пятница, 18 июня 2021 г.
воскресенье, 6 июня 2021 г.
ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱ՜Ն
Ինչպիսի՞ մանկությունէս ունեցել Դիլիջանում։
Ունեցել եմ անհոգ ու երջանիկ մանկություն, շատ լավ մանկության ընկերներ ,որոնց արդեն երկար տարիներ չեմ տեսել։ Բայց կան ընկերներ, որոնց անպայման հանդիպում եմ, երբ գտնվում եմ Դիլիջանում։ Հիշում եմ, երբ փոքր էի՝ սիրում էի երգել հայելու առաջ ու նմանակում էի արտասահմանյան դերասաններին ,սցենար էի գրում և սկսում էի խաղալ բոլոր կերպարները , - պատմում է դերասանը։
Ակտիվորեն մասնակցում էի բակային և դպրոցական միջոցառումներին: Այդ ժամանակ սիրում էի լինել ուշադրության կենտրոնում։ Ավելացնենք ,որ դերասանը դեռ մանկուց հաստատուն քայլերով էր գնում դեպի բեմը, դեպի եթերայինը, դեպի արվեստի հեքիաթային աշխարհը: Սակայն կյանքն Աշոտի համար պատրաստել էր մասնագիտական այլ ուղի։ Այն է տնտեսագետի մասնագիտությունը, բայց Աշոտը վստահ և հաստատուն քայլերով գնաց արվեստի բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհով։
Հենց այդ է պատճառը, որ Դիլիջանի գույները սրտում նա ընտրեց հենց բեմը՝ իր կերպարներում ներդնելով Դիլիջանյան նրբագեղ գույները։
Աշոտ, գիտենք, որ առաջին քայլերդ դեպի թատրոն եղել է Դիլիջանում։
- Այո։ 1996- 1999 թ-ին խաղացել եմ Դիլիջանում գործող թատրոնում։ 1999-ին մասնակցել եմ Լոռի-99 թատերական փառատոնին, գրավելով բարձր հորիզոնականներ: Ստացել եմ միքանի պատվոգրեր, գովասանագրեր։ Եզրափակեց դերասանը։
Այժմ շարունակվում է նրա ակտիվ առաջխաղացումները: Հիմա Աշոտը բնակվելով Երևանում, նկարահանվել է և շարունակում է նկարահանվել հեռուստանովելներում , հեռուստատեսային գովազդներում, տեսահոլովակներում:
Շնորհալի դերասանը սովորել է <<Շանթ>> հեռուստաընկերության <Արտիստիկ Սոուլ>> թատերական ստուդիայում, և մասնակցել է բազմաթիվ քասթինգների:
Աշոտը աշխատում է Երևանի «Ազատություն» թատրոնում և նրանից տեղեկացանք, որ թատրոնը շուտով նոր ներկայացումով հանդես կգա Հայաստանի մարզերում։ Հուսով ենք նաև Դիլիջանում։ Բնավորությամբ նրբանկատ է, ինքնամփոփ, կենսուրախ և նպատակասլաց:
Այս ամենի հակառակ կողմում պարտաճանաչ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, անկեղծ է և կեղծավորությանը կարողանում է տալ համարժեք պատասխան՝ իրեն հատուկ ողջախոհությամբ:
-Չեմ սիրում կեղծավոր, երկերեսանի և ստախոս մարդկանց -ասաց դերասանը։
Մեր այն հարցին, թե ին՞չ գույնով կնկարես երջանկությունը, նա պատասխանեց.
- Երջանկության գույներով:
Երեք գույն, որ եկավ մտքիդ: -Կարմիր, կապույտ, ծիրանագույն:
Մտերիմ ընկերդ հայտնի հայ դերասաններից։
- Ալեքսանդր Բաբասյան, Հայկ Սարգսյան։
Ինչպիսի՞ն է Աշոտը բեմից դուրս։
․Շատ համեստ եմ, ընկերասեր, սիրում եմ ազատ ժամանակս ընկերներիս հետ անցկացնել ։
Ինչպիսի՞ երաժշտություն ես սիրում լսել։
-Հիմնականում լսում եմ իսպանական երաժշտություն ։
Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին։
-Բոլորին մաղթում եմ երջանիկ կյանք, կարևորը՝ խաղաղություն հայազգին։ Եվ թող աստծո օրհնությամբ օծվեն բոլոր հայ ընտանիքի օջախները։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ «Դիլի Տուր Ինֆո» տուրիստական-տեղեկատվական 1-ին բլոգ Դիլիջանը։
"ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ" ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Ազգերը գոյատևում են, երբ պահպանում են իրենց մշակույթը և լեզվամտածողությունը։ Կոմիտասյան մեղրածոր երգերը և Սևակյան ոգով պարուրվեց
Դիլիջանի մշակույթի պալատի կամարները։ Հունիսի՝
5-ին Դիլիջանի արվեստասեր հանրությունը համախմբվել էր մեկ հարկի տակ։
Լեփ-լեցուն էր Դիլիջան բազմաբնակավայր համայնքի մշակույթի պալատը,
որտեղ կայացավ Պարույր Սևակի՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա պատրաստված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչ, ռեժիսորն է՝ սիրված դերասանուհի՝
Արսինե Նավասարդյանը։ ներկայացման գործընկերն
է՝ Դիլիջանի համայնքապետարանը, տեղեկատվական աջակիցը՝ «Դիլի Տուր Ինֆո 1-ին բլոգ Դիլիջան»
տուրիստական-տեղեկատվական բլոգը։ Ներկայացման
վերջում բացառիկ և փոքրիկ հարցազրույց ունեցանք սիրված դերասանուհու հետ։ -․
<<Դժվար է պոեմի հիման վրա ներկայացում բեմադրել, հիմքում պահելով ազգային և
մշակութային խորքային մտածողությունը։ 4 տարի է պահանջվել, որ ստանանք այս բացառիկ և ինքնատիպ
ներկայացումը, որը առաջինն է՝ իր տեսակի մեջ։
Այնքան հուզված, բայց միևնույն ժամանակ ոգևորված ու տպավորված
եմ, որ խոսքը, երգը կարողացանք հասցնել մարդկանց սրտերին, տեսնելով այսքան հանդիսատես,
և հուզված աչքեր։>> Մեր հետ զրույցում
ասած ներկայացման բեմադրիչ և ռեժիսոր՝ Արսինե Նավասարդյանը։ Չկա ավելի թանկ և հաճելի վայրկիաններ, երբ տեսնում
ես խանդավառված հանդիսատեսին, որ երգում, հուզվում ու ուրախանում են դերասանի հետ։