> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 10 июля 2016 г.

Դիլիջանցի ակտիվ երիտասարդը շարունակում է իր դերասանական վարպետությամբ զարմացնել բոլորին:







Այս երիտասարդին բեմը և հեռուստատեսությունը գրավել է դեռ վաղ մանկուց:
Նա, երբ փոքր էր՛ սիրում էր երգել հայելու առաջ և երգում էր, ու նմանակում արտասահմանյան դերասաններին, բաց չէր թողնում ոչ մի սերիալ:
Նա ակտիվորեն մասնակցում էր բակային և դպրոցական միջոցառումներին:
Նա դեռ մանկուց հաստատուն քայլերով էր գնում դեպի բեմը, դեպի եթերայինը, դեպի արվեստի հեքիաթային աշխարհը:
Այսպես բնորոշեցին մեր հետ զրույցում Աշոտի մանկության ընկերները:
Դիլիջանցի ակտիվ երիտասարդը շարունակում է իր դերասանական վարպետությամբ զարմացնել բոլորին:
Այժմ մի քանի խոսք այս երիտասարդի մասին:
Աշոտ Վաչագանի Պողոսյանը ծնվել է `Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Սովորել է տեղի թ. 19 դպրոցում:
Այնուհետև մասնագիտական կրթություն է ստացել Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտական բաժնում:
Մասնագիտությանը զուգահեռ նա 1996- 1999 թ-ին խաղացել է, Դիլիջանում գործող թատերական խմբակում:
1999-ին մասնակցել է Լոռի- 99 թատերական փառատոնին, գրավելով բարձր հորիզոնականներ:
Աշոտը ստացել է մի քանի պատվոգրեր, գովասանագրեր:
Այժմ շարունակվում է նրա ակտիվ առաջխաղացումները: Հիմա Աշոտը բնակվելով Երևանում՛ նկարահանվել է, և շարունակում է նկարահանվել հեռուստանովելներում , հեռուստատեսային գովազդներում, տեսահոլովակներում:
Շնորհալի դերասանը սովորել է `<<Շանթ>> հեռուստաընկերության <Արտիստիկ Սոուլ> ստւդիայում, և մասնակցել է բազմաթիվ քաստինգներին:
Բնավորությամբ ազնիվ է, նրբանկատ, ինքնամփոփ, կենսուրախ և նպատակասլաց:
Այս ամենի հակառակ կողմում պարտաճանաչ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, անկեղծ է, և կեղծավորությանը կարողանում է տալ համարժեք պատասխան, իրեն հատուկ ողջախոհությամբ:
Մեր այն հարցին թե ինչ գույնով կնկարես երջանկությանը, նա ասաց.- Կնկարեի երջանկության գույներով:
Երեք գույն, որ եկավ մտքիդ?: .-Կարմիր, Կապույտ, Ծիրանագույն:
Շնորհակալ եմ աստծուն կյանքիս ամեն մի հաջողված օրվա համար:Մաղթում եմ բոլորին միայն երջանկություն,հաջողություն և ամենայն բարին.Աստծո օրհնությունը բոլորին.Եզրափակեց դերասանը.
Հայրենասեր, ակտիվ հայորդուն մաղթում ենք նորանոր հաջողություններ և մեծ բեմեր:
Dilijanews.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий