Սիրելի՛
հայրենակիցներ,
Հայոց բանակի նվիրյալ զինվորներ,
Շնորհավորում
եմ Հայոց բանակի կազմավորման
31-ամյակի առթիվ:
Այս օրը մեր անվտանգության
երաշխավոր Հայ զինվորի ու
սպայի օրն է. նրանց
ամենօրյա պայքարի ու նվիրման
շնորհիվ է, որ այսօր
մենք շարունակում ենք ապրել ու
արարել: Իհարկե, բոլորիս քաջ
հայտնի են այն դժվարությունները,
որոնց միջով անցել և
շարունակում է անցնել մեր
բանակը, բայց քանի դեռ
կան հերոսածին մայրեր, քաջ զինվորներ
և սպաներ, մենք
կա՛նք և լինելու ենք:
Այսօր ուզում եմ նաև
առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր
իրենց կարևոր ներդրումն են
ունեցել հայոց բանակաշինության գործում,
և խորհին երախտագիտություն
հայտնել նրանց, ովքեր արիաբար
ընկել են հայրենիքի պաշտպանության
սուրբ գործին նվիրվելիս: Համոզված
եմ, որ այս քաջորդիների
սխրանքները սերունդներին են հասնելու:
Շնորհակալ
ենք քեզ, Հա՛յ զինվոր,
Շնորհավո՛ր
տոնդ, Հայոց բանակ:
Ամենայն
հարգանքով՝
Դավիթ Սարգսյան
Լուսանկարները՝ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուկյան պաշտոնական էջից։ Նյութի աղբյուր՝ Դիլիջանի համայնքապետարան։
Комментариев нет:
Отправить комментарий