> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 19 апреля 2017 г.

Բարի գալուստ Դիլիջան,













Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերների օրավարձով բնակարանները, սեփական տները, հյուրատները, և հյուրանոցները:
Հայկ Գրիգորյան, հյուրատուն, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Սայաթ-Նովա փող. 85:
Կարեն Մակարյան, հյուրատուն, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գայի Փող. 11:
Սուսաննա Եղյազարյան, «Արծիվ» հյուրատուն, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Ուս փող. 19:
Վարդան Ֆահրադյան, <<Rainbow>> հյուրատուն: Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան Կալինինի փող. 113
Անդրանիկ Ղազարյան, հյուրատուն, հասցե ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի փող 61
Հրանտ Ղալեչյան, վարձով բնակարան, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի փող. 85/16:
Աիդա Ավետիսյան, օրավարձով բնակարան, հասցե ՝ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան `Գայի փող. շենք 78 բնակարան 33:
Արամ Ալիխանյան, <Էրիկ>հյուրատուն, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ ,ք. Դիլիջան `Շահումյան փող. 10ա:
Մարիետա Գաբրիելյան, օրավարձով բն, հասցե ՀՀ Տավուշի մարզ,ք. Դիլիջան `Օրջոնիկիձե փող. 67-15:
Արթուր Մելքոնյան, օրավարձով ԲՆ,հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, փող Բարեկամություն:
<<Մուշ Հանգստյան տուն>> հոթել, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի փող. 97:
Դիլիջանի Դղյակ պանսիոն `ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Սայաթ-Նովա 50:
<<Restland Dilijan HOTEL>>, Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Սայաթ-Նովա փող. 69բ:
Զբոսաշրջային վայրերի, այլ տեղեկությունների, հյուրանոցների մասին ստույգ մանրամասների համար կարող եք գրել <<Դիլիջան Տուր Թրավել>> զբոսաշրջային ֆեյսբուքյան խմբերին, էջերին:
Հավելենք, որ ստեղծում ենք զբոսաշրջային տվյալների տեղեկատվական բազա, որտեղ ևս կարող է լինել քո բնակարանը, հյուրանոցը, սրճարանը:
Մեզ են միացել Հաղարծին և Գոշ վարչական շրջանները:
Կանխավ շնորհակալություն:

вторник, 28 марта 2017 г.

Պրեմիերա; `Արամե «Մեր Գյումրի» Մտահաղացումը և իրականացումը՝ Արման Սահակյանի Երգի հեղինակ` Սերգեյ Կարինյան Գործիքավորումը` ԿարենՍևակ Ռեժիսոր` Ժոռ Մելոյան Պրոդյուսեր` Գրիգոր Նազարյան Premiera `Arame (Mer Gyumri) Music & lirics: Sergey Karinyan Director : Jor Meloyan Arrangement: KarenSevak production DOP: Vazgen Muradyan Editing: Karen Melqumyan Administrator: David Ayvazyan Mixing & recording: Edgar Aleksanyan Prodyuser: Grigor Nazaryan Idea and Implementation: Arman Sahakyan Manager: Syoma Kodabashyan

Պրեմիերա; `Արամե «Մեր
Գյումրի»
Մտահաղացումը և իրականացումը՝
Արման Սահակյանի
Երգի հեղինակ` Սերգեյ
Կարինյան
Գործիքավորումը` ԿարենՍևակ
Ռեժիսոր` Ժոռ Մելոյան
Պրոդյուսեր` Գրիգոր
Նազարյան

Premiera `Arame
(Mer Gyumri)
Music & lirics: Sergey Karinyan
Director : Jor Meloyan
Arrangement: KarenSevak production
DOP: Vazgen Muradyan
Editing: Karen Melqumyan
Administrator: David Ayvazyan
Mixing & recording: Edgar Aleksanyan
Prodyuser: Grigor Nazaryan
Idea and Implementation: Arman Sahakyan
Manager: Syoma Kodabashyan

вторник, 21 марта 2017 г.

Մարտի 22-ին նշվում է Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը:

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը, անգլ.՝ World Water Day, իսպ.՝ Día Mundial del Agua, ֆր.՝ Journée mondiale de l'eau, նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»։:
Ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ կազմում են 1454 միլիոն կմ, որի մոտավորապես 97%-ը պարունակում է Համաշխարհային օվկիանոսը: Երկրորդ տեղում է սառույցը լեռներում ու բևեռային գոտիներում։ Սակայն այս ջրերն առայժմ գրեթե չեն օգտագործվում։ Երրորդ տեղում են ստորգետնյա ջրերը, մթնոլորտային տեղումները, գետերի ու լճերի ջրերը, որոնք ջրի ընդհանուր պաշարի սոսկ 0,4%-ն են կազմում։ Հենց այդ ջրերն էլ մարդն օգտագործում է իր կենցաղային և տեխնիկական պահանջների համար։:
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Սահմանվել է 1993 թ.փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (1993 թ. փետրվարի 22-ի 47/193 բանաձևով)։Այդ բանաձևի համաձայն՝ պետություններին առաջարկվել է մարտի 22-ին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը։
Երկրի ջրային ռեսուրսները տիեզերքից (նկարը Ապոլոն 17-ից)

суббота, 11 марта 2017 г.

"Դիլիջանի Խոսուն վկաները", շրջապտույտ դեպի "Աղջկա բերդ" ամրոց:








Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։
Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ:

Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։
Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին և Աղջկաբերդի դիմաց կառուցում է Մանթաշաբերդը և հաճախակի հարձակումներ գործում Աղջկաբերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է -Կալայ վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։