ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՈՒՐԲԱԹ
Ձեզ ենք ներկայացնում Դիլիջանցի բանաստեղծուհի, շտապ օգնության
վաստակավոր բուժ քույր տիկին Սվետա Գրիգորյանի սրտաբուխ բանաստեղծությունները։
🍂 ԱՇՆԱՆԱՅԻՆ ԷԼԵԳԻԱ
🍂
Խարտյաշ երկինք է, քմահաճ գույներ,
Քամու սոսափ է, կամաց ծուլորեն,
Աշնան հմայք է ու տերևաթափ,
Գունեղ խաշամի շրշյուն է մարմանդ…
Աշունն է հրաշք գույներով ժպտում,
Շաղը սարերին եղյամ է կապում,
Բաղ ու բոստանում հասուն մրգեր են,
Դաշտ ու անտառում քամու երգեր են…
Նռան ժպիտ է, մրգերի բուրմունք,
Տանձ ու խնձորի բուրավետ արբունք,
Թեև դեռ աշնան երգն է անրջում,
Բայց ձմռան շունչն է ամենուր շրջում…
Սվետա ...
🍁🍁ԱՇՆԱՆ ԱՐԵՎ🍁🍁
Բաղերում հասուն, առատ
մրգեր են, Խարտյաշ երգեր են, քմահաճ գույներ,
Նռան ժպիտ է, զեփյուռ
է մարմանդ,
Աշնան հմայք է ու տերևաթափ։
Քամին սոսափում է՝ փչում է մեղմիկ, Տերևը դանդաղ փարվում է գետնին,
Դեղինն անվրդով իր գույնն
է հուշում, Աշունն արև է պեղում մշուշում․․․ Սվետա․․․
Ստեղծագործությունները և լուսանկարները Սվետա Գրիգորյանի ֆեյսբուկյան
պաշտոնական էջից։
Комментариев нет:
Отправить комментарий