<среда, 26 февраля 2014 г.
SIROV TEXEKACNUM ENQ!!!!!:
<YES UZUM EM!!!!:
воскресенье, 23 февраля 2014 г.
Koch Uxerc bolor cnoxnerin!!!!:
Կոչ –ուղերձ բոլոր ծնողներին
Ես ուզում եմ ապրել իմ ծնողների հետ,ունենալ մայրիկ և հայրիկ, որ նրանք ինձ ամեն օր,տանեն դպրոց մյուս երեխաների նման:Իսկ ես ցանկանում եմ, որ իմ ծնողներն ինձ տանեն մանկական զբոսայգի և կարուսել նստենք: Ես էլ կցանկանայի իմ հայրը ինձ հեքիաթ պատմեր,և ես մայրիկիս գրկում մուշ-մուշ քնեի,որ նա ինձ պաշտպաներ բոլոր չարություններից: Ես էլ մայրիկիս պատրաստած ուտելիքներն եմ ուզում ,որ ես ծնոզներիս չեմ տեսել,միայն լսել եմ նրանց մասին հարազատներիս և ուսուցիչներիս պատմելով ,բայց լավ պատկերացնում եմ ու նկարում եմ մտովի նրանց բարի դեմքերը: Երեխան գոնե պետք է լինի ծնողներից մեկի մոտ,եթե ծնողները ի վիճակի չեն երկուսով մեծացնել փոքրիկին, լինի ծնողի խնամքի տակ թե մանկական մեծացա:Եթե այդ ընտանիքում կան հանցագործներ ,հարբեցողներ, հոգեկան խնդիրներով մարդիկ ապա երեխային պետք է հեռացնել այդ տեղից նման միջավայրում երեխան կլինի ագրեսիվ, ճնշված և ներփակ բարթույթավորված ,իսկ երեխայի առողջության, երջանիկ, անհոգ մանկության համար պետք է գրագետ և ճիշտ գործել ,ունենալ համապատասխան տեղեկատվություն և մտածել երեխայի առողջ հոգեկերտվածքի զարգցման մասին;Երեխայի մանակակն աշխարհն և հոգին այնքան նուրբ և փխրուն է,որ կարուղ է ընդունել բացասական երևակայությունները;Երեխանխոցելի է և այդ ոչ ճիշտ վերաբերմունքը կազդի երեխայի հասունության և սեռական դաստիարակության վրա: Զերծ պահենք մեր երեխաներին և սեռական շահագործումներից և անենք այնպես որ բոլոր մանուկներըլ ինեն ծնողական խնամքի հոգացությանտակ և պատված ծնողական քնքշությամբ,սիրով ու ուշադրությամբ շրջապատված:Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում և մեծանա առողջ միջավայրում ,ունենա ամուր ընտանիք,երջանիկ անհոգ մանկություն և զերծ մնա բոլոր տեսակի բռնություններից,խոշտանգումներից և իրավունքի խախտումներից: Բոլոր երեխաները պետք է ստան որակյալ կրթություն և հետազոտվեն ժամանակին ,որպեսզի լինեն առոզջ ,իրազեկ, սոցիալապես ապահով: Բոլոր երեխաները մեր վաղվա պայծառ ապագան են, լույսը և քաղաքացիական,ժողովրդավարական հասարակության ամուր հիմքը:Ապրենք ընտանիքում դարձիր մի մեծ և ջերմ արև և քո ուշադրությունն ու բարությունը անկեզծությամբ նվիրիր երեխաներին: Վաչե Սարգիսի Գրիգորյան
четверг, 20 февраля 2014 г.
BARUTYAN TEMAYOV DAS HUYSI KAMURJ H K UM
Դարձիր մեծ արև բոլորին և քո լույսով լույս սփռի դիմացինի ստվեր մտքերին …
Բարին բոլոր ժամանակներում եղել է մարդկության բարձր արժեքների դրսևորման հատկանիշ: Մարդը, որևէ գործողություն իրականացնելիս, երկընտրանքի առաջ է կանգնում,հոգու ներսում երկու ես-ի բախում է տեղի ունենում ,բայց մենք ստիպված ենք ընտրելու նրանցից միայն մեկի որոշումը :Այո ,եթե մեզնից յուրաքանչյուրը մտածի ,որ բարությունը սկսվում է իրենից, և առավելությունը տա նրան , ապա բոլոր խոչընդոտները հաղթահարված կլինեն:
ՀՈՒԵ-ների հերթական հանդիպումը նվիրված էր Բարության միջազգային օրվան:Սեմինարի նպատակն էր լսել յուրաքանչյուրի կարծիքը և իրականացնել թիմային քննարկում :
вторник, 18 февраля 2014 г.
пятница, 14 февраля 2014 г.
HAY ARAQELAKAN YEKEGHECIN TONUM E SIRAHARNERI TON@!!!!,SURB SARGIS@!!!:

Ս. ՍԱՐԳԻՍ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:
հունվարի 26-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
- See more at: http://ter-hambardzum.com/news/2012-03-13-939#sthash.3o0TGyas.dpuf
четверг, 13 февраля 2014 г.
SRTANC SHNORHAVORUMENQ BOLORIN!!!:

We congratulate heartily the youth, all the lovers and newlyweds on Saint Sargis, Trndez and St. Valentine's Day. WE wish you happiness, an endless love,
let all intimate desires come true. Live long and happy with the knight of your life enjoyingwe wish all of you big love, happiness, let all intimate
desires be realized. live long with the half of your life enjoying every moment of love, heat and devotion.
Подписаться на:
Сообщения (Atom)