> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 11 июля 2016 г.

Միայն քեզ

Միայն քեզ

Քո երգից անուշ թև երեմ առնում,
Քո թովիչ ձայնը սիրտս է գերում,
Մաքուր է զուլալ, մեղմ աղբյուրի պես,
Դյութիչ է ձայնդ, գարնան հովի պես:

Քո անուշ երգը թովիչ է դյութիչ,
Հանգստություն կա քո քնքուշ ձայնում
Օժտված բարությամբ, լի` խաղաղությամբ,
Քո երգով անուշ գարուն ես բերում:

Անկեղծություն կա, արևի շող կա,
Երկնային զով կա քո վառ երգերում,
Քո զվարթ դեմքից լույս է ճառագում,
Քո ժպիտի մեջ սեր ու կրակ կա:

Անսպառ լինի միշտ քնքուշ ձայնդ,
Հրեշտակային մաքուր, անարատ,
Աստվածային ես, սիրով լի օվկիան,
Երգում ես ինչպես սոխակ աննման:

Դու գեղանի ես հայուհի Ալլա,
Նրբագեղ կալա, բուրավետ լալա,
Թող հրաշք ձայնով հավետ շողշողան,
Երբ լսում եմ ես քո երգերն անուշ:

Սիրտս է լցվում սիրով, կրակով,
Մուսան ես դու իմ երգերի, մտքի,
Աստված պահապան քո ընտանիքին:

Աստված պահապան քո բալիկներին,
Ցանկություններդ մեկ-մեկ կատարվի,
Դու բնության ձայն, կենդանի հրաշք,
Հույսերն ու սերդ երբեք չմարեն:

Լինես միշտ ամուր, ուրախ ու զվարթ,
Քո երգով շողաս, ինչպես արեգակ,
Բազմերանգ են քո հոգու գույները,
Քո ներքնաշխարհը հեքիաթ է, հրաշք:

Սիրով Վաչե Սարգիսի Գրիգորյանից:


                                                               Գովք Աշուղ Նազելիին

                                                               Գովք Աշուղ Նազելիին
Քո ձայնը զուլալ աղբյուրի ակ է,
Տավուշի սոխակ աշուղ Նազելի:
Հոգեպարար և սիրո կրակ է,
Դո՛ւ ,սիրո աշուղ ,քնքու՛շ Նազելի:
Դու ալվան վարդ ես Տավուշ աշխարհում,
Դու սիրո աշուղ տաղանդ Նազելի:
Ես քնքուշ ալվան վարդը սիրեցի,
Տավուշ աշխարհի օդը Նազելի:
Քո երգը լինի միշտ հոգեպարար,
Լինես միշտ սիրված անուշ Նազելի,
Տավուշ աշխարհի սիրո մեծ սոխակ,
Ձայնդ անսպար աշուղ Նազելի:
Քո երգը կամուրջ սիրող սրտերին,
Տավուշ աշխարհին մեր օդին, ջրին,
Քո երգում սեր, կարոտ, թախիծ,
Լցված Տավուշի, բնությամբ անբիծ:
Ով դո՛ւ, մերօրյա ո՛վ մեծ աշուղ, երգդ անարատ, Ք՛ո հոգիդ մաքուր:
Լցված տավուշյան անսահման սիրով, Տավուշի մաքուր, սոխակի կանչով:
Երկնային շող կա քո վառ երգերում, ամպածին քող կա ք՛ո զուլալ ձայնում, Ք՛ո երգը սիրող սրտերի կամուրջ, Դո՛ւ նուրբ կանացի, նազելի Աշուղ:
Տավուշ աշխարհի դու սիրո հանճար, ով դու մեծ Աշուղ տաղանդ Նազելի, Ք՛ո երգը զուլալ աղբյուրի նման թող միշտ կարկաչի գետակի նման:
Քո երգը հասնի պանդուխտ հայերին, տանջված տառապած սիրող սրտերին, դարնա բալասան, և մեծ լույս բերի, Տավուշի հանճար Աշուղ Նազելի:
Այսքան նուր՛բ, քնքու՛շ, համես՛տ, կանաց՛ի նրբագեղ կալա Տավուշյան ոգով:
Քո երգից անուշ սիրով է լցվում, տանջված Տավուշը ՝իր ամբողջ հոգով:
Ել ինչ բառերով քեզ գովաբանեմ, խոսեմ քո երգից նազանքից քնքուշ, թող միշտ դո՛ւ ծաղկե՛ս, և սիրված լինես, Տավուշի սոխակ, Աստծո մեծ պարգև:
Դարձել եմ գուսան քո նուրբ երգերից,
Ուզեցի գովել քեզ ՝իմ տողերում:
Մեր աշուղների արժանի ժառանգ,
Տավուշի սմբուլ, անուշ Նազելի:
Ցնծած Տավուշը քո երգից անուշ,
Պարուրվեց հողը սիրով, քնքշանքո՛վ:
Քո մոշ աչքերը արև են, կրակ,
Բացված ալ վարդի բույրով, քնքշանքով:
Ոգե շնչվել եմ ես քո արվեստից,
Քո երգից լուլալ քո ձայնից քնքուշ,
Քո երգդ զուլալ պաղ աղբյուրի պես
Դու ալվան վարդ ես նուրբ, ու նազելի՜:
Քո երգդ զուլալ պաղ աղբյուրի պես,
Լցված Տավուշի արնական ոգով:
Սեր, բնություն, մայր կաքո երգերում,
Կարոտ, հայրենիք, Տավուշի կանչով:
Քո երգդ ասես անհուն տիեզերգ,
Տավուշ աշխարհն է՜ իր ողջ հմայքով:
Կարմիր մասրենին, ալ վարդը անուշ,
Յար կուզեն, սիրվեն բլբուլի երգով:
Հնձվորը արտում վար կանի նորից,
Աչքը գցելով ՝իր յարի ճանփին:
Նա գիշեր ու զոր միշտ ախ/ կքաշի,
Ասելով յարին Ետ դարձիր կրկին:
Ձեռքս եմ առել սիրով գրիչը,
Քեզ գովք եմ ասում աշուղ Նազելի:
Ել բառեր չունեմ որ գովքդ ասեմ,
Տավուշի սոխակ տաղանդ Նազելի՜:
Շնորհակալ եմ քեզ ով մեծ աշուղ,
Որ գովքեմ ասում քեզ, քո արվեստին:
՝Իմ սրտի ջերմ, անկեղծ մաղթանքը քեզ,
Աստծու օրհնանքը քո ընտանիքին:
Քեզեմ նվիրում ՝երգիս տողերը,
Սրտիս խոսքերը, գովասանքները
Ապրես դու երկար, երգես առհավետ,
Ընդունեք ՝իմ մեծ հարգանքն, ու սերը:
Իմ գովասանքս քիչ է արվեստիդ, դու նուրբ, ու քնքուշ հրաշք մեծ աշուղ,
Իմ սրտի խոսքը քեզ նվեր լինի,
Վաչեիս երգը աշուղ Նազելի:
Տավուշ աշխարհը լցվեծ քո երգով կարմիր մասուրը, ալվարդը սիրով,
Հոգեպարար է երգդ ինչպես ջուր,
Տավուշյան սիրով արևի ոգով:
Սիրո՛վ, Հարգանք՛ով հպարտությամ՛բ Վաչե Գրիգորյա՜ն:


воскресенье, 10 июля 2016 г.

Դիլիջանցի ակտիվ երիտասարդը շարունակում է իր դերասանական վարպետությամբ զարմացնել բոլորին:







Այս երիտասարդին բեմը և հեռուստատեսությունը գրավել է դեռ վաղ մանկուց:
Նա, երբ փոքր էր՛ սիրում էր երգել հայելու առաջ և երգում էր, ու նմանակում արտասահմանյան դերասաններին, բաց չէր թողնում ոչ մի սերիալ:
Նա ակտիվորեն մասնակցում էր բակային և դպրոցական միջոցառումներին:
Նա դեռ մանկուց հաստատուն քայլերով էր գնում դեպի բեմը, դեպի եթերայինը, դեպի արվեստի հեքիաթային աշխարհը:
Այսպես բնորոշեցին մեր հետ զրույցում Աշոտի մանկության ընկերները:
Դիլիջանցի ակտիվ երիտասարդը շարունակում է իր դերասանական վարպետությամբ զարմացնել բոլորին:
Այժմ մի քանի խոսք այս երիտասարդի մասին:
Աշոտ Վաչագանի Պողոսյանը ծնվել է `Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Սովորել է տեղի թ. 19 դպրոցում:
Այնուհետև մասնագիտական կրթություն է ստացել Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտական բաժնում:
Մասնագիտությանը զուգահեռ նա 1996- 1999 թ-ին խաղացել է, Դիլիջանում գործող թատերական խմբակում:
1999-ին մասնակցել է Լոռի- 99 թատերական փառատոնին, գրավելով բարձր հորիզոնականներ:
Աշոտը ստացել է մի քանի պատվոգրեր, գովասանագրեր:
Այժմ շարունակվում է նրա ակտիվ առաջխաղացումները: Հիմա Աշոտը բնակվելով Երևանում՛ նկարահանվել է, և շարունակում է նկարահանվել հեռուստանովելներում , հեռուստատեսային գովազդներում, տեսահոլովակներում:
Շնորհալի դերասանը սովորել է `<<Շանթ>> հեռուստաընկերության <Արտիստիկ Սոուլ> ստւդիայում, և մասնակցել է բազմաթիվ քաստինգներին:
Բնավորությամբ ազնիվ է, նրբանկատ, ինքնամփոփ, կենսուրախ և նպատակասլաց:
Այս ամենի հակառակ կողմում պարտաճանաչ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, անկեղծ է, և կեղծավորությանը կարողանում է տալ համարժեք պատասխան, իրեն հատուկ ողջախոհությամբ:
Մեր այն հարցին թե ինչ գույնով կնկարես երջանկությանը, նա ասաց.- Կնկարեի երջանկության գույներով:
Երեք գույն, որ եկավ մտքիդ?: .-Կարմիր, Կապույտ, Ծիրանագույն:
Շնորհակալ եմ աստծուն կյանքիս ամեն մի հաջողված օրվա համար:Մաղթում եմ բոլորին միայն երջանկություն,հաջողություն և ամենայն բարին.Աստծո օրհնությունը բոլորին.Եզրափակեց դերասանը.
Հայրենասեր, ակտիվ հայորդուն մաղթում ենք նորանոր հաջողություններ և մեծ բեմեր:
Dilijanews.blogspot.com