> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 3 мая 2015 г.

Բարության զորեղ լույսը:


Բարության զորեղ լույսը


Բարև Ձեզ իմ սիրելի ընթերցողներ « dilijanews.blogspot.com» « tesankyun.am»-կայքի և «Դիլիջան» թերթի» խմբագրություն:  
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և  հույսով եմ, որ կընթերցես այս շնորհակալական նամակը: Բայց նախքան այդ,  մի փոքր խոսեմ խնդրի մասին: Ես լիարժեք դեռ կարող եմ տեսնել, եթե վիրահատության համար անհրաժեշտ գումարի հարցը կարգավորվեր: Աչքի հետ կապված խնդիրները խոչընդոտ էր  կատարակտայի հեռացմանը, և կհանգեցներ կուրության: Աչքի ճնշումը կարգավորելու համար պետք է տեղադրվի ներակնային ճնշումը և գլարկոման կարգավորող սարք, որը թանկարժեք է: Ես պատկերները տեսնում եմ ստվերային, իսկ վերջին շրջանում  աչքիս ճնշման  և բժշկական միջամտությունից  հետո  տեղեկացրեցին,  որ տեսողությունը պահպանելու համար ունենք 15 օր,  որից հետո այն  վերականգնել հնարավոր չի լինի: Նախկինում վիրահատություները հետաձգվել են տարբեր պատճառներով: Իսկ աջ աչքս վիրահատել են Երևանում , երբ ես 1 տարեկան 2 ամսական էի, այնուհետև կորցրել եմ աջ աչքիս տեսողությունը: 2014 թ-ի սեպտեմբերի վերջին վատթարանում է  տեսողությունս:  Դիմեցինք  Դիլիջանի պոլիկլինիկա, և  <<Տավուշ>> բժշկական կենտրոն, որտեղ էլ խորհուրդ են տվել կատարել շտապ վիրահատության, քանի դեռ լիովին չեմ զրկվել լույսի թույլ երանգները տեսնելու հնարավորությունից: Գումարի համար դիմեցի  Դիլիջանի քաղաքապետարան և Տավուշի մարզպետարան, և խնդրի հրատապությունից ելնելով  ցուցաբերվեց մեծ աջակցություն: Առաջին վիրահատական միջամտությունից հետո կարգավորեց  աչքի ճնշումը  և բարելավել է  լուսազգացողությունը,  սակայն առջևում սպասվում է կատարակտայի վիրահատությունը: Վիրահատությունը կնպաստի տեսողության բարելավմանը:
 Ես խորհին շնորհակալություն եմ հայտնում  Դիլիջանի քաղաքապետ,  պարոն Արմեն  Սանթրոսյանին,  Տավուշի մարզպետարանին Տավուշի մարզպետ,  պարոն Հովիկ Աբովյանին, Սուրեն  Մելիքյանին` ֆինանսական հարցում աջակցելու համար, Դիլիջան քաղաքի ակնաբույժ,  տիկին Նունե Սմբատյանին` խորհրդատվության համար: Եվ երախտիքի խոսք ե ուղղում  բոլորին, ովքեր իմ կողքին են:
Ես կզրկվեի աստվածային լույսից,  եթե չլինեին  բարի և ինձ համար թանկ մարդիկ:  Աստված Ձեզ պահապան  և օգնական:
Հարգանքով Վաչե Գրիգորյան:
  


воскресенье, 26 апреля 2015 г.

Հարցազրույց ՝Արթուր Կարապետյանի հետ՜:

Ալբերտ Մարտինի Կարապետյանը ծնվել է 1994 թ-ին:
Մի քանի խոսքով այս տակավին տաղանդավոր երիտասարդի մասին:
Ալբերտ Մարտինի Կարապետյան, բայց շրջապատում ներկայանում է Արթուր անունով:
Նա բնավորությամբ նրբանկատ է, հանգիստ, համեստ, հավասարակշռված, զգացմունքային, անկեղծ:
Նա դիմացինի մեջ գնահատում է  անկեղծությունը, ազնիվությունը և բարությունը: Արթուրը  հակակոնֆլիկտային մարդ , բարի և պատասխանատու:
Արթուրը ունի դերասանական կռթություն, սովորել է անվանի դերասան ՝Զավեն Ասատրյանի մոտ նա խաղացել է ՝«Հարազատ Թշնամի» հեռուստասերիալում, «Հրաձիգ», «Ալպինիստ» գեղարվեստական ֆիլմերում:
Ներկայումս Արթուրը գրում է  իր հեղինակային ֆիլմի սցենարը և առաջիկայում պատրաստ կլինի  ֆիլմի սաունդրեկը::
Ֆիլմը կոչվում է՜ «Չվայելած սեր»:  Իսկ թե ինչի մասին է ֆիլմը և  ով է երգի հեղինակը,  Արթուրը  չմանրամասնեց:
Նա նաև   պրոդյուսերական աշխատանք  է  կատարում:

Ամեն անգամ նրա հետ զրուցելիս բացահայտում ես մարդկային նոր արժեքներ : Տաղանդավոր  երիտասարդին մաղթենք նորանոր վերելքներ, իղձերի իրականացում, և երջանկությու՛ն:
Dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ:

среда, 15 апреля 2015 г.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ


Կյանքի հմտություններ և աշխատանքի պատրաստվածություն թեմայով եռօրյա դասընթաց Դիլիջանում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» /LIFE/ ծրագրում ընդգրկվել է նաև Տավուշի մարզը

воскресенье, 12 апреля 2015 г.

Հարցազրույց սիրված երգչուհի ՝Տաթևիկ Գուրգենյանի հետ:

Dilijanews.blogspot.com-ում նոր երգի պրեմիերա  Խաչատուր Ավետիսյան  Քարից Թռան երկու կաքավ:
Երգում է՜ ծնունդով Արթիկից տաղանդավոր երգչուհի Տաթևիկ Գուրգենյանը:
Մի քանի խոսքով երգչուհու մասին Տաթևիկ Գուրգենյանը ծնունդով Արթիկ քաղաքից է, նա երգում է դեռևս 12 տարեկանից ներկայումս սովորում է Երևանի Կոմիտասի անվան Պետ Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում,,,Բազմիցս մասնակցել է միջազգային մի շարք մրցույթ փառատոնների և արժանացել է ոսկե մեդալի,պատվոգրերի,,
Դրանցից Տաթևիկ Գուրգենյանն առանձնացնում է 2013 թ  Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացաց ԵՎՐՈՖՈԼԿ 2013 միջազգային ժողովրդական երգի մրցույթ փառատոնը,որտեղ արժանացել է ՈՍԿԵ ՄԵԴաԼԻ:
Ամենա  անսպասելին և զարմանալին Ժյուրիի թուրք անդամի գնահատականն էր,  ով նախնտրել է պայքարը շարունակելու համար ոչ թե հնարավորություն տալ ադրբենջանցի մասնակցինայլ կողմ է քվեարկել հայ երգչուհու օգտին...
2014 թ Տաթևիկը մասնակցել է նաև Իսպանիայում կայացաց Համաշխարհային Ժողովրդական Երգի մրցույթ փառատոնին,և Հայրենիք վերադարձել մեծ հաղթանակով....
Լսենք կատարումը և մաղթենք երգչուհուն նորանոր հաջողություններ և մեծ նվաճումներ

Dilijanews.blogspot.com-ում նոր երգի պրեմիերա Խաչատուր Ավետիսյան Քարից Թռան երկու կաքավ: Երգում է՜ ծնունդով Արթիկից տաղանդավոր երգչուհի Տաթևիկ Գուրգենյանը: Երգչուհու մասին մանրամասն կարողեք կարդալ առաջիկայում:

среда, 8 апреля 2015 г.

ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՈՒՂԻՆԵՐԸ


«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն ստեղծվել է գործարար եւ բարեգործ  Ռուբեն Վարդանյանի եւ  նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի  ծրագրերը  սոցիալ-տնտեսական բնույթի են և կոչված են ապահովելու համընդհանուր բարօրություն և բարեկեցություն: Այն  համագործակցում է կրթական, մշակութային հաստատությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ: