հետ մեկ տեղ , ես կազմակերպեցի Ջահերով երթ ՝Դիլիջանում , որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին , իսկ 24.04.2011ին ջահերով երբ կազմակերպեցինք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի կապակցությամբ ,,, որից հետո արժանացա Պատվոգրի նույն կազմակերպության կողմից:
Հանուն Հայության Հարատևման հիմնի հեղինակը ես եմ . հիմնը վացսուն օրինակների մեջից արժանացել է լավագույնը և անցել է միջազգային փուլ և ընտրվել այդ կազմակերպություների հիմնը, եռեսուն գործող քաղաքներում :


 1.10.2011 մասկանկցել եմ` <<Հանուն Հայության Հարատևման>> շարժման գրասենյակի հետ միասին  մեծ շուքով նշել ենք իմ բեմական ստեղծագործության՝ 10 տարին ,և նույն թվականի նույն կազմակերպության կողմից մասնակցել եմ ՝ ուսանողների տոնին նվիրված <<Ոսկե Աշուն>> միջոցառմանը :
 2012 թվականին ունեցել եմ մենահամերգներ Դիլիջանին կից ՝ Գոշ. Թեղուտ , Հաղարծին համայնքներում : ԵՎ Հույսի Կամուրջ ՀԿ ի գրասենյակում  :
 5.07.2012 թվականին ձայնագրել եմ իմ առաջին հեղինակային երգս , պռեմիերան կայացել է argamblog,com  ֆմ -ի եթերում :  Yerevan.com-ի ուղղիղ եթեր է դուրս եկել իմ հեղինակային Անկեղծ սեր երգը :
 12.08.2013 թվականին կազմակերպել եմ մեծ միջոցառում նվիրված երիտասարդների միջազգային օրվան , ինքս էլ հանդես եմ եկել իմ ելույթով :Նույն թվականի 17.10 ին կազմակրեպել եմ հավաքական համերգ ՝Դիլիջանի Հաղարծին համայնքում :
   Վերջին երեք տարվա միջոցառումների սցենարի հեղինակն եմ :
    Հիմա ունեմ մեծ երազանք ՝տպագրելու իմ բանաստեղծությունների ժողովածուն , և ձայնագրեմ իմ ձայնասկավառակը :
        Ես շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից , բարեկամներից, աջակցողներից ,իմ եղբորս որ միշտ իմ կողքին են և ուժ են տալիս, որ հաղթահարեմ կյանքի բոլոր դժվարությունները :
    Հավատարիմ ընթերցող՝ շնորհակալ եմ ,որ մի քանի րոպե նվիրեցիր իմ նյութը ընթերցելու
և կիսեցիր իմ հաջողությունները քո գեղեցիկ ժպիտով:
Սիրող և հարգող ՝Վաչե Սարքիսովիչ :




















воскресенье, 21 сентября 2014 г.

Ալլա Լևոնյան ճանապարհ 20 տարի բեմում՜:


                                                               Ալլա Լևոնյանը նշեց իր բեմական գործունեության 20-ամյակը:

Միշտ անկեղծ և անմիջական,լուսավոր և բարի ժպիտով է ներկայանում հանրությանը ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը: Ալլան սկսել է ստեղծագործել դեռ մանկուց, ունի 60-ից ավելի ստեղծագործություններ: Առաջին ստեղծագործությունը կատարել է 17 տարեկանում ՝ՙ<<Արձագանք>> ստուդիայում: Այս տարի երգչուհին նշում է իր բեմական գործունեության 20-ամյակը:  Այս ժամանակահատվածում երգչուհին թողարկել է 6 ձայնասկավառակ, նկարահանել է մոտ15 տեսահոլովակ: Նա ունեցել է բազմաթիվ մենահամերգներ Հայաստանում և արտասահմանյան երկրներում, մասնակցել բազմաթիվ մրցույթների, փառատոնների, բարեգործական ակցիաների և  պետական միջոցառումների: Երգերից ավելի հիթային են <<Հայաստան>>, << Հոյնար>>, << Սպարապետ>>, <<Աղջկա երգը>>, <Մոկաց Հարսներ>> և այլն: Սեպտեմբերի 14-ին մարդաշատ էր Օպեռայի ազգային պետական ակադեմյիական թատրոնը, րտեղ Ալլա Լևոնյանի երգ արվեստի սիրահարները վայելեցին նրա թովիչ  անզուգական կատարումները:  Հիթային ու նոր երգերի պրեմիերաները հաջորդում էին միմյանց՝ հանդիսատեսին պարգևելով հաճելի տրամադրություն:  <<Այս համերգին երկար եմ պատրաստվել՝ Հայաստանում 6 տարի առաջ կայացած իմ մենահամերգից հետո և այս օրը իմ տոնն է>>. նշեց երգչուհին dilijanews.blogspot.com-ին տված բացառիկ հարցազրույցում: Երեկոյին իրենց կատարումներով  հանդես եկան նաև  երգիչներ  Արսեն Սաֆարյանը և Էդգար Գանջումյանը, Նաիրա Գուրջինյանի <<Վաղօրդյան կաթիլներ>> մանկական երգչախումբը,  տաղանդավոր  Երաժիշտ Արեգ Առուստամյանը,  ում հետել Ալլան հանդեսեկավ նոր դուետներով,  <<Բերդ>> պարի  և  <<Սասուն>> ազգագրական, երգի պարի համույթները:
dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ: