Քաղաքը
ապրել է հարուստ գրական
կյանքով։ Դիլիջանում է ծնվել և
իր մանկությունն անցկացրել հայտնի գրող Վախթանգ
Անանյանը։ Քաղաքի սիրված բանաստեղծներից
է Գևորգ Զարենց
(Ղազարյան), որն ունի նաև
մանկական հիանալի ստեղծագործություններ։ Մի քանի
հրատարակված բանաստեղծական գրքերի հեղինակ է
Մկրտիչ Գրիգորյանը։ Քաղաքի ճանաչված բանաստեղծներից
են գրքերի հեղինակներ Միքայել
Սերունց (Անանյան), Սրաֆիլ Թամրազյան, Արշավիր
Թորոսյան, Սվետա Գրիգորյանը։ Դիլիջան
համայնքի մասին տպագրված գրքեր
ունեն Հենրիկ Խառատյանը և
Մարինե Քոչարյանը։ Հանրապետական գրական մամուլում բազմաթիվ
անգամ տպագրվել են բանաստեղծ Արծրուն
Հովսեփյանի ստեղծագործությունները։
1958 թ.-ից, շաբաթական երեք
անգամ, հրատարակվել է «Դիլիջան» թերթը։
Թերթի հիմնադիր և խմբագիրն է
եղել՝ Մուսայել Մկրտչի Մկրտումյանը, Ո՛վ
աշխատել է ավելի քան
չորս տասնյակ տարուց ավելի։
Թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ.), վերահրատարակվել է
1965 թ. մայիսի 5-ին։ Թերթում տպագրվել
են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին
վերաբերվող հոդվածներ։ «Դիլիջան քաղաքային թերթի
հրատարակումը ընդհատվում է 2021-2022-ը ու վերահրատարակվում
է 2022-ի ապրիլի սկզբից։
«Դիլիջան» թերթի խմբագիրներն են
եղել Մուսայել Մկրտչի Մկրտումյանը, Միքայել
Սերունց Անանյանը, Օնիկ Հակոբի Սարգսյանը
և Ալբերտ Սիմոնյանը։
«80» Ականների վերջերում քաղաքում տպագրվում է՝ "Իմպուլս" թերթը, որի խմբագիրներն
են եղել՝ Օնիկ Հակոբի
Սարգսյանը և Սրաֆիլ Թամրազյանը։
2006 թ. մայիսից հրատարակվել է
«Երիտասարդական գործունեության ակումբ» հասարակական կազմակերպության
«Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթը։ 2009-ին քաղաքում առաջին
անգամ գունավոր տարբերակով տպագրվել է՝ «Հովք» ամսաթերթը,
որի խմբագիրն էր Միքայել Անանյանը,
իսկ 2011-2012թ․
տպագրվել է «100 % Դիլիջանում» ամսաթերթը, որի խմբագիրներն էին
Վաչե Գրիգորյանը և Տիգրան Սանթրոսյանը։
1993 թ. օգոստոսին հիմնադրվել է տեղականRT-V հեռուստաընկերությունը
(խմբագիր Մ. Անանյան), որն
ամենօրյա հաղորդումներով լուսաբանում է քաղաքային կյանքը։
2016 թվականի դեկտեմբերից հրապարակվում է «Կորիզ» թերթը,
որի խմբագիրներն են Դիլիջանի պատանիները։
2016-ին կարճ ժամանակով քաղաքում
գործել է առցանց «Դիլի
ռադիո»։ Այժմ Դիլիջան
խոշորացված համայնքում գործում է էլեկտրոնային
պաշտոնական 1 կայք և զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ։
Комментариев нет:
Отправить комментарий