.jpg)
четверг, 19 декабря 2013 г.
DILIJAN INITIATIVE GROUP-Y EV DILIJANEWS.BLOGSPOT.COM-I 2013 TVAKANI AMPOPUMN E!!:
.jpg)
понедельник, 16 декабря 2013 г.
среда, 11 декабря 2013 г.
понедельник, 9 декабря 2013 г.
Mer hyurasrahum e joxovurdakan ergich Gurgen Dabaghyan@!!
Նա երգում է ապրելու համար
Ժողովրդական, ազգագրական, հայ կոմպոզիտորներից մինչև հայ մերօրյա և վաղ աշուղների երգերը նոր շունչ են առնում հայ երգի փոքրիկ իշխան Գուրգեն Դաբաղյանի շուրթերից:
Հայ երգը Գուրգեն Դաբաղյանը յուրովի է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում, նրա բոլոր ելույթները անցնում է լեփ-լեցուն դահլիճներում և արժանանում է հոտընկայս ծափահարությունների:
Երգը նրան ուղեկցել է դեռ վաղ մանկուց: Նա միշտ հավատարիմ է հայ երգին և պատվով է կրում ի վերուստ տրված այս աստվածային երգելու շնորհը:
Նա արմատներով Գավառից է, հորական կողմը Գավառից են, ու հիմա էլ կապը կա այնտեղի հետ ու բարեկամներ կան:
Մեր այն հարցին, թե ստեղծագործական ինչպիսի ճանապարհ եք ունեցել նա պատասխանեց.
- Մանկուց շատ եմ մասնակցել մրցույթների մի քանի մրցույթ հաղթեցի ու սկսվեց կարիեռաս: Ավելի ուշ ստացա մրցանակներ , մի քանի անգամ տարվա լավագույն ժողովրդական երգչի մրցանակը:
Իսկ նրա մրցանակները և տեսահոլովակները այնքան շատ են, որ Գուրգենը դժվարացավ պատասխանել:
Dilijanews բլոգը հյուրընկալեց հայ երգի իշխանն , ով ունի հավասարակշռված , գեղեցիկ ներքնաշխարհ :Նա տարբերվում է իր հասակակիցներից իր համեստությամբ և ներդաշնակությամբ :Գուրգեն Դաբաղյանը հյուր է մեր բլոգում :Խոսեցինք Գուրգեն Դաբաղյանի ձայնագրած նոր երգի և նկարահանված նոր տեսահոլովակի մասին:
Ինչ̂ երգ է: Ով̂̂ է տեսահոլովակի ռեժիսորը:
Այն շատ հետաքրքիր, բազմաբովանդակ ուրախ երգ է:
Երգը կոչվում է <<Դե արի>>այն շատ լավ երգ է կարծում եմ շատերը արդեն հասցրել են սիրել այն:Այս երգը ուղղակի լավ երգ է ,որոշեցի ձայնագրվեցի և նկարահանել տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է՝ Ժոր Մելոյանը:
Գուրգենը ազատ ժամանակ սիրում է զբահվել սպորտով, լինել բնության գրկում, ընկերների շրջապատում, օգտվել համացանցից:
Կա համագործակցություն սկսնակ հայ երգահանների , կոմպոզիտորների հետ:
- Առայժմ ոչ իսկ եթե կոնկրետ առաջարկ լինի սիրով կհամագործակցեմ:
Դուք լինում եք տարբեր երկրներում, ինչ տարբերություն կա սփյուռքի և այստեղի հանդիսատեսի մեջ:
-Տարբեր երկրում մարդիկ տարբեր են , հայերը նույնպես:Այնտեղի և այստեղի տարբերությունը կայանում է նրանում որ այնտեղ կա կարոտի մեծ զգացում :
Մի փոքր էլ խոսենք ձեր առաջիկա ծրագրերի մասին:
-Առաջիկա ծրագրերից կասեմ ,որ պատրաստվում եմ Ամանորյա նկարահանումներին , հետո Մոսկվա եմ մեկնելու , հետո Եվրոպայում շրջագայության:
Ձեր բարեմաղթանքը և շնորհավորանքը մեր այցելուներին և ընթեցողներին:
- Ցանկանում եմ առողջություն, ուրախ Ամանոր, ամենայն բարիք, շնորհակալություն նաև Ձեզ:
Մենք էլ ենք շնորհավորում Ձեզ և շնորհակալություն հարցազրույցի և երգի պրեմիեռան մեր բլոգին ներկայացնելու համար:
Հարցազրույցը վարեց Վաչե Սարգիսի Գրիգորյանը:
воскресенье, 8 декабря 2013 г.
суббота, 7 декабря 2013 г.
DILIJAN QAXAQI BUJEYI QNNARKUMN,EV ARAJARKUTYUNNER@!!!:

Սույն թվականի նոյեմբերի 26-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ համայնքի 2014 թ-ի բյուջեի նախագծի հանրային քննարկում: Նախագիծը քննարկման մասնակիցներին՝ համայնքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, ակտիվ քաղաքացիներին ու Դիլիջան թերթի աշխատակիցներին ներկայացրեց Դիլիջանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ. Դավթյանը: Նա մանրամասնեց բյուջեի նախագիծն ըստ նախատեսվող մուտքերի և պլանավորվող աշխատանքների:
Ներկաներին հատկապես հետաքրքրում էին համայնքի կանաչապատմանը, լուսավորությանը, զբոսաշրջության զարգացմանը, աղբահանության կազմակերպմանը, սան- մաքրմանն ուղղված միջոցառումները և նախատեսվող ծախսերը: Ֆինանսական բաժնի պատասխանատուն տեղեկացրեց, որ 2014 թ. բյուջեով նախատեսվում է 17,400 մլն դրամ աղբահանության համար, 43 մլն դրամ սանմաքրման համար, 5 մլն քաղաքի կանաչապատման և 7 մլն դրամ զբոսաշրջության զարգացման համար:
Հնչեցին բազմաթիվ առաջարկներ, բարձացվեցին համայնքային այն խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Մասնավորապես Դիլիջանի Օրհուս կենտրոնի կողմից առաջարկվեց երիտասարդության կարողությունների և քաղաքացիական ակտիվության բարձրացման համար ստեղծել երիտասարդական կենտրոն՝ գրասենյակի, առանձին շինության տեսքով, որտեղ երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն կունենան ծավալել իրենց աշխատանքային գործունեությունը, որն էլ կարող է որպես ռեսուրս կենտրոն ծառայել համայնքին: Կենտրոնի համակարգողը մտահոգություն հայտնեց համայնքի աղբահանության ու սանմաքրման աշխատանքների բարեխիղճ կատարման և այդ աշխատանքների վերահսկողության հարցերի վերաբերյալ` պարզաբանելով, որ 2014 թ.-ի բյուջեով այդ աշխատանքների համար նախատեսվող գումարները ավելացվել են, ինչը հնարավորություններ է ստեղծում դրանց բարելավման համար: Կանաչապատման վերաբերյալ էլ նա առաջարկեց, որ մասնագիտական դիտարկումներ կատարվեն մինչ աշխատանքների սկսվելը, օրինակ ծառերի էտման ժամանակ խորհրդակցել մասնագետների հետ, ինչպես նաև տարվա կտրվածքով կազմակերպել կանաչ տարածքների պահպանման աշխատանքներ:
Քննարկման ընթացքում ներկաներին տեղեկացվեց նաև ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 22 -ի N 1075 – Ա որոշման՝ Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որը նախատեսվում է իրականացնել 2014 - 2017 թթ-ին:
Դիլիջանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը ներկաներին տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 5-ը հանրությունը 2014թ. բյուջեի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունի: Դիլիջանի Օրհուս կենտրոնը պատրաստակամություն հայտնեց հանրությանն այդ մասին տեղեկացնելու, կառուցողական և զարգացմանը միտված առաջարկությունների փաթեթի կազման աշխատանքներին աջակցելու հարցում:
вторник, 3 декабря 2013 г.
Подписаться на:
Сообщения (Atom)