Դիլիջանը աչքի է ընկնում իր տեսարժան վայրերով, մաքուր առողջարար օդով, սառնորակ ջրերով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ
և
հուշարձանային
կոթողներով:
Երբ ոլորաններից
իջնում
ես՝
քո
առջև
Դիլիջանն
է՝
իր
գեղեցիկ
բնությամբ,
գեղատեսիլ
անտառները
ողջունում
են
այցելող
հովվեգին
ու
տանում
հեքիաթի,
հրաշքի
անսահման
կախարդական
հորձանուտով: Դիլիջան խոշորացված համայնքում և իր 6 Վարչական գյուղական բնակավայրերում գործում են ավելի
քան
120-ից
ավել
հանգստյան
տներ,
հյուրանոցներ
համայնքում
օրեցօր
զարգանում
են
ռեստորանները,
սննդի
սպասարկման
կետերը,
բացօթյա
տաղավարները: Համայնքը ունի բոլոր զբոսաշրջային ռեսուրսները ընդունելու
համայնք
այցելող
հյուրերին: Համայնքում ստեղծված են բոլոր հնարավորությունները դասական
և
արշավային
էկոտուրերը
նախընտրողների
համար:
Դիլիջան
համայնքով
է
անցնում
աշխարհում
ամենա
երկար`
Տրանս
Կովկասյան
արահետի
80 Կ.Մ-ն, որը սկիզբ
է
առնում
Դիլիջանի
Մաթոսավանքի
մոտից
և
ավարտվում
Հովք
գյուղական
բնակավայրում
և
անցնում
է
“Դիլիջան”
ազգային
պարկի
տարածքով:
Համայնքում
առկա
է
24 քայլարշավային
և
1 հեծանվային
երթուղի,
իսկ
վրանային
հանգստի
սիրահարների
համար
վրանային
ճամբարի
տարածք: Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական
բաղադրություն։
Աղբյուրներից
երկուսը
շշալցվում
են։
Քաղաքի
բնապատկերին
առանձին
հմայք
է
հաղորդում
Աղստև
գետն
իր
վտակներով։
Հայաստանում
առաջին
առողջարանը
հիմնադրվել
է
Դիլիջանում
1921 թ.։ Ներկայումս համայնքում գործում են` 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ,
“Այբ”
կրթական
համալիրը
և
Միջազգային
քոլեջը`
“UWC”։ Քաղաքն
ունի
3 թանգարան,
գրադարանային
համակարգ,
գեղարվեստի
և
երաժշտական
դպրոցներ:
Քաղաքը
զբոսաշրջային
և
բարեկամական
կապեր
ունի
Լյուքսեմբուրգի
Պետանջ,
Իտալիայի
Ուդինե,
Անգլիայի
Ուինքոմբ,
Ֆրանսիայի
միջերկրածովյան
հայտնի
զբոսաշրջային
կենտրոններ
Մարսել,
էքս-Պրովանս
և
Սեն
Մաքսիմ
քաղաքների
հետ։
Իրականացվում
է
քաղաքը
տարածաշրջանային
ֆինանսական
կենտրոն
դարձնելու
կառավարության
ծրագիրը։ Շարունակելի;…
Լուսանկարները Դիլիջանի համայնքապետարան: