Ինչպիսի՞ մանկությունէս ունեցել Դիլիջանում։
Ունեցել եմ անհոգ ու երջանիկ մանկություն, շատ լավ մանկության ընկերներ ,որոնց արդեն երկար տարիներ չեմ տեսել։ Բայց կան ընկերներ, որոնց անպայման հանդիպում եմ, երբ գտնվում եմ Դիլիջանում։ Հիշում եմ, երբ փոքր էի՝ սիրում էի երգել հայելու առաջ ու նմանակում էի արտասահմանյան դերասաններին ,սցենար էի գրում և սկսում էի խաղալ բոլոր կերպարները , - պատմում է դերասանը։
Ակտիվորեն մասնակցում էի բակային և դպրոցական միջոցառումներին: Այդ ժամանակ սիրում էի լինել ուշադրության կենտրոնում։ Ավելացնենք ,որ դերասանը դեռ մանկուց հաստատուն քայլերով էր գնում դեպի բեմը, դեպի եթերայինը, դեպի արվեստի հեքիաթային աշխարհը: Սակայն կյանքն Աշոտի համար պատրաստել էր մասնագիտական այլ ուղի։ Այն է տնտեսագետի մասնագիտությունը, բայց Աշոտը վստահ և հաստատուն քայլերով գնաց արվեստի բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհով։
Հենց այդ է պատճառը, որ Դիլիջանի գույները սրտում նա ընտրեց հենց բեմը՝ իր կերպարներում ներդնելով Դիլիջանյան նրբագեղ գույները։
Աշոտ, գիտենք, որ առաջին քայլերդ դեպի թատրոն եղել է Դիլիջանում։
- Այո։ 1996- 1999 թ-ին խաղացել եմ Դիլիջանում գործող թատրոնում։ 1999-ին մասնակցել եմ Լոռի-99 թատերական փառատոնին, գրավելով բարձր հորիզոնականներ: Ստացել եմ միքանի պատվոգրեր, գովասանագրեր։ Եզրափակեց դերասանը։
Այժմ շարունակվում է նրա ակտիվ առաջխաղացումները: Հիմա Աշոտը բնակվելով Երևանում, նկարահանվել է և շարունակում է նկարահանվել հեռուստանովելներում , հեռուստատեսային գովազդներում, տեսահոլովակներում:
Շնորհալի դերասանը սովորել է <<Շանթ>> հեռուստաընկերության <Արտիստիկ Սոուլ>> թատերական ստուդիայում, և մասնակցել է բազմաթիվ քասթինգների:
Աշոտը աշխատում է Երևանի «Ազատություն» թատրոնում և նրանից տեղեկացանք, որ թատրոնը շուտով նոր ներկայացումով հանդես կգա Հայաստանի մարզերում։ Հուսով ենք նաև Դիլիջանում։ Բնավորությամբ նրբանկատ է, ինքնամփոփ, կենսուրախ և նպատակասլաց:
Այս ամենի հակառակ կողմում պարտաճանաչ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, անկեղծ է և կեղծավորությանը կարողանում է տալ համարժեք պատասխան՝ իրեն հատուկ ողջախոհությամբ:
-Չեմ սիրում կեղծավոր, երկերեսանի և ստախոս մարդկանց -ասաց դերասանը։
Մեր այն հարցին, թե ին՞չ գույնով կնկարես երջանկությունը, նա պատասխանեց.
- Երջանկության գույներով:
Երեք գույն, որ եկավ մտքիդ: -Կարմիր, կապույտ, ծիրանագույն:
Մտերիմ ընկերդ հայտնի հայ դերասաններից։
- Ալեքսանդր Բաբասյան, Հայկ Սարգսյան։
Ինչպիսի՞ն է Աշոտը բեմից դուրս։
․Շատ համեստ եմ, ընկերասեր, սիրում եմ ազատ ժամանակս ընկերներիս հետ անցկացնել ։
Ինչպիսի՞ երաժշտություն ես սիրում լսել։
-Հիմնականում լսում եմ իսպանական երաժշտություն ։
Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին։
-Բոլորին մաղթում եմ երջանիկ կյանք, կարևորը՝ խաղաղություն հայազգին։ Եվ թող աստծո օրհնությամբ օծվեն բոլոր հայ ընտանիքի օջախները։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ «Դիլի Տուր Ինֆո» տուրիստական-տեղեկատվական 1-ին բլոգ Դիլիջանը։
Комментариев нет:
Отправить комментарий