> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 23 ноября 2015 г.

Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:


Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:
<<Երգը ինձ համար արտահայտվելու ձև է, և իրականում կան բաներ, որոնք խոսքով ասել չես կարող: Հենց  այստեղ օգնության են հասնում երգն և երաժշտությունը>>: Այսպես ասաց Վաչե Գրիգորյանը  dilinews բլոգին տված հարցազրույցի ընթացքում:
Նա ունի տեսողության խնդիր, որը դա չի խանգարում նրան ստեղծագործել և լինել ակտիվ քաղաքացիական-հասարակական կյանքում:
Երգում է ժողովրդական, ազգագրական, աշուղական ժանրերի, ինչպես նաև հայ երգահանների  գրչին պատկանող երգեր:  Նաև ինքն է գրում:  Ժամանակակից երգահանների երգերից Վաչեն  երգում է, Կարապ Տավուշեցու, Ալլա Լևոնյանի ստեղծագործություններից :
՝Վաչեն հիմա մի մեծ երազանք ունի՝ ունենա աշխատանք, փոքր բիզնես և լինել մարդկանց կողմից սիրված ու  մեծ բեմերում ավելի ճանաչված:
Վաչեի երգացանկում նոր ստեղծագործություններ են ընդգրկվել: Նրան աշուղ Նազելին նվիրլ է իր երգերից, որը Վաչեն անպայման կկատարի:  
Dilinews բլոգի հյուրասրահում զրուցեցինք Վաչեի հետ, ով  կիսվեց   տպավորությունների  և առաջիկա պլանների.<<Գտնվելով հետվիրահատական շրջանում, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մի փոքր պասիվ եմ եղել: Թեպետ մասնակցել եմ մի քանի վերապատրաստման նախաձեռնությունների, իրավական ճամբարի, նաև  շարունակել եմ ստեղծագործել: Կան բավականին նոր երգեր, ծանոթացել եմ նոր հրաշալի արվեստագետների հետ, այդ թվում Աշուղ ՝Նազելիի հետ: Բավականին ակտիվ գործունեություն եմ ծավալում facebook –ում  բացված ՝իմ պաշտոնական <<Գրիգորյան Վաչե խմբում:  Մի մեծ իրադարձություն տեղի ունեցավ օրերս՝  նվեր եմ ստացել աշուղական երգեր:
Հարց.<<Այն անակնկալ էր քո համար?>>
Վաչե Գրիգորյան.<<Այո, իմ համար անակընկալ էր, չէի սպասում, անկեղծ ասաց, մի մարդու կողմից այն  ստանալ, քանի որ նրան միայն տեսել եմ հեռուստատեսությամբ, Ձայնասփյուռով:  Գրեցի <<Գովք աշուղ Նազելիին>> բանաստեղծությունը և արժանացա նման մեծ անակնկալի: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, հայտնում եմ ՝իմ խորին շնորհակալությունն անակնկալ նվերի համար>>:
Ամանորի նախաշեմին Վաչեն իր երգի գնահատողներին կներկայացնի լիովին նոր երգեր: Ձեզ ծանոթ և անծանոթ երգերը կլսեք նրա յուրովի մատուցմամբ, նոր մեկնաբանությամբ:
Dilijanews.blogspot.com
Լուսանկարները Վաչե Գրիգորյանի անձնական ալբոմից:

четверг, 19 ноября 2015 г.

                                               2 օրյա դասընթաց Տավուշի մարզում


                                               2 օրյա դասընթաց Տավուշի մարզում
Դիլիջանում կազմակերպվեց 2 օրյա դասընթաց մարդու իրավունքների և խտրականության արգելքի վերաբերյալ, որը կազմակերպել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
Հանդիպման առաջին օրը մասնակիցները խաղային վարժության միջոցով ծանոթացան միմյանց , այնուհետև կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց մարդու իրավունքների փիլիսոփայությունը, հիմնախնդրի ծագումը և զարգացումը, մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում: Ա. Իշխանյանը դասընթացը վարում էր զրույցի ձևով, մասնակիցներն ազատ արտահայտում էին իրենց կարծիքները, բանավիճում տարբեր հարցերի շուրջ: Բանավեճի թեմա էր մտքի, խղճի և կրոնի ազատության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, և խտրականության պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքի հիմքով խտրականության արգելքը: Այս համատեքստում դասընթացի մասնակիցները բանախոսի  հետ քննարկեցին եվրոպական և ազգային արժեքների հարցը, դրանց կարևորությունը, այն կարծրատիպերը, որոնք արմատացած են հանրության մեջ եվրոպական արժեքների վերաբերյալ:
Այս թեմայի շուրջ բանավեճը փոխեց շատ մասնակիցների մոտեցումները, որոշների համար նոր գաղափարների շուրջ մտորելու շարժառիթ դարձավ:
Դասընթացներին մասնակցում էին Դիլիջան քաղաքի, Իջևանի, և Նոյեմբերյանի տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ներկայացուցիչներ, լրագրության բաժնի ուսանողներ, տարբեր մասնագիտության երիտասարդներ:
Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց խտրականության հասկացությունը և տեսակները, միջազգային իրավական փաստաթղթերը և ազգային օրենսդրությունը: Ռոբերտ Ռևազյանը թեմաները ներկայացնում էր հարց ու պատասխանի միջոցով, ներգրավվելով բոլոր մասնակիցներին դրանց քննարկման մեջ: Տարբեր վարժությունների և օրինակների միջոցով փորձագետը խտրականության տեսակները ավելի հասկանալի էր դարձնում բոլորի համար, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան տարբերել դրանք:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքների և խտրականության թեմաների լուսաբանման էթիկական կանոնները: Փորձագետը թեման ներկայացրեց ներկաների անմիջական մասնակցությամբ, նրանց օգնությամբ սահմանվեցին լուսաբանման էթիկական կանոնները, քննարկվեցին ընդունված չափորոշիչները, որոնցով լրագրողները պետք է առաջնորդվեն խտրականության վերաբերյալ տարբեր թեմաների լուսաբանման ժամանակ:
Փորձագետները դասընթացը վարում էին ինտերակտիվ մեթոդներով, ցուցադրվեցին տարբեր տեսանյութեր և հատվածներ ֆիլմերից նշված թեմաների վերաբերյալ: Նրանք կազմակերպեցին մարդու իրավունքների և խտրականության թեմաների լուսաբանման վերաբերյալ գործնական աշխատանք. փորձագետները ներկայացրեցին մամլո ասուլիս եվրոպական և ազգային արժեքների վերաբերյալ, որի ընթացքում դեմ և կողմ կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները, իսկ ներկա լրագրողները իրենց հարցերը ուղղեցին նրանց: Մասնակիցները թեմայի վերաբերյալ տեղում պատրաստեցին հոդվածներ, ակնարկներ, քննադատական նյութեր և ներկայացրեցին խմբին:
Բոլոր ներկաները իրենց կարծիքներն արտահայտեցին պատրաստված նյութերի վերաբերյալ:
Մասնակիցների կարծիքով, անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել արդիական թեմաներով  դասընթացներ:
Վաչե Գրիգորյան ՝Դիլիջան: