вторник, 7 декабря 2021 г.
воскресенье, 24 октября 2021 г.
пятница, 27 августа 2021 г.
воскресенье, 22 августа 2021 г.
Արահետ․ 20 տարի բեմում
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վաչե Գրիգորյանի «Արահետ․ 20 տարի բեմում» խորագրով մենահամերգին, որի հասույթը կուղղվի Դիլիջան խոշորացված համայնքում գործող «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութատեղեկատվական առաջին բլոգի զարգացմանն ու պաշտոնական կայքի ստեղծմանը։ Համերգը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին՝ Դիլիջան համայնքի մշակույթի պալատում։ Միջոցառմանը կվայելեք ժողովրդական, աշուղական և հեղինակային նոր երգեր։ Բոլորիդ սպասվում է անակնկալներով լեցուն և երգառատ երեկո։ Համերգի գլխավոր գործընկերներն են՝ Դիլիջանի համայնքապետարանը, «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջը, Դիլիջանի մշակույթի պալատը, Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակը, «Մաեստրո» սրճարան-ռեստորանը։ Հրատարակչական աջակիցներն են՝ «Դիլնետ սերվիս» հասարակական կազմակերպությունը, “Dilijan Initiative Group” զբոսաշրջային, մշակութային և երիտասարդական խումբը։ Տեղեկատվական գլխավոր աջակիցներն են “Dilijanews” և “Dili Tour Info” տուրիստական-տեղեկատվական բլոգները։ Եկեք միասին անցնենք իմ լուսավոր արահետով։ Բոլորիդ խոստանում եմ անմոռանալի, ջերմ և մտերմիկ երեկո։
пятница, 18 июня 2021 г.
воскресенье, 6 июня 2021 г.
ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱ՜Ն
Ինչպիսի՞ մանկությունէս ունեցել Դիլիջանում։
Ունեցել եմ անհոգ ու երջանիկ մանկություն, շատ լավ մանկության ընկերներ ,որոնց արդեն երկար տարիներ չեմ տեսել։ Բայց կան ընկերներ, որոնց անպայման հանդիպում եմ, երբ գտնվում եմ Դիլիջանում։ Հիշում եմ, երբ փոքր էի՝ սիրում էի երգել հայելու առաջ ու նմանակում էի արտասահմանյան դերասաններին ,սցենար էի գրում և սկսում էի խաղալ բոլոր կերպարները , - պատմում է դերասանը։
Ակտիվորեն մասնակցում էի բակային և դպրոցական միջոցառումներին: Այդ ժամանակ սիրում էի լինել ուշադրության կենտրոնում։ Ավելացնենք ,որ դերասանը դեռ մանկուց հաստատուն քայլերով էր գնում դեպի բեմը, դեպի եթերայինը, դեպի արվեստի հեքիաթային աշխարհը: Սակայն կյանքն Աշոտի համար պատրաստել էր մասնագիտական այլ ուղի։ Այն է տնտեսագետի մասնագիտությունը, բայց Աշոտը վստահ և հաստատուն քայլերով գնաց արվեստի բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհով։
Հենց այդ է պատճառը, որ Դիլիջանի գույները սրտում նա ընտրեց հենց բեմը՝ իր կերպարներում ներդնելով Դիլիջանյան նրբագեղ գույները։
Աշոտ, գիտենք, որ առաջին քայլերդ դեպի թատրոն եղել է Դիլիջանում։
- Այո։ 1996- 1999 թ-ին խաղացել եմ Դիլիջանում գործող թատրոնում։ 1999-ին մասնակցել եմ Լոռի-99 թատերական փառատոնին, գրավելով բարձր հորիզոնականներ: Ստացել եմ միքանի պատվոգրեր, գովասանագրեր։ Եզրափակեց դերասանը։
Այժմ շարունակվում է նրա ակտիվ առաջխաղացումները: Հիմա Աշոտը բնակվելով Երևանում, նկարահանվել է և շարունակում է նկարահանվել հեռուստանովելներում , հեռուստատեսային գովազդներում, տեսահոլովակներում:
Շնորհալի դերասանը սովորել է <<Շանթ>> հեռուստաընկերության <Արտիստիկ Սոուլ>> թատերական ստուդիայում, և մասնակցել է բազմաթիվ քասթինգների:
Աշոտը աշխատում է Երևանի «Ազատություն» թատրոնում և նրանից տեղեկացանք, որ թատրոնը շուտով նոր ներկայացումով հանդես կգա Հայաստանի մարզերում։ Հուսով ենք նաև Դիլիջանում։ Բնավորությամբ նրբանկատ է, ինքնամփոփ, կենսուրախ և նպատակասլաց:
Այս ամենի հակառակ կողմում պարտաճանաչ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, անկեղծ է և կեղծավորությանը կարողանում է տալ համարժեք պատասխան՝ իրեն հատուկ ողջախոհությամբ:
-Չեմ սիրում կեղծավոր, երկերեսանի և ստախոս մարդկանց -ասաց դերասանը։
Մեր այն հարցին, թե ին՞չ գույնով կնկարես երջանկությունը, նա պատասխանեց.
- Երջանկության գույներով:
Երեք գույն, որ եկավ մտքիդ: -Կարմիր, կապույտ, ծիրանագույն:
Մտերիմ ընկերդ հայտնի հայ դերասաններից։
- Ալեքսանդր Բաբասյան, Հայկ Սարգսյան։
Ինչպիսի՞ն է Աշոտը բեմից դուրս։
․Շատ համեստ եմ, ընկերասեր, սիրում եմ ազատ ժամանակս ընկերներիս հետ անցկացնել ։
Ինչպիսի՞ երաժշտություն ես սիրում լսել։
-Հիմնականում լսում եմ իսպանական երաժշտություն ։
Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին։
-Բոլորին մաղթում եմ երջանիկ կյանք, կարևորը՝ խաղաղություն հայազգին։ Եվ թող աստծո օրհնությամբ օծվեն բոլոր հայ ընտանիքի օջախները։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ «Դիլի Տուր Ինֆո» տուրիստական-տեղեկատվական 1-ին բլոգ Դիլիջանը։
"ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ" ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Ազգերը գոյատևում են, երբ պահպանում են իրենց մշակույթը և լեզվամտածողությունը։ Կոմիտասյան մեղրածոր երգերը և Սևակյան ոգով պարուրվեց
Դիլիջանի մշակույթի պալատի կամարները։ Հունիսի՝
5-ին Դիլիջանի արվեստասեր հանրությունը համախմբվել էր մեկ հարկի տակ։
Լեփ-լեցուն էր Դիլիջան բազմաբնակավայր համայնքի մշակույթի պալատը,
որտեղ կայացավ Պարույր Սևակի՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա պատրաստված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչ, ռեժիսորն է՝ սիրված դերասանուհի՝
Արսինե Նավասարդյանը։ ներկայացման գործընկերն
է՝ Դիլիջանի համայնքապետարանը, տեղեկատվական աջակիցը՝ «Դիլի Տուր Ինֆո 1-ին բլոգ Դիլիջան»
տուրիստական-տեղեկատվական բլոգը։ Ներկայացման
վերջում բացառիկ և փոքրիկ հարցազրույց ունեցանք սիրված դերասանուհու հետ։ -․
<<Դժվար է պոեմի հիման վրա ներկայացում բեմադրել, հիմքում պահելով ազգային և
մշակութային խորքային մտածողությունը։ 4 տարի է պահանջվել, որ ստանանք այս բացառիկ և ինքնատիպ
ներկայացումը, որը առաջինն է՝ իր տեսակի մեջ։
Այնքան հուզված, բայց միևնույն ժամանակ ոգևորված ու տպավորված
եմ, որ խոսքը, երգը կարողացանք հասցնել մարդկանց սրտերին, տեսնելով այսքան հանդիսատես,
և հուզված աչքեր։>> Մեր հետ զրույցում
ասած ներկայացման բեմադրիչ և ռեժիսոր՝ Արսինե Նավասարդյանը։ Չկա ավելի թանկ և հաճելի վայրկիաններ, երբ տեսնում
ես խանդավառված հանդիսատեսին, որ երգում, հուզվում ու ուրախանում են դերասանի հետ։
Վերջերս Դիլիջան բազմաբնակավայր, խոշորացված համայնքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Դիլիջանցի սիրված երգիչ՝ Սամվել Ղասաբյանի բարեգործական, ոգեշնչող մենահամերգը, նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և անկախության տարելիցին։ Բոլոր նրանք ովքեր ներկա չեն եղել ունեն բացառիկ հնարավորություն, դիտելու՝ «Դիլի Տուր Ինֆո» տուրիստական-տեղեկատվական բլոգի եթերում։ Սամվել Ղասաբյանին մաղթում ենք ստեղծագործական և անձնական հաջողություններ, նորանոր ձեռք բերումներ, ծափառատ դահլիճներ։ Նյութը հրապարակեց՝ "Դիլի Տուր Ինֆո" տուրիստական-տեղեկատվական բլոգը։
четверг, 25 февраля 2021 г.
Հարցազրույց՝ Աշոտ Պողոսյանի հետ
25 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ
<<Դիլի Տուր Ինֆո>>-ն փոքր հարցազրույց ունեցավ երիտասարդ տաղանդավոր դերասան Աշոտ Պողոսյանի հետ։ Աշոտ Պողոսյանը ծնվել է 1983թ. ապրիլի 15-ին՝ Դիլիջան քաղաքում։
Այժմ շարունակվում է նրա ակտիվ առաջխաղացումները: Հիմա Աշոտը բնակվելով Երևանում, նկարահանվել է և շարունակում է նկարահանվել հեռուստանովելներում , հեռուստատեսային գովազդներում, տեսահոլովակներում:
Շնորհալի դերասանը սովորել է <<Շանթ>> հեռուստաընկերության <Արտիստիկ Սոուլ>> թատերական ստուդիայում, և մասնակցել է բազմաթիվ քասթինգների:
Աշոտը աշխատում է Երևանի «Ազատություն» թատրոնում և նրանից տեղեկացանք, որ թատրոնը շուտով նոր ներկայացումով հանդես կգա Հայաստանի մարզերում։ Հուսով ենք նաև Դիլիջանում։ Բնավորությամբ նրբանկատ է, ինքնամփոփ, կենսուրախ և նպատակասլաց:
Այս ամենի հակառակ կողմում պարտաճանաչ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, անկեղծ է և կեղծավորությանը կարողանում է տալ համարժեք պատասխան՝ իրեն հատուկ ողջախոհությամբ:
Ամբողջական հարցազրույցը կարդացեք, ստորև անցնելով հղումով։
https://www.facebook.com/story.php?story_fbid=768559687120703&id=327476314562378&anchor_composer=fal