> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 19 августа 2018 г.

ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ








ՏՐՎՈՒՄ Է ՎԱՐՁՈՎ:

Դիլիջան քաղաքում, Կալինինի փողոցում տրվում է վարձով երկհարկանի առանձնատան առաջին հարկում կոմունալ բոլոր հարմարություններով, նախատեսված 4 հոգու համար:
1 օրվա արժեքը 15.000 ՀՀ դրամ, արժեքի մեջ ներարվում է, անկողնային պարագաներ, սպասք, WIFI, խորովածի պարագաներ:  Բնակարանը ունի ծաղկապատ պատշկամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան:  Առանձնատունը մոտ է U.W.C քոլեջին, բակում արկա է տաղավար, մանղալ, ավտոկայանատեղի, նստարաններ, մոտակայքում կան խանութներ:
Հասցեն ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի փ. 248, ամրագրման դեպքում կարողեք գրել՝ dilitourinfo@gmail.com էլեկտրոնային հասցեյով, կամ զանգահարել՝ 093 31-28-97:


понедельник, 6 августа 2018 г.

ՆՈՐԱԲԱՑ ՁԿԱՆ ԽԱՆՈՒԹ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ






Դիլիջան համայնքում, ձկան վաճառքով զբաղվող նորաբաց խանութը սիրով հրավիրում է Ձեզ գնումներ կատարելու՝ առաջարկելով թարմ ձկնատեսակներ, մատչելի գին և որակյալ սպասարկում: Մեծաքանակ պատվերների դեպքում գործում են զեղչեր: Առկա է նաև մաքրման ծառայություն: Մեր հասցեն է՝ քաղաք Դիլիջան Մյասնիկյան 84 (1000+1 մանրուքի շենք): Կարող եք կապ հաստատել մեզ հետ 077 72-60-12 և 091 72-60-12 հեռախոսահամարներով:

воскресенье, 5 августа 2018 г.

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ











Աղավնավանք, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Դիլիջան համայնքում նախկին(Իջևանի շրջանի հարավ-արևելյան մասում), մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում։ Գյուղի մակերեսը 22,6 կմ քառակուսի է։ Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին, ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։
Այսօր տոնական տրամադրություն էր Աղավնավանքում: Իսկ առիթը մեկն էր՝ բոլորին <<ԱՂԱՎՆԱԿԱՆՉ>>-ով համախմբելով՝ նշել գյուղի 30 ամյակը:
Գյուղում թևածում էր տոնական տրամադրություն, տոնական տաղավարները, ազգային, աշուղական և ջազային երգն ու պարը համեմված Աղավնավանքի զմրուխտե բնությամբ ներկաներին տեղափոխեց հեքիաթի կախարդական աշխարհ: Ներկաներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվ. գեղարվեստի դպրոցի պարի խմբի երեխաները, Երաժշտական դպրոցի սաները, <<ԱՎԵՏ>> բենդը և դիլիջանցի երգիչներ` Վաչե Գրիգորյանը, Սամվել Ղասաբյանը:
Բացման խոսքում Դիլիջան համայնքի ղեկավար` Ա. Սանթրոսյանը երախտիքի խոսք ուղղեց Աղավնավանքի ղեկավարությանը և միջոցառման կազմակերպիչներին ու կարևորեց, որ Աղավնավանքն ունի բոլոր ռեսուրսներն ի նպաստ զբոսաշրջության զարգացման: Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավար Վ. Գրիգորյանը հայտնեց խորին շնորհակալություն բոլոր գործընկերներին, հյուրերին, ATP բարեգործական կազմակերպությանը, <<ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ>>, <<DILI TOUR INFO>> տուրիստական,գովազդային, տեղեկատվական կայքին, <<ԴԻԼԻՋԱՆ ԳԱՐԵՋՐԻ>> տնօրեն, ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանին, Դիլիջանի համայնքապետարանին, հանձինս պրն Ա. Սանթրոսյանին, ավագանու անդամներին, <<ԱՊԱԳԱ ՌԵԶՈԼՏ>> հյուրանոցի տնորեն Ա. Չիբուխչյանին գյուղում սոցիալական, զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու և համագործակցելու համար: Տոնական օրը ամփոփվեց տոնական հրավառությամբ, մասնակիցները հեռացան բարձր տրամադրությամբ, որպեսզի վաղը շարունակեն ուխտագնացություն դեպի գյուղի Սբ. Աստվածածին <<ԱԽՆԱԲԱԹԻ>> եկեղեցի:Շնորհակալություն Աղավնավանքի մեր գործընկերներին լուսանկարների համար:
Տեղեկատվությունը` DILI TOUR INFO տուրիստական-տեղեկատվական կայքի: