> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 23 января 2018 г.

Ձեզ ենք ներկայացնում` Դիլիջանցի բանաստեղծուհի, հրաշալի հայուհի, լավ ընկեր Սվետա Գրիգորյանի բանաստեղծություններից:


🔥🔥🔥Մոմերն այս վառվող,🔥🔥🔥
🔥🔥🔥Վառվող ու հալվող,🔥🔥🔥
Աղոթք են այրող🔥🔥🔥
Առ երկինք ու սեր․․․🔥🔥🔥


🔥🔥🔥ՈՍԿՅԱ ՀԱՍԿԵՐ🔥🔥🔥
Լուրթ հորիզոնի ուրվագծերում,
Արևը ձուլվել է կապույտ երկնքին,
Ու եդեմական հրաշք ցոլքերով,
Հուր է ճառագում՝ կրակ հմայքով։
Օրհնում եմ արևոտ հասկերին ոսկյա,
Ուր քամին խաղում է ցորյանի ծովում,
Ու կակաչների բոց գույների հետ
Հուր կրակներ կան, արահետ ու գետ։
Արտերը ծփում եմ ոսկյա տաղերով,
Արևն իր բոցե թելերն է մանում,
Ես էլ արևի պես ջերմ ու կրակոտ,
Ժպիտ, ու սեր եմ աշխարհին տանում։
Սվետա․․․

среда, 27 сентября 2017 г.

Կայացավ Դիլիջանի զբոսաշրջային-տեղեկատվական բուկլետի շնորհանդեսը:




Վերջերս տպագրվել է Դիլիջանի զբոսաշրջային-տեղեկատվական բուկլետը, որտեղ ամփոփված է Դիլիջանի տեսարժան վայրերը, վանքերը և պատմամշակութային կառույցների մասին տեղեկություններ: Բուկլետը հայերեն լեզվով է, Վաչե Գրիգորյան . << Բուկլետ ստեղծելու մտահղացումը առաջացել էր 2014 թ.-ին, իսկ դրա պատրաստման աշխատանքները սկսվեցին 2016 թ-ի սկզբից:
Մեր բլոգում սկսեցինք շարք `<<Դիլիջանի խոսուն վկաներ>> խորագրով, որի նպատակն էր լուսաբանել և իրազեկել հյուրերին, դիլիջանաբնակներին, Դիլիջան համայնքն ներառող 6 բնակավայրերի տեսարժան վայրերի, վանքերի, մշակութային հուշարձանների մասին: Նկատեցինք, որ այն լայն տարածում է գտնում համացանցում, ուստի որոշեցինք ձեռնարկել այս բուկլետի հրատարակումը, որին Դուք ծանոթացաք: Հինգ ամիս ընթացան աշխատանքները՝ տեղեկատվության հավաքագրում, մշակում, խմբագրում, ձևավորում և լուսանկարների ընտրություն, որի վերջնաարդյունքը ստացանք այս տեսքով>>:
Սեպտեմբերի 25-ին մարդաշատ էր Դիլիջանի Հով. Շարամբեյանի մանկական գեղարվեստի դպրոցը: Դիլիջանի հասարակությունը ունկընդիրը դարձավ <<Դիլիջանի խոսուն վկաներ>> խորագրով բուկլետի շնորհանդեսին: Միջոցառումը սկսվեց Դիլիջանի մասին պատմող տեսաֆիլմով, ուղեկցվեց շնորհանդեսի ցուցադրությամբ, այնուհետև ելույթներով հանդես եկան համայնքի ակտիվ երիտասարդներ, պատանիներ :
Միջոցառմանն առաջին անգամ հնչեց Վաչե Գրիգորյանի <<Գովք Դիլիջանին>> հեղինակային երգը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են բուկլետի ստեղծմանը, շնորհանդեսի կազմակերպմանը, Դիլիջանի համայնքապետարանին(համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյան), Դիլիջանի ավագ և թիվ 2 միջնակարգ դպրոցներին, արվեստի պետական քոլեջին:
Հավատում ենք, որ բուկլետը կդառնա Դիլիջանի այցեքարտը
<<Դիլիջան ինֆո>>

четверг, 31 августа 2017 г.

ԴԻԼԻՋԱՆԻ ԽՈՍՈՒՆ ՎԿԱՆԵՐԸ


Սիրելի հայրենակիցներ, Դիլիջանի բնակիչներ,
Ս.թ սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին սիրով հրավիրում ենք Դիլիջանի  Հովհաննես  Շարամբեյանի  անվան մանկական  գեղարվեստի  դպրոց , որտեղ տեղի կունենա դիլիջանցի երգիչ, ակտիվ երիտասարդ` Վաչե Գրիգորյանի <<ԴԻԼԻՋԱՆԻ ԽՈՍՈՒՆ ՎԿԱՆԵՐԸ>> խորագրով տուրիստական-տեղեկատվական բուկլետի շնորհանդեսը: Այդ օրը ներկաներին սպասվում է անակնկալներով, հայ անաղարտ երգերի պրեմիերաներով, հեքիաթային պահերով լեցուն անմոռանալի և հաճելի րոպեներ: Տեղեկատվական աջակիցներ <<Դիլիջան>> քաղաքային թերթ, dilijancity.am,dilijanews.blogspot.com և Դիլիջան Ինֆո ֆեյսբուքյան էջեր:
Երեկոյի աջակիցներ` Դիլիջանի համայնքապետարան,  ,, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց, ՀՈԱԿ:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ և սպասում անհամբեր: Եկեք միասին ուրախանանք և վայելենք Դիլիջանն իր ողջ կոլորիտով:
Սիրով` Ձեր Վաչե Գրիգորյան