> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 6 июня 2021 г.

"ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ" ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

    «ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՒ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ»

 

Ազգերը գոյատևում են, երբ պահպանում են իրենց մշակույթը և լեզվամտածողությունը։  Կոմիտասյան մեղրածոր երգերը և Սևակյան ոգով պարուրվեց Դիլիջանի մշակույթի պալատի կամարները։  Հունիսի՝ 5-ին Դիլիջանի արվեստասեր հանրությունը համախմբվել էր մեկ հարկի տակ։

Լեփ-լեցուն էր Դիլիջան բազմաբնակավայր համայնքի մշակույթի պալատը, որտեղ կայացավ Պարույր Սևակի՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա պատրաստված ներկայացումը։  Ներկայացման բեմադրիչ, ռեժիսորն է՝ սիրված դերասանուհի՝ Արսինե Նավասարդյանը։  ներկայացման գործընկերն է՝ Դիլիջանի համայնքապետարանը, տեղեկատվական աջակիցը՝ «Դիլի Տուր Ինֆո 1-ին բլոգ Դիլիջան» տուրիստական-տեղեկատվական բլոգը։  Ներկայացման վերջում բացառիկ և փոքրիկ հարցազրույց ունեցանք սիրված դերասանուհու հետ։              -․ <<Դժվար է պոեմի հիման վրա ներկայացում բեմադրել, հիմքում պահելով ազգային և մշակութային խորքային մտածողությունը։  4 տարի  է պահանջվել, որ ստանանք այս բացառիկ և ինքնատիպ ներկայացումը, որը առաջինն է՝ իր տեսակի մեջ։

Այնքան հուզված, բայց միևնույն ժամանակ ոգևորված ու տպավորված եմ, որ խոսքը, երգը կարողացանք հասցնել մարդկանց սրտերին, տեսնելով այսքան հանդիսատես, և հուզված աչքեր։>>  Մեր հետ զրույցում ասած ներկայացման բեմադրիչ և ռեժիսոր՝ Արսինե Նավասարդյանը։  Չկա ավելի թանկ և հաճելի վայրկիաններ, երբ տեսնում ես խանդավառված հանդիսատեսին, որ երգում, հուզվում ու ուրախանում են դերասանի հետ։

Նյութը հրապարակման ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» տուրիստական-տեղեկատվական բլոգը։            

    
                                                                        

    
    

                                

        

                    

    
                    
                    
 

Комментариев нет:

Отправить комментарий