воскресенье, 19 февраля 2017 г.
Փետրվարի 17-ին Դիլիջանի համայնքապետարանում նորածինների մայրերի հերթական ընդունելությունն էր: Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհավորեց երիտասարդ մայրերին՝ նորածիններին մաղթելով առողջություն և լուսավոր ապագա: Ընդունելությանը 55 նորածինների մայրերի հատկացվեց համայնքապետարանի սահմանած դրամական օգնությունը: Մանրամասն անցնել հղումով...
четверг, 16 февраля 2017 г.
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տոնի ակունքները գալիս են հազարամյակների խորքից և կապված են կրակի պաշտամունքի հետ: Նախկինում՝ հեթանոսական շրջանում, այն անվանվել է Տըրնդեզ, որը նշանակել է կրակի դեզ: Հնում մեր նախնիները կրակին վերագրել են կենարար ու զորեղացնող հատկություններ:
пятница, 10 февраля 2017 г.
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը, Դիլիջան Ինչպես տեղեկացանք «Դիլիջան»-ի քաղաքապետարանի պաշտոնական կայքի մամլո հաղորդագրությունից: Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելեց Դիլիջան: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ նախարարը հանդիպում ունեցավ Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ: Շարունակությունը, անցնել հղումով:
среда, 1 февраля 2017 г.
Նոր տեսահոլովակի պրեմիերա, Միհրան Ծառուկյան `»Նամակ» Կատարող` Միհրան Ծառուկյան Երաժշտությունը ` Ռիտա Սարգսյանի Երգի խոսքերը` Ավետ Բարսեղյանի Արձակը՝ Ռուզաննա Վարդերեսյանի Գործիքավորումը` Կարեն Մարգարյան, KM Production Տեսահոլովակի Ռեժիսոր՝ Հարութ Շատյան Տեսահոլովակը նվիրվում է, Հայոց բանակի 25-ամյակին: Շնորհավորում ենք, Ձեզ բարի դիտում:
понедельник, 30 января 2017 г.
воскресенье, 29 января 2017 г.
Զորահանդես՝ նվիրված Հայոց ազգային բանակի 25-ամյա հոբելյանին Հունվարի 28-ին՝Դիլիջանի քաղաքային հրապարակում կայացավ զորահանդես նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակին: Բանակ –հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեց պատվոգրով:
Պրեմիերա, Արմեն Խուբլարյան և Քրիստինե Եգանյան Спасибо за любовь Երգի խոսքերը `Ավետ Բարսեղյան: Երաժշտությունը ` Արմեն Խուբլարյան: Գործիքավորումը Կարեն Սևակ: Mix -Արմեն Թորոյան (Asparez) Երգում են Արմեն Խուբլարյանը և Քրիստինե Եգանյանը: Շնորհակալություն պրեմիերաի համար, շնորհավորում ենք Ձեզ: Բարի դիտում:
Подписаться на:
Сообщения (Atom)