> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 27 ноября 2014 г.

Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում:

                                                               Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում:
Dilijani-BKԼուծարման գործընթացը շարունակվում է
Դիլիջանի բժշկական կենտրոնի   փոխտնօրեն Սահակ Մկրտումյանի վկայությամբ՝ այդ ԲԿ-ի  լուծարման գործընթացը, որ սկսվել է հոկտեմբերին, շարունակվում է : Այն կտեւի  երկու ամիս: Դիլիջանի ԲԿ-ն ունի  170 աշխատակից: Դրա լուծարումից հետո աշխատակիցները նոր հիմունքներով աշխատանքի են ընդունվելու: Նրանից ոմանք մտավախություն ունեն,որ կորցնելու են իրենց աշխատատեղը: Սահակ Մկրտումյանին հարց ուղղեցինք  աշխատողների հնարավոր կրճատումների մասին: Նա ասաց, շարունակությունը այստեղ:

http://tesankyun.am/2014/11/%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%83%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BB-2-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/


«Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ:

                                                               «Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ:

Վաչեն ունի թույլ տեսողություն: Այն -10 է: Ինչպես ինքն է ասում, պատկերները տեսնում է ստվերային: Սակայն ձեռնափայտ չի օգտագործում: Հարկ եղած դեպքում նրան օգնում են, բայց ինքն աշխատում է ամեն ինչ ինքնուրույն անել. ձեռնափայտը միշտ էլ կա: Նա վաղուց արդեն սովորել է ինչպես ինքնուրույն անցնել իրենց քաղաքի փողոցներով: 
Վաչե Գրիգորյանն ապրում է Դիլիջան քաղաքում: Այստեղ նրան շատերն են ճանաչում: Երբ դիլիջանցիներին հարցնում ես երիտասարդների, նրանց գործունեության մասին, շատերը միանգամից հիշում են Վաչեին: Ասում են՝ շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում այստեղ:


http://hetq.am/eng/news/56558/dilijan-resident-with-poor-eyesight-tries-to-break-stereotypes-


«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել:

                                                               «Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել:

Սրընթաց մեքենաների արանքներով, առանց այս ու այն կողմ նայելու, նա արագորեն կտրում-անցնում է մայրուղին ու քայլերն ուղղում դեպի իրենց թաղամասը: Փոքրիկ տուն մտնելու համար զգուշորեն հետ է տանում մետաղական լարերը, ապա ճռռոցով բացում երկաթյա ձողերով դարպասը:
Նեղլիկ արահետի երկու կողմերում ծառեր են, վերջում` տունն ու տան պատին հենված հին սեղանը` մորից հիշատակ մնացած բույսերով, որոնցից մեկը` մանրիկ, նուրբ վարդագույն ծաղիկներով: Ծաղիկները նա առանձնակի հոգատարությամբ է խնամում, տերևներից շոշափելով սրբում է փոշին, մշակում և ջրում:
Շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում, այցելեք այստեղ:

http://medialab.am/news/id/1188



среда, 26 ноября 2014 г.

Զրուցում ենք, Չներվածները ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:


Մեր հյուրասրահում զրուցում ենք “Stage 7” Production ընկերության տնօրեն, <<Չներվածները>> ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:
1.      Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը, ովքեր են նկարահանվել ֆիլմում:

Ընդհանրապես ես գրում եմ ֆիլմի սցենարներ, տարբեր ժանրերում և ներկա պահին ունեի մի քանի տարբերակ, որոնք կարող էի նկարահանել: Ընտրությունս կանգ առավ “Չներվածների” վրա, քանի որ մյուս նախագծերն իրականացնելու համար ահռելի ֆինանսական միջոցներ էին հարկավոր, որոնք ես չունեի: Իհարկե “Չներվածները” նույնպես էժան նախագիծ համարել չի կարելի:  Նաև այս սցենարի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Նարեկի կերպարը մարմնավորելու ցանկությունը մեծ էր: Իսկ ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ` Արթուր Մկրտչյանը, Միկա Բաբայանը, Տիգրան Մնացականյանը և ուրիշներ:

2.      Որքա՞ն է տևել ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմը նկարահանել ենք մոտ 45-50 նկարահանման օրում, երեք ամիսների ընթացքում:

3.      Ի՞նչ դժվարություններ եք ունեցել նկարահանումների ընթացքում:

Դժվարությունները առաջին հերթին ֆինանսական էին, որոնք ընթացքում էին լուծվում, ինչպես նաև այն, որ իմ վրա դրված էր չափազանց շատ ֆունկցիաներ` թե’ ստեղծագործական, թե’ կազմակերպչական, այսինք պրոդյուսերական, որոնք համատեղելը չափազանց մեծ ջանքեր խլեց ինձանից: Բացի այդ ֆիլմը հագեցած է պրոֆեսիանալ մարտական տեսարաններով, որը նույնպես ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում:

4.      Կպատմե՞ք մի փոքր ֆիլմի սյուժեի մասին, ինչի՞ մասին է առհասարակ և ինչու <<Չներվածները>>:

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի`  Նարեկի մասին, ով ընկերոջ մեղքով հայտնվել է բանտում և 3 տարի գտնվել այնտեղ: Բանտից դուրս գալուց հետո նույն ընկերը նրան նորից քաշում է կրիմինալ գործարքի մեջ և Նարեկը ստիպված է լինում համաձայվել, որը դառնում է ճակատագրական: Ֆիլմը բազմաժանր է, այն կհետաքրքրի բոլոր տարիքային խմբերին, ինչպես իգական, այնպես էլ արական սեռի հանդիսատեսին:

5.      Ու՞մ չեն ներում և ինչու՞:

Կան բաներ, որոնք այս կյանքում ներվել չեն կարող: Օրինակ դավաճանությունը, սուտը, կրիմինալ տարրերի գործողությունները: Այս ամենը կա ֆիլմում, սակայն առայժմ փակագծերը չեմ բացի:

6.      Որտե՞ղ կարող ենք տեսնել ֆիլմը, և կլինի՞ համացանցում:

Ֆիլմը նախատեսվում է կինոթատրոնների համար: Ցանկանում ենք ցուցադրել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում: Իսկ համացանցում չի լինելու շատ երկար ժամանակ:

7.      Ինչպե՞ս եք գնահատում անցած 2014 թվականը, և հասցրել եք իրականացնել բոլոր պլանավորած գործերը:
Բավական արդյունավետ եմ գնահատում: Նկարահանվեց երկու կարճամետրաժ ֆիլմ: Ինչպես նաև “Խոսում են երեխաները” սոցիալական գովազդների շարքը, որը հասանելի է համացանցում: Իսկ գլխավոր նպատակը “Չներվածները” լիամետրաժ ֆիլմի նկարահանումն էր, որն արդեն ավարտել ենք: Բացի այդ ընդունելություն ունեցանք “Սթեյջ 7” դերասանական ստուդիայում: Ի դեպ մեր շրջանավարտներից և ներկայիս ուսանողներից շատերը նույնպես նկարահանվել են վերը նշված նախագծերում:
8.      Տեղյակ ենք, որ դուք էլի ֆիլմեր եք նկարահանել, կխոսե՞ք այդ ֆիլմերի մասին:

Ինչպես արդեն նշեցի դրանք կարճամետրաժ ֆիլմեր են: Առաջինը դա “Այնտեղ” ֆիլմն է, որի ռեժիսորն է Դավիթ Զոհրաբյանը: “Մի առավոտ” ֆիլմը նկարահանել եմ ես, իսկ “Մանկատնից հետո” ֆիլմը, որի ռեժիսորը նույնպես ես եմ` մոնտաժային փուլում է գտնվում: Առաջին երկուսը հասանել են համացանցում:


9.      Ունե՞ք աջակիցներ, հովանավորներ, ովքեր աջակցում են նկարահանումներին, և ընթացիկ այլ հարցերում:

Ընկերական օգնություններ և աջակցություններ շատ են եղել, սակայն հովանավորներ չունենք: Հույս ունենք հաջորդ նախագծերի համար արդեն կունենանք:

10.  Մի փոքրել խոսենք Ձեր առաջիկա պլանների մասին:

Առաջիկա պլանների մեջ մտնում է “Չներվածների” ցուցադրումները կազմակերպելը, որը սպասվում է 2015-ի փետրվար-մարտ ամիսներին: Միաժամանակ աշխատում եմ նաև նոր սցենարների վրա: Բացի այդ մեր կինոստուդիային կից դերասանական ստուդիայում նախատեսում ենք գարնանային ընդունելություն:

11.  Քանի որ ավարտվում է տարին Ձեր մաղթանքը, շնորհավորանքը թերթի, բլոգի ընթերցողներին:

Բոլորին մաղթում եմ նպատակների իրականացում, թող երբեք չընկճվեն և միշտ շարժվեն առաջ:

Հյուրասրահում Տիգրան Նալչաջյանի հետ զրուցեց Վաչե Գրիգորյանը շնորհակալություն:

Մեր հյուրասրահում զրուցում ենք Stage 7 Production ընկերության տնօրեն, Չներվածներւ ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:

вторник, 25 ноября 2014 г.

Ուշադրություն բոլոր ստեղծագործողներին՜:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆWWW.ARGAMBLOG.COM կայքը հայտարարում է երգի մրցույթ: Եթե դուք գրում եք երգեր, ուրեմն այս մրցույթը հենց ձեզ համար է:Շտապեք ուղարկել ձեր հեղինակային երգը, որը ուղղված կլինի մեր կայքին. երգի բառեր, երաժշտություն, կամ երկուսը միասին: Լավագույն երգը կգործիքավորվի և կնկարահանվի այդ երգի հիման վրա տեսահոլովակ: Երգը կկատարեն հայկական շոուբիզնեսի լավագույն աստղերը: Երգը պետք է ունենա "Արգամբլոգ" անունըՇտապիր սա հնարավորություն է դառնալ հայտնի ու սիրված: Երգերը կարող եք ուղարկել argamblog.com@gmail.com էլեկտրոնային հասցեին, նշելով հեղինակի անուն ազգանունը:

четверг, 20 ноября 2014 г.

Շնորհակալություն համագործակցողներին, և գործընկերներին:

Մեր աշխատանքներին այս 2 տարում մասնակցել են ավելի քան 90 պատանիներ, երիտասարդներ <<Dilijan Initiative Group>>-ը համագործակցում ե Գարնիկ Դավթյան, աժ պադգամավոր Հակոբ Հակոբյան, Դիլիջանի համայնքապետ պարոն Արմեն Սանթրոսյան, <<Դիլնետ Սերվիզ>> բիզնես ի աջակցության Ս.Պ.Ը տեղեկատվական կենտրոն Դիլիջանի թիվ 6 դպրոց, ավաք դպրոց Նունե Մանուկյան, <<Մուշ Հանգստյան տուն>> Հյուրանոց, Դիլիջանի զբաղվածության գործակալություն, <<Հայացք>> պարի համույթ:
Մեդիա համագործակցողներ ՝teesankyun.am, մարզային կայք, Դիլիջան>> քաղաքային թերթ, և dilijan.am քաղաքային կայքdilijanews.blogspot.com:
Մեր խմբի ակտիվ կամավորներն են ՝Համակարգող Վաչե Գրիգորյան, փոխհամակարգող օգնական խորհրդատու Դավիթ Շամբարյան, խմբին ակտիվ աջակցող երիտասարդներ Մարիամ Պետրոսյան, Անի Պապյան, Անի Ամիրխանյան, Տիգրան Աթաբեկյան, Նադեժդա Կիրակոսյան, Վերգինե Մարկոսյան, Հասմիկ Ալիխանյան ,Աննա Խառատյան,Արարատ Ալիխանյան, Նորա Խաչատրյան:
Իսկ բլոգի վիդեոները պատրաստում ենև համագործակցում  Էդվարդ Թամամյանը, Արա Սահակյանը:
Երգիչներ ովքեր մնացին մեր բլոգի կողքին և հավատարիմ ակտիվ շարունակում են մնալ մեր կողքին:
Ալլա Նավասարդյան, Ալլա Լևոնյան, Սարգիս Գրիգորյան, Վահագն Ռաշ, Արթուր Մնացականյան, Դավիթ Մելքոնյան:

Շնորհակալություն բոլոր գործընկերներին, համագործակցող մարդկանց ովքեր մեր կողքին են հարգանքով քո dilijanews.blogspot.com, և <<Dilijan Initiative Group>>: