> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 13 ноября 2022 г.

ԵՐԳՈՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒ՜Ն․․․










Նրա մանկությունը անցել է անհոգ լի երգերով, բակային ճամբարներ կազմակերպելով, ծառից ծառ թռնելով ու գերակտիվ խաղերով։  Նա քայլում էր գնացքի գծերով, որը հետագայում դարձավ նրա փառքի ուղու աստիճանները ու հավաքեց գծերին թափված քարերը, որոնցով կառուցեց երգարվեստում իր հաստատուն ճանապարհը։  Նա կապոցով ուտելիք էր տանում արտում աշխատող իր հայրիկին ու ճանապարհին զրուցում սյան վրա թառած ծիծեռնակի հետ՝ նրան պատմում էր իր նպատակների ու ծրագրերի մասին։  Պառկում էր կանաչ խոտերում ու նայելով կապույտ երկնքին սլանում էր դեպի տիեզերք: Նրա երգերը լի են բնության անաղարտ մաքրությամբ։  11 տարի՝ Ալլան սովորել է, Արարատ քաղաքի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։  Ալլան ստեղծագործել սկսել է դեռ մանկուց, ունի 60-ից ավելի ստեղծագործություններ: Նա առաջին լուրջ ստեղծագործությունը կատարել է 17 տարեկանում՝ «Արձագանք» ստուդիայում:  Իր ստեղծագործական 28 տարիների ընթացքում երգչուհին թողարկել է 6 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է մոտ 20 տեսահոլովակ: Նա ունեցել է բազմաթիվ մենահամերգներ Հայաստանում և արտասահմանյան երկրներում, մասնակցել բազմաթիվ մրցույթների և փառատոնների, բարեգործական ակցիաների և կառավարական միջոցառումների:  Ալլան վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը, իսկ նրա երգերից ավելի հիթային են՝ «Հայաստան», «Հոյնար», «Սպարապետ», «Աղջկա երգը», «Մոկաց հարսներ» և այլն: Նա միշտ սպասված ու սիրված է հանդիսատեսի կողմից: Իսկ մեր այն հարցին թե Ինչ մրցույթների և փառատոնների եք մասնակցել մինչ այսօր, ինչ մրցանակների եք արժանացել և ում կողմից:

      Հիշելը շատ բարդ կլինի, որովհետև և արտասահմանում, և Հայաստանում շատ-շատ մրցանակներ եմ ստացել և իսկապես դրանք հիշելը շատ դժվար կլինի, մի քանի հատ Armenian Musical World, մի քանի հատ էլի Ամերիկայում կազմակերպված մրցույթներ, մասնակցել եմ Փարիզում կազմակերպված ջազ փառատոնին,որտեղ Հայաստանից միայն ես եմ եղել: Իսկ Հայաստանում ուղղակի չեմ հիշում:Մասնակցել եմ և մրցույթների և միջոցառումների, սկսած այոներից, ասուպներից,բոհեմ մրցույթից: Արժանացել եմ  պաշտպանության նախարարության պատվոգրերին, ստացել եմ ոսկե մեդալներ Նանսենի հիմնադրամի կողմից և մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շարոյանի կողմից:  Զրույցի վերջում երգչուհին, ֆեյսբուկում նորաբաց՝ «Ակունք» մշակութային խմբի մասնակիցներին և Տավուշեցիներին ուղեծ՝ Ի՛ր բարեմաղթանքը        - «Ինչ կարող եմ ասել, հրաշալի տարածք է, հրաշալի բնությամբ, հրաշալի, բարի և աշխատասեր մարդկանցով, ես շատ կուզեի, որ ոչ մեկը հոգս չունենար,կուզեի, որ միշտ ուրախ ու երջանիկ ապրեին, բալիկներ ունենային:  Պատերազմներ չլինեին ապրենք խաղաղ երկրում առանց կորուստների, միքիչ համբերատար և հարգալից լինենք իրար նկադմամբ։  Իսկ Ձեր նորաբաց խմբին էլ մաղթում եմ կանաչ ճանապարհ, որ ավելի հանրաճանաչ լինի, ավելի կատարելագործվի:

Վաչե՜ ջան, հիանում եմ Քո՛ մարդ տեսակով, որ ամենինչ անում ես, ի նպաստ Քո՛ համայնքում և մարզում զբոսաշրջության զարգացման և հայ մշակույթը բարձր և ըստ արժանագույնս պահելու համար։  Գնամ հեռու ճամփաներով,

Հասնեմ սարերին

Այս երգով մարդիկ կհասկանան իմ էությունն ու խոսքը:» Նյութը հրապարակման պատրաստեց՝ Վաչե Գրիգորյանը։  Շնորհակալություն՝ Ալլա Լևոնյանին լուսանկարների համար։    


 

Комментариев нет:

Отправить комментарий