Բարև Ձեզ
Ես Վաչե Սարգիսի Գրիգորյանն եմ : Ուզում եմ ընթերցողներիս ներկայացնեմ ՝ այս տասը տարիների ընթացքում կատարած իմ աշխատանքների մասին :Այս տարի լրանում է իմ գործունեության տասը տարին :
Ցանկանում եմ խոսել այս երկար ու ձիգ տարիների իմ գործունեության՝ ձեռքբերումների և բացթողումների մասին :
Հասարակական ոլորտում ունեցել եմ բազում ձեռքբերումներ ,հաջողություններ:
Այս տասը տարիների
ընթացքում ճանապարհիս հանդիպել եմ հրաշալի լավ մարդկանց , ովքեր ինձ վստահելով ՝աջակցել
են տարբեր ոլորտներում :
Գործունեությունս
սկսել եմ <<Պատասխանատու քաղաքացի>> բանավեճ ակումբից , <<Կյանքի
հմտություններ>> հոգեբանական տռենինգներից
հոգեբանական դասերին հաճախելով , այնուհետև աշխատեցի լրատվական բաժնի պատասխանատու
վերը նշված խմբերում և խմբավարների օգնական ,վարել եմ<< Լույսի Շողեր>>
ասմունքի խմբակը:
2007թվականին նկարահանվել եմ<< Օղակից ներս >>բնապահպանական ֆիլմում : Ֆիլմը նկարահանվել է Վայրի բնության մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից : Ֆիլմը սկսվում է իմ հեղինակային երգով :Նույն թվականին H D P բարեգործական հիմանադրամի կողմից նկարահանվող ֆիլմում ՝ <<Եթե թևեր
ունես>> փաստագրական ֆիլմում եմ նկարահանվել , որը պատմում է հաշվանդամություն ունեցող մարդկանց կյանքի առորյաի և կյանքի մասին :
Թղթաքցում եմ քաղաքային և մարզային թերթերին ՝ Դիլիջան քաղաքային
`<<Տավուշ>> մարզային `<<Տեսանկյուն>> թերթերին , <<տեսանկյուն>>
մարզային կայքում:
Աշխատել եմ ՝ մշակույթի
,մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու տարբեր կազմակերպություններում : Այնուհետև
<<100%Դիլիջանում >> ամսաթերթի
գլխավոր խմբագիր :
Տվել եմ հարցազրույցներ՝
Tesankyun.am-ին ,argamblok.com-ին, <<Դիլիջան>> քաղաքային թերթին ,Երկրիր
մեդիա հեռուստաընկերությանը ,Հանրային հեռուստաընկերության ՝Հայլուր լրատվականին ,
, Բանաձև ստեղծագործական խմբին ,Անականատես խաղորդման շրջանակներում ,Հանրային ռադիոյի
I Lyunse երիտասարդական ծրագրին , Տավուշ մարզային թերթին ինչպես նաև
medialav.am hetq.am և մեր կայքին ՝ dilijanews.blogsport.com և
dilijansiti.am-ին էլեկտրոնային կայքերին :
Ունեցել եմ բազմաթիվ
մենահամերգներ Դիլիջանում և հարակից համայնքներում :
Մասնակացել եմ համաքաղաքային գրեթե բոլոր միջոցառումներին՝իմ
կատարումներով :
Համայնքային կյանքում ակտիվ եմ նայև իմ մասնակցությամբ բոլոր
սեմինարներին , կոնֆեռանսներին , մասնակցել եմ նայև ՝Ծաղկաձորում, Սևանում ,Իջևանում
, Վանաձորում կայանալիք սեմինար կոնֆեռանսներին
:
2011 թվականին աշխատել եմ<< Հանուն հայության հարատևման>>
շարժման Դիլիջանի գրասենյակում :ԵՎ My Gread Dream media holdingum սովորել եմ տեսողական
խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ համակարգչային լսողական ծգրագրին
, և այժմ աշխատում եմ համակարգչով այդ ծրագրի շնորհիվ :
2013 թվականից , ինքս եմ նախաձեռնում տարբեր սեմինարներ
, համերգներ , երիտասարդական տարբեր միջոցառումներ : Լուսաբանում եմ ինքս իմ աշխատանքները իմ բլոգում և համացանցային տարբեր լրատվական կայքերում:
Ինքս համագործակցում
եմ Դիլիջանի՝ համայքապետի , Զբաղվածության տարածքային գրասենյակի հետ ,Դիլնետ սերվիս
կազմակերպոթյան և անհատ խելացի մարդկանց հետ :
Ես ունեմ տեսողության խնդիր Աստված ինձ զրկել է տեսնելու կարողությունից, սակայն
տվել է հոգու գեղեցկոթյունը տեսնելու հմտություն , և մարդկանց մեջ գտնելու այն գեղեցիկն
ու լուսավոր կետերը, որոնք թաքցնում են :Տվել է ինձ շնորհ ստեղծագործելու և հասարակության
մեջ ապացուցելու ,որ խտրականություն որքան էլ դնես միևնույն է ինձ չես սպանելու ,ես աճելու եմ զարգանալու ՝ի շնորհիվ իմ աստվածատուր շնորքի և բարի մարդկանց :
Դիլիջանում ունեմ
կամավոր խոմբ << Dilijan Initiative Group>> որի նպատակն է ներառել տարբեր
երիտասարդների և աշխատել հանուն համայնքի ՝մշակույթային ,լրատվական քաղաքացիական ,բնապահպանական
և իրավական զարգացման :
Մեր խումբը կազմակերպում
է արշավներ,էքսկուրսյաներ: Տարբեր տեղեկատվական ծառայություններ է մատուցում Դիլիջան
եկող է՝ հովեկի:
Խմբում ունենք նայև երիտասարդներ ,ովքեր ակտիվ համագործակցում
են տարբեր բարեգործական ծրագրերում, քաղաքացիական և քաղաքական տարբեր միջոցառումներում :
Իմ գործունեության
բացերից նշեմ այն է, որ այս ամենը անում եմ բացառապես կամավոր հիմունքներով ,որի դիմաց
չեմ վարձատրվում :
Վերը նշեցի ,որ
ունեմ խնդիր , որի պատճառով չեմ կարողանում գտնել աշխատանք :
Քանի որ իմ գործունեության
մասին խոսվել է շատ , չեմ ցանկանում ձանձրացնել ընթերցողին և սահմանափակվեմ այսքանով
:
Շնորհակալություն
,որ կարդացիր և կիսեցիր ,ինչու ոչ նաև փոքր ինչ հպարտացար իմ նվաճումներով և աշխատասիրությամբ:
Քեզ նույնպես մաղթում
եմ հաջողություններ , ձեռքբերումներ :
ԵՎ մի խորհուրդ ՝ եթե ուզոմ ես առաջ գնալ ,ապա մի ընկճվիր
և հիասթափվիր:
Նայիր առաջ և պայքարիր
!!!!!
Սիրով հարգանքներով
քո ՝Վաչե Սարքիսովիչ
Комментариев нет:
Отправить комментарий