> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 13 мая 2023 г.

ԴԻԼԻՋԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ, ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ՝ 1-ԻՆ ՇԵՆՔ, 8-ՐԴ ՀԱՐԿ, ԲՆԱԿԱՐԱՆ 29։








Երկարաժամկետ վարձով է տրվում կապիտալ վերանորոգված, կահավորված՝ 3 սենյականոց բնակարան, որը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։  Բնակարանը արևահայաց է, ունի մշտական տաք/սառը ջուր, «Բաքսի» համակարգ, բնակարանից բացվում է հրաշալի տեսարան դեպի Դիլիջան համայնքը։  Բնակարանը հարմար է 4, 5 հոգանոց ընտանիքների համար։  Բնակարանը գտնվում է՝ Դիլիջան համայնքի, Մոլդովական 1-ին շենքի, 8-րդ հարկում, շենքի շքամուտքը վերանորոգված է, գործում է վերելակ։  Շենքը մոտ է ավտոբուսի կանգառին, Դիլիջանի կենտրոնական դպրոցին, մոտակայքում էլ կան խանութներ, սննդի արագ սպասարկման օբյեկտներ։  Իրական ցանկացողները՝ երկուշաբթի/շաբաթ օրերին, ժամը 11։00-19։00-ը կարող են զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ՝ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։            


 

четверг, 11 мая 2023 г.

Բացվեց Վաչե Գրիգորյանի անձնական բլոգը






Բացվեց՝ Դիլիջանցի երգիչ,զբոսաշրջային, մշակութային, հասարակական գործիչ, գովազդային գործակալ և բլոգեր՝ Վաչե Գրիգորյանի անձնական բլոգը։ 

 Այս բլոգում կհրապարակվեն Վաչեի երգերը, բանաստեղծությունները, կխոսվի նրա գործունեության մասին։  Այցելելով բլոգ՝ դուք կարող եք ծանոթանալ նրա պաշտոնական էջին, իսկ համագործակցության ցանկության դեպքում՝ կարող եք կապ հաստատել նրա հետ։  Վաչեն երգում է աշուղական, ժողովրդական, ազգագրական, հայ երգահանների, «80»-ականների էստրադային և հեղինակային երգեր։  Վաչե Գրիգորյան՝           - «Անձնական բլոգի գաղափարը ունեի դեռևս՝ 2012 թ-ից, բայց այն ժամանակ միայն սոց և յութուբյան էջը ունեի։  Դեռ պահը չէր հասունացել, բացի դա էլ գործունեությունս շատ ծանրաբեռնված էր ու չէի հասցնում այլ գործերով զբաղվել։  Իսկ այս ձմռանը բացեցինք իմ յութուբյան նոր պաշտոնական էջը, հիմա էլ ընկերոջս՝ բլոգեր Արթուր Տեր Սահակյանի առաջարկով բացվեց նաև անձնական բլոգս։  Բլոգիս առանձնահատկությունը այն է, որ չկա ոչ մի ճչացող և ավելորդ ծանրաբեռնված և հոգնեցնող ձևավորում։  Այսինքն, բլոգի այցելուների համար հրապարակումները կլինեն հակիրճ, ընթեռնելի և բովանդակային։  Սպասեք նորություններին, շատ ասելիք ու ծրագրեր կան, որոնց մասին կտեղեկանաք  հետևելով բլոգիս։»  Վաչեն  իր խոսքը եզրափակեց  շնորհակալություն հայտնելով իր բոլոր հետևորդներին, գործընկերներին և արվեստն ու աշխատանքը գնահատողներին։  Իսկ ո՛վ է Վաչեն իր ընկերների համար և ի՞նչպեսի անձնավորություն է նա։ Թեյագործ, նկարչուհի և կոլաժիստ, մշակութային և հասարակական գործիչ՝ Լուսինե Մանուկյանը այսպես բնութագրեց            - «Վաչեն ընկերասեր, իր գործի նվիրյալ, պարտաճանաչ և պատասխանատու անձնավորություն է։  Մարդ՝ ում հետ կարող ես զրուցել յուրաքանչուր թեմայի շուրջ։  Նա աշխարհի գույները, սերը և բարությունը ամփոփել է իր ներսում և կարողանում է բաժին հանել նաև իր ընկերներին։»  Վաչեն Տավուշի տարածաշրջանում առաջիններից էր, ով հիմնադրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» և «Դիլիջան նյուզ» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգները ու մոտիվացրեց զբոսաշրջությունը, մշակույթը և տեղեկատվությունը մեկ հարթակում։  Նրա անձնական բլոգ կարող եք այցելել ստորև հղումով։ 

  https://grigorian-vache-official.blogspot.com/

 

Հրապարակումը Ձեզ ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։        


 

среда, 10 мая 2023 г.

ԳՐՔԻ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ










Այսօր՝ Դիլիջանի «Հովազ» նորաբաց սրահում տեղի ունեցավ՝ #գրքի_բաց_քննարկում                               #Աստրիդ_Լինդգրենի «#Երկարագուլպա_Պիպին» մանկական պատմվածքը։                                  Հանդիպմանը Հաղարծինի  դպրոցի 5-ի 2 դասարանի աշակերտները հանգամանալից ներկայացրեցին պատմվածքը, մասնակիցներին տեղափոխելով Պիպիի խենթ ու հնարամիտ, վառ ու գունեղ աշխարհը։  Այնուհետև ծավալվեց անկեղծ քննարկում։  Հանդիպմանը ներկա էր վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Թումանյանը, հոգեբան Նորա Խաչատրյանը, զբոսաշրջային գործիչներ, «Ղազարոս Աղայանի անվան գրադարանի» աշխատակցուհի՝ Արփինե Ղազարյանը։  Հանդիպումը նախաձեռնել էր՝ թեյագործ, «Ստվերներ» մանկական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար,  արվեստագետ, նկարչուհի,կոլաժիստ և մշակութային հասարակական գործիչ՝ Լուսինե Մանուկյանը։  Հանդիպման ընթացքում՝ երեխաները հարց ու պատասխանի միջոցով  ինտերակտիվ դարձրին քննարկումը` ներկաներին պարգևելով ինտելեկտուալ և հոգեկան բավարարվածություն։  Ներկաները իրենց ելույթում կարևորեցին նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպումը։  Հանդիպումների այս շարքը հնարավոր և իրականանալի է դարձել «Զարթնիր» հասարակական կազմակերպության գործունեության շնորհիվ։ «#Zartnir»-ը հիմնադրվել է 2017թ֊ին և այսօր, խմբակները անցկացվում են Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և նույնիսկ Վրաստանում

     «#Zartnir»-ի նպատակն է ստեղծել բարեկեցիկ երկիր, որի հիմքը կրթված, ընթերցասեր, քննադատական մտածողությամբ ու ինքնազարգացման ձգտող երիտասարդությունն է։ Նյութը հրապարակման ներկայացրեց՝ Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։        


 

суббота, 29 апреля 2023 г.

Անդրե Գիգանտ - Հսկա ըմբշամարտիկը, այս անգամ մեր գործընկեր՝ Դավիթ Ղազարյանը մեզ կպատմի Նրա մասին։ Խնդրեմ, Ձեզ էլ բարի դիտում։

Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար՝ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը քաղաքացու օրվա առթիվ


Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

 

Այս օրը հենց այնպես չէ, որ սահմանված է, քանի որ մեր համայնքների ու պետության զարգացման առանցքում քաղաքացին է՝ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր աշխատասեր, օրինապահ ու հայրենասեր կերպարով ամեն օր հաղթահարում է բազմապիսի խոչընդոտներ՝ մեր երկիրն ամեն օր ավելի լավը դարձնելու մեծ ցանկությամբ:

 

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, մենք մշտապես ձեր կողքին ենք և պատրաստակամ հայրենանպաստ համագործակցությունների: Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, իսկ ձեզ՝ բարեկեցություն ու ամենայն բարիք:

 

Հարգանքով՝

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյան

Լուսանկարները Դավիթ Սարգսյանի, ֆեյսբուկյան պաշտոնական էջից։                


 

воскресенье, 23 апреля 2023 г.

«ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԵՐԹԸ 65 ՏԱՐԵԿԱՆ Է




Այն, որ Դիլիջան զբոսաշրջային, մշակութային, կրթական արհեստների և արվեստների խոշորացված համայնքը ապրել է հարուստ գրական և մշակութային կյանքով՝ դա գիտեն բոլորը։  Այդ թեմայով առանձին հրապարակումով անրադարձել եմ՝ ի՛մ նախորդ գրառումներում։  Այս անգամ խոսելու եմ մեր համայնքի անունը կրող թերթի մասին, որը այս տարի նշում է իր գործունեության՝ «65» ամյակը։  1958 թ.-ից, շաբաթական երեք անգամ, հրատարակվել է «Դիլիջան» թերթը։ Թերթի հիմնադիր և խմբագիրն է եղել՝ Մուսայել Մկրտչի Մկրտումյանը, Ո՛վ աշխատել է ավելի քան չորս տասնյակ տարուց ավելի։ Պարոն Մկրտումյանի գործունեությանը դեռ կանրադառնամ առանձին գրառմամբ։  Թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ.), վերահրատարակվել է1965 թ. մայիսի 5-ին։ Թերթում տպագրվել են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ։ «Դիլիջան քաղաքային թերթի հրատարակումը ընդհատվում է 2021-2022-ը ու վերահրատարակվում է 2022-ի ապրիլի սկզբից։«Դիլիջան» թերթի խմբագիրներն են եղել Մուսայել Մկրտչի Մկրտումյանը, Միքայել Սերունց Անանյանը, Օնիկ Հակոբի Սարգսյանը, Ալբերտ Սիմոնյանը և այժմ այս մարդկանց կողքին կարդում ենք երիտասարդ՝ Արփի Թամրազյանի անունը։  Քաղաքում ժամանակին տպագրվել է՝ «Ինպուլս», «Երիտասարդ Դիլիջան», «Հովք» և «100% Դիլիջանում» թերթերը, բայց «Դիլիջան» համայնքային թերթը շարունակել է տպագրվել, պահպանելով առաջատարի հաստատուն դիրքերը համայնքում։  «Դիլիջան» քաղաքային թերթը առանձնանում է իր բազմաբովանդակ և գրագետ հրապարակումներով, Դիլիջան համայնքի և բնակիչների առօրիայի, համայնքի հոգսերի և առաջխաղացման մասին լուսաբանվող հոդվածներով։  Թերթը սիրված և պահանջված է Դիլիջանցիների և համայնք այցելող հյուրերի կողմից։  Այժմ էլ՝ «Դիլիջան» համայնքային թերթը շարունակում է հրատարակվել ամիսը «1» անգամ ժամանակահատվածով, գունավոր և ժամանակակից ձևաչափով։  Այժմ քաղաքում գործում է՝ «1» թերթ և «1» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ, որը նաև առաջին զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական մեծ բլոգն է ամբողջ Տավուշի մարզում։  Նյութը պատրաստեց՝ Վաչե Գրիգորյանը, իսկ լուսանկարների համար շնորհակալություն՝ Արփի Թամրազյանին։  Ստորև հղումով կարող եք կարդալ թերթի մասին նախորդ հրապարակումը։ 

  https://dilijanews.blogspot.com/2022/07/blog-post_97.html