Աղավնավանք, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Դիլիջան համայնքում նախկին(Իջևանի շրջանի հարավ-արևելյան մասում), մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ
գետի ստորին
հոսանքի աջափնյակում։ Գյուղի մակերեսը 22,6 կմ քառակուսի է։ Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին, ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը
բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև
մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։
Այսօր տոնական տրամադրություն էր Աղավնավանքում: Իսկ առիթը
մեկն էր՝ բոլորին <<ԱՂԱՎՆԱԿԱՆՉ>>-ով համախմբելով՝ նշել գյուղի 30 ամյակը:
Գյուղում թևածում էր տոնական տրամադրություն, տոնական տաղավարները, ազգային, աշուղական և ջազային երգն
ու պարը
համեմված Աղավնավանքի զմրուխտե բնությամբ ներկաներին տեղափոխեց հեքիաթի կախարդական աշխարհ: Ներկաներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվ. գեղարվեստի դպրոցի պարի
խմբի երեխաները, Երաժշտական դպրոցի սաները, <<ԱՎԵՏ>> բենդը և դիլիջանցի երգիչներ` Վաչե Գրիգորյանը, Սամվել Ղասաբյանը:
Բացման խոսքում Դիլիջան համայնքի ղեկավար` Ա. Սանթրոսյանը երախտիքի խոսք ուղղեց
Աղավնավանքի ղեկավարությանը և միջոցառման կազմակերպիչներին ու կարևորեց, որ Աղավնավանքն ունի բոլոր ռեսուրսներն ի նպաստ զբոսաշրջության զարգացման: Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավար Վ. Գրիգորյանը հայտնեց խորին շնորհակալություն բոլոր
գործընկերներին, հյուրերին, ATP բարեգործական կազմակերպությանը, <<ԿԱՆԱՉ
ԱՐԱՀԵՏ>>, <<DILI TOUR INFO>>
տուրիստական,գովազդային, տեղեկատվական կայքին, <<ԴԻԼԻՋԱՆ ԳԱՐԵՋՐԻ>>
տնօրեն, ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանին, Դիլիջանի համայնքապետարանին, հանձինս պրն Ա. Սանթրոսյանին, ավագանու անդամներին, <<ԱՊԱԳԱ ՌԵԶՈԼՏ>>
հյուրանոցի տնորեն Ա. Չիբուխչյանին գյուղում սոցիալական, զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու և համագործակցելու համար: Տոնական օրը ամփոփվեց տոնական հրավառությամբ,
մասնակիցները հեռացան բարձր տրամադրությամբ, որպեսզի վաղը
շարունակեն ուխտագնացություն դեպի գյուղի Սբ. Աստվածածին
<<ԱԽՆԱԲԱԹԻ>>
եկեղեցի:Շնորհակալություն Աղավնավանքի
մեր գործընկերներին լուսանկարների համար:
Տեղեկատվությունը`
DILI TOUR INFO տուրիստական-տեղեկատվական կայքի:
Комментариев нет:
Отправить комментарий