> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 21 февраля 2023 г.

ՄԵՐ ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ԱԼՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆՆ Է









Հունվարի 30-ից սկսած՝ Դիլիջան խոշորացված և բազմաբնակավայր համայնքում բացվել է «Շախմատի» ակումբ։  Ակումբը կարճ ժամանակում հասցրել է՝ Ի՛ր շուրջը համախմբել շախմատասեր հասարակությանը։  «Ակումբը իր գործունեությամբ առաջինն է թե ամբողջ Հայաստանում, թե Դիլիջանում։»  «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետ հարցազրույցում նշեց ակումբի հիմնադիր և համակարգող՝ Ալվարդ Սահակյանը։  «Մտքումս մի քանի հարց էր առաջացել.

 🤷 արդյոք հնարավո՞ր չէ ուղղակի՝ առանձ լուրջ պայքարի (հավեսի համար😊) ընկերական միջավայրում շախմատ խաղալ, որտեղ շախմատային մթնոլորտ է, որտեղ կարելի է ծանոթանալ ու շփվել քո նման մտածող Շախմատիստների ու Շախմատասերների հետ, ուղղակի ընկերական միջավայրում շախմատ խաղալ ու կիսվել մրցաշարի ընթացքում ստացված դիրքերի մեկնաբանություններով😊(եթե սիրում եք շախմատ խաղալ ,ինձ կհասկանաք🤗

 Ու պարզվեց մենք շատ ենք🤗։

 Արդեն մենք ունեցել ենք մի քանի  հանդիպումներ Շախմատի ակումբում, մասնակցել են թե՛ շախմատիստներ, թե ՛ շախմատասերներ։ Իմ պատկերացրած ընկերական միջավայրում խաղացել ենք շախմատ արդեն որոշ չափով ճանաչված շախմատիսների հետ (հավես մթնոլորտում)😊...

 Բայց ամենակարևորը, որ մեզ հյուրընկալում են Հայաստանի տարբեր մարզերից, կարելի է ասել, որ շաբաթ և կիրակի օրերը շախմատային տոնի ենք վերածում Դիլիջանը ։🙂

 Հիմա ևս ակումբում ընդգրկվել ցանկացողները շատ են, և օրեցօր շատանում է ուժեղ մրցակցության միտքը, այդ պատճառով պայքարը էլ ավելի է թեժանում և ուժեղ շախմատիստների թիվը գնալով մեծանում է ակումբում 😊։

 Եվ վերջում նշեմ ամենակարևորը՝ ես մենակ այս ամենը չէի իրագործի ,եթե ինձ չօգնեին իմ շախմատիստ ընկերները՝ Boris Dagesyan ֊ը , և Artur Gevorgyan ֊ը ։

 Այս գաղափարի իրականացմանը շատ է օգնում նաև "Հովք" ռեստորանի տնօրինությունը,

 ինչի համար շնորհակալ եմ նրանցից ևս🤗»  Զրույցը այսպես եզրափակեց՝ Ալվարդը։  Ակումբի առկա խնդիրների, դժվարությունների և առաջիկա ծրագրերի մասին՝ Ալվարդը չցանկացավ խոսել։  Հարցազրույցը անցկացրեց՝ Վաչե Գրիգորյանը։        


 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐՁՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՀՀ ԼՈՌՎԱ ՄԱՐԶԻ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ












ՀՀ Լոռու մարզի, Վանաձոր խոշորացված համայնքում երկարաժամկետ վարձով է տրվում՝ «3» սենյականոց բնակարան։  Բնակարանը կահավորված է, ապահովված կոմունալ հարմարություններով։  Հասցեն ՀՀ Լոռու մարզ, Հ․ Վանաձոր, Երեւանյան խճուղի, Շ․ «147», առաջին հարկ՝ բն․ «16»  Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ «098» 68-99-28 հեռախոսահամարով։        


 

суббота, 28 января 2023 г.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ



Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի նվիրյալ զինվորներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ:

Այս օրը մեր անվտանգության երաշխավոր Հայ զինվորի ու սպայի օրն է. նրանց ամենօրյա պայքարի ու նվիրման շնորհիվ է, որ այսօր մենք շարունակում ենք ապրել ու արարել: Իհարկե, բոլորիս քաջ հայտնի են այն դժվարությունները, որոնց միջով անցել և շարունակում է անցնել մեր բանակը, բայց քանի դեռ կան հերոսածին մայրեր, քաջ զինվորներ և սպաներ, մենք կա՛նք և լինելու ենք:

Այսօր ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունեցել հայոց բանակաշինության գործում, և խորհին երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր արիաբար ընկել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվելիս: Համոզված եմ, որ այս քաջորդիների սխրանքները սերունդներին են հասնելու:

Շնորհակալ ենք քեզ, Հա՛յ զինվոր,

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ:

Ամենայն հարգանքով՝    

Դավիթ Սարգսյան

Լուսանկարները՝ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուկյան պաշտոնական էջից։  Նյութի աղբյուր՝ Դիլիջանի համայնքապետարան։        


 

суббота, 14 января 2023 г.

«Old_Memories Photo studia»














 2022-Ի դեկտեմբերի «20»-ից՝ Դիլիջանում բացված «#Old_Memories» ֆոտո ստուդիան իրականացնում է գեղեցիկ և պրոֆեսիոնալ լուսանկարում, հարսանեկան, կորպորատիվ, ծննդյան, կնունքի, նշանադրության, համերգների և միջոցառումների լուսանկարում։  Ստուդիան իրականացնում է նաև մանկական և մեծերի ֆոտո սեսիաների կազմակերպում։  Համագործակցելով՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետ ընդունում է՝ Ձե՛ր բիզնեսի և գործունեության պրոֆեսիոնալ ֆոտո գովազդի պատվերներ։  Որակյալ, պրոֆեսիոնալ և բարձրակարգ աշխատանքները, լուսանկարները, պատասխանատու սպասարկումը երաշխավորվում է։  Մի քանի պատճառ թե ի՞նչու դիմել՝ «#OLD_MEMORIES» ֆոտո ստուդիա, որովհետև Դիլիջանում առաջին ֆոտո ստուդիան է, ո՛վ իրականացնում է պրոֆեսիոնալ լուսանկարում, արագ և բարձրակարգ սպասարկում, ցուցաբերում է նվիրվածություն աշխատանքում, ինքնատիպ և չկրկնվող լուսանկարներ, պահի դեժավյու լուսանկարում, անհատական վերաբերմունք յուրաքանչուր այցելուին և պատասխանատու մոտեցում։  Այցելելով այս ստուդիա ասես լինես այլ աշխարհում, որտեղ թևածում է ջերմ և հարազատի տրամադրություն։  »#OLD_MEMORIES», երբ հուշերը որքան թանձրանում և հինանում են,՝ այնքան քաղցրանում են։  Պատվերների համար կարող եք զանգահարել՝ «091» 22-71-98, «094» 73-93-83

 

 #Welcome_To_Our_Studia

 #OLD_MEMORIES

 #Photo_Studia

 #Dili_Tour_Info

 #Dilijanews_Blog

 #Dilijan_Tavush_Armenia