> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 2 августа 2018 г.

ԱՂԱՎՆԱԿԱՆՉ՜





Կտրվիր ամռան տապից, թոթափիր մտքերդ, Օգոստոսի առաջին Շաբաթ, Կիրակին անցկացրու Աղավնավանքում:  Օգոստոսի 4և  5-ին, ժամը` 12:00-ից գիշերակացով մասնակցիր ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 30 ամյակին նվիրված միջոցառմանը, <<ԱՂԱՎՆԱԿԱՆՉ>> խորագրով:
Օգոստոսի 4-ին:
Բացման խոսք:
Տոնական համերգ տեղի և հրավիրված երգիչների մասնակցությամբ:
Երգ, պար:
ցուցահանդես վաճառք:
Ծանոթացում գյուղին և տեղաբնակ երիտասարդների հետ:
Հյուրասիրություն, Շվեյդական սեղան, համեմված գյուղական անարատ ուտելիքներով, լավաշով, մեղրով:
Ժողովուրդական խաղիկներ:
Ազգային ծեսերի, պարերի վարպետաց դասեր:
Գյուղ մթերքների, թխվածքների, նկարների ցուցահանդես վաճառք:
Երեկոյան ժամանց խառույկի շուրջ:
Գիշերակաց վրաններում:
Ապահով հանգիստը երաշխավորվում է:  Օր 2
Սիրո ուխտագնացություն դեպի գյուղի ՍԲ Աստվածածին`<<ԱԽՆԱԲԱԹԻ>> եկեղեցի:
Նորապսակների, երիտասարդների օրհնության արարողություն:
Զբոսանք Կենու պուրակում:
Լուսանկարում:

Մասնակցության արժեքը՝
- գիշերակացը գյուղացու տանը մեկ անձի համար նախաճաշով 3000 / 4000 դրամ (ըստ տան կենցաղային պայմանների)
- գիշերակացը վրանում 2000
- նախաճաշ - 1500 դրամ
- ճաշ - 2000
- ընթրիք - 2000 / 2500, մանրամասն տեղեկությունների համար կարողեք զանգահարել` (+37477) 47-48-45, (+37493) 31-28-97, կամ նամակ ուղարկել dilitourinfo@gmail.com էլ. Հասցեին:  Միջոցառման տեղեկատվական աջակից` dilitourinfo տուրիստական-տեղեկատվական կայք:

четверг, 5 июля 2018 г.

Օգոստոսի 11-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի կունենա Հաղարծին գյուղի 200 ամյակին նվիրված մեծ փառատոն:

Օգոստոսի 11-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի կունենա Հաղարծին գյուղի 200 ամյակին նվիրված մեծ փառատոն: Փառատոնին կներկայացվի գյուղական կոլորիտը՝ համեմված հայկական անաղարտ երգ ու պարով:
Այդ օրը դուք այցելելով Հաղարծին գյուղ՝ կունենաք բացառիկ հնարավորություն՝
ճաշակելու ազգային խոհանոցի չբացահայտված ուտեստներ
մասնակից լինելու աննախադեպ վարպետաց դասերի
օգտվել ձիարշավարանից
ծանոթանալ Հաղարծին գյուղի շնորհալի երիտասարդների հետ
վայելել աննախադեպ համերգային ծրագիր՝ ճանաչված և համայնքի երգիչների մասնակցությամբ
մասնակցել ազգային պարերի վարպետաց դասերի՝ պարային խմբերի ընկերակցությամբ
Ծրագրում ներառված է
դիջեյ
օճառե պղպջակներով խաղեր
հրավառություն
գիթառահարների խմբերի մասնակցություն
նորաստեղծ ռոք խմբերի մասնակցություն
Բազում այլ անակընկալներ
Ծրագիրը իրականացվում է` Հաղարծնի 200 ամյակի կապակցությամբ:  Միջոցառման աջակիցներ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի Համայնքապետարան, Հաղարծին գյուղի վարչական ղեկավար` Գևորգ Թամրազյան, «Դիլիջան» գարեջուր:
Տեղեկատվական աջակիցներ` dilijanews.blogspot.com, dili tour info տուրիստական-տեղեկատվական կայք:  Մասնակցել ցանկացողները կարողեն նամակ ուղարկել` dilitourinfo@gmail.com էլ հասցեյին, կամ զանգահարել (+37493) 73-74-71

воскресенье, 18 марта 2018 г.

Նոր երգի պրեմիերա, Գագիկ Բադալյան Հայաստան Երաժշտություն և խոսք: Լիա Գործիքավորում: Artur Bina production Զուռնա: Գուրգեն Ասիլյան Ռեժիսոր: Երվանդ Ռումյան Օպերատոր: Վարդգես Մանուկյան Դիմահարդար: Հերմինե Գալստյան

Պրեմիերա Վարդան Բարսեղյան, ՀԱՎԱՏԱ Խոսք և երաժշտ.-Հայկ Գևորգյան Գործիքավորում-Արման Սարգսյան Ձայնագրություն-Էմմանուել Օպերատոր-Հայկ Ալեքսանյան Ռեժիսոր-Սև Մանգուշյան

Պրեմիերա Վարդան Բարսեղյան, ՀԱՎԱՏԱ Խոսք և երաժշտ.-Հայկ Գևորգյան Գործիքավորում-Արման Սարգսյան Ձայնագրություն-Էմմանուել Օպերատոր-Հայկ Ալեքսանյան Ռեժիսոր-Սև Մանգուշյան

вторник, 23 января 2018 г.

Ձեզ ենք ներկայացնում` Դիլիջանցի բանաստեղծուհի, հրաշալի հայուհի, լավ ընկեր Սվետա Գրիգորյանի բանաստեղծություններից:


🔥🔥🔥Մոմերն այս վառվող,🔥🔥🔥
🔥🔥🔥Վառվող ու հալվող,🔥🔥🔥
Աղոթք են այրող🔥🔥🔥
Առ երկինք ու սեր․․․🔥🔥🔥


🔥🔥🔥ՈՍԿՅԱ ՀԱՍԿԵՐ🔥🔥🔥
Լուրթ հորիզոնի ուրվագծերում,
Արևը ձուլվել է կապույտ երկնքին,
Ու եդեմական հրաշք ցոլքերով,
Հուր է ճառագում՝ կրակ հմայքով։
Օրհնում եմ արևոտ հասկերին ոսկյա,
Ուր քամին խաղում է ցորյանի ծովում,
Ու կակաչների բոց գույների հետ
Հուր կրակներ կան, արահետ ու գետ։
Արտերը ծփում եմ ոսկյա տաղերով,
Արևն իր բոցե թելերն է մանում,
Ես էլ արևի պես ջերմ ու կրակոտ,
Ժպիտ, ու սեր եմ աշխարհին տանում։
Սվետա․․․