> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 7 сентября 2016 г.

Մեր հյուրասրահում երիտասարդ դերասան, թիկնապահ Դավիթ Ղազարյանն է:


Ես Դավիթ Ղազարյանս ծնվել և մեծացել եմ Երևանում: Մանկությունս անցել է Երևանի գողտրիկ անկյուններում: Սիրահարվել, սովորել, մանկություն, պատա-
նեկություն՝ ապրել և մեծացել եմ Զեյթուն թաղամասում: Մասնագիտությամբ դերասան եմ և թիկնապահ: Բանակն ավարտել եմ սերժանտի կոչումով: Աշխատում եմ անվտանգության համակարգում,որը ներառվում է ՊՆ-ի կազմում: Ազատ ժամանակ ստեղծագործում եմ և զբաղվում եմ սպորտով: Շատ եմ սիրում ստեղծա-
գործել: Երբ ստեղծագործում եմ հոգիս կարծես թևածում է քամու հետ: Սիրում եմ դա-
Սակայն երաժշտություն, երբ լսում եմ դասական երաժշտություն,մտքով թևածում եմ դեպի հեռուներ, դեպի իմ Երևանիս գողտրիկ անկյուններ,որտեղ անցել է իմ հրաշք
մանկությունս: Շատ եմ սիրում քայլել ռոմանտիկ անձրևի տակ և մտքով ստեղծագործել, այնուհետև մտքերս հանձնել թղթին: Շատ ռոմանտիկ եմ:

Սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ ստեղծագործություններից:

ԳԱՐՈՒՆ Է ԱՐԴԵՆ

Գարուն է արդեն,
Ձյունն ու սառույցը հալվել են արդեն,
Ձյան շերտով ծածկված հողը բերրի է,
Ծաղիկներն արդեն ծաղկել են սեր իմ,
Նորածին սիրո մեծ հույս են տալիս.
Չէ որ խոսում են մեր սիրո լեզվով,
-Սիրեք-
Ասում են,-
Սիրելով ապրեք:
Չէ որ սիրուց է բարիքը ծնվում:

ՍԻՐՈ ԱՐՄԱՏՆԵՐԸ

ՍԵՐԸ ԱՊՐՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ՈՐ ՄԱՐԴԸ,
ՍԵՐԸ ԱՊՐՈՒՄ Է ՄԵԿ ԼԱՎ ՄԵԿ ԷԼ ՎԱՏ,
ՍԻՐՈՂ ՍՐՏԵՐԸ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ,
ԿԱՌՉՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՍՈՒՐ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ,
ԿԱՌՉՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԾԱՌԸ,
ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ՍՈՒՐ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ,
ԿԱՌՉՈՒՄ ԵՆ ԳԵՏՆԻՑ,
ԴԺՎԱՐ Է ՆՐԱՆՑ ԻՐԱՐԻՑ ԶԱՏԵԼ,
ԵԹԵ ՉԿՏՐԵՆ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԱՅԴ,
ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԾԱՌԵՐԻ ՀԵՏ:

вторник, 6 сентября 2016 г.

"Դիլիջանի Խոսուն Վկաները", կանգար 8 ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան այցելում ենք Հովք Վարչական շրջան, "Աղջկա Բերթ"

Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։
Ամրոցի ներսում, ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։ Ամրոցի պատմա-հնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ պահպանվել է նրա ամբողջականությունը։
Ըստ ավանդության մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայնբոլորն էլ մերժվել են։ Իշխանները որոշել են ուժի դիմել, բայց հերոսուհի իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, զորք է կազմել՝ կառուցելով ամրոցը և պատսպարվել այնտեղ։ Առավել զորեղ և համարձակ իշխանները շարունակել են հետամուտ լինել։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի ու ավելի են բոցավառում իշխան Մանթաշի սերը և նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշ բերդը, որտեղից էլ հաճախակի հարձակումներ էր գործում Աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։
Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում Մանթաշ բերդի վրա։ Այդ կռվին թեև իշխանուհին չի մասնակցում, բայց հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։ Ասում են, որ նրանք երկու ժայռերի գագաթներին նշաններով խոսում էին իրար հետ։ Մինչ օրս էլ պահպանվել են այդ բաղնիքի մնացորդները։

Նյութի  աղբյուրը,  լուսանկարը dilijanstories.word բլոգի



воскресенье, 4 сентября 2016 г.

"Դիլիջանի Խոսուն Վկաները", Կանգար 7 "Պարզ Լիճ"

Պարզ Լիճ

Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։
Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 կմ², ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։