> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 22 апреля 2013 г.

"ՁՅՈՒՆԵ ԱՍՊԵՏ"

"ՁՅՈՒՆԵ ԱՍՊԵՏ" կազմակերպությունը առաջարկում է իր հիասքանչ ծառայությունները : Խնդրում ենք ընթերցեք ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ: ՄերԿարաբալայի կերպարի համար մենք մի քանի գործողություններ ենք մշակել Հարսանյաց և այլ հանդիսությունների ժամանակ, որոնք շատ գեղեցիկ կդիտվեն նամանավանդ վարպետորեն մոնտաժելուց հետո, այդ կադրերը կդառնան շատ էքսկլյուզիվ և կդարձնեն տվյալ հանդիսությունը հիշարժան այդ արարողության մասնակիցների և գլխավոր անձանց համար, տվյալ հանդիսության տեսասկավառակին կտան շատ ավելի դիտարժան տեսանյութեր և հիշողություններ : ՀարգելիՄենեջերներ, Հանդիսավարներ, Օպերատորներ, հանդիսությունների կազմակերպիչներ, երաժիշտներ և երգիչներ, առաջարկեք մեր հերոսներին (Կարաբալային, Ծաղրածուին, հետագայում կլինեն նաև կավե կենդանի բնորդներ ) ձեզ առաջարկվող հանդիսությունների պատվերների ժամանակ :Կարաբալան կարող է ընդառաջ գալ Հարսին ու Փեսային եկեղեցուց դուրս գալու ժամանակ, իր զամբյուղից ճերմակ աղավնիներ հանել և հրամեցնելՀարսին և Փեսային, կարող է ծաղիկներ բաժանել կանանց և աղջիկներին նաև եկեղեցու բակում և եկեղեցուց հետո, երբ հանդիսության մասնակիցները գնում են այգում կամ մեկ այլ հիշարժան վայրում նկարվելու, այնտեղ էլ կարող է Կարաբալան գալ և ծաղիկներ բաժանել բոլոր կանանց ու աղջիկներին, ինչպես նաև լուսանկարվել բոլորի հետ : Բարի ծերունի Կարաբալան կարող է ցանկալի հյուր լինել նաև հանդիսության սրահում, կեր ու խումի թեժ ժամանակ, բաժանել ծաղիկներ բոլոր կանանց և աղջիկներին, կարող ենք նաև Տարոսիկներ լցնել նրա զամբյուղի մեջ և Հարսն  ու Փեսան Կարաբալաիօգնությամբ բաժանեն իրենց Տարոսիկները հանդիսության բոլոր մասնակիցներին : Նաև հնարավոր է որԿարաբալան տվյալ հանդիսության որևէ մասնակցի պատվերով կոնկրետ այդ մասնակցի անունից մատուցի նրա իսկ նվերը այդ հանդիսության հերոսին կամ հերոսներին : Շատ գեղեցիկ կդիտվի նաև երբ ծերունիԿարաբալան կմասնակցի Տորթը կտրելու արարողությանը, նա այդ հանդիսության Հերոսներին կուղեկցի Տորթի սեղանի մոտ և իր զամբյուղից կհանի և նրանց կհրամցնի Տորթը կտրելու պարագաները : Հանդիսության սրահում Կարաբալայի ելույթը կուղեկցվի նրան նվիրված երգերով : Մնացած մանրամասներին ծանոթանալու ( գները  ճշտելու, ամեն մուտքի գինը որչափ ավելացնելու, ինչպես նաև ձեր իսկ հոնորարի չափը ճշտելու ) համար գրեք անձամբ մեզ, մենք կմանրամասնենք : Մեր բջջային հեռախոսահամրներն են(+374) 93989794 և (+374) 95858331.

Комментариев нет:

Отправить комментарий