> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 31 января 2020 г.

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ









«Հաղարծին» անվան ծագման հետ կապված մի քանի վարկածներ կան:
Ավանդությունը պատմում է, որ Հաղարծնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել են գմբեթի վերևում ճախրող՝ խաղացող արծիվները: Բառն առաջացել է «հաղ» (տեղի
ժողովուրդն այսպես է արտասանում խաղ բառը) և «արծիվ» բառերի միաձուլման ու հնչյունափոխության արդյունքում:
Ըստ մեկ այլ ավանդության` այդ տարածքը եղել է հաղարների՝ լուսանների (վագրակատու) ծննդաբերության վայր, և «Հաղարծին» անունը կազմվել է «հաղար» ու «ծին» արմատներով:
Հաղարծին վանքային համալիրը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածից 18կմ հյուսիս։  Հաղարծինը գրավիչ և գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու ամեն եղանակի հետ ունի իր գույնը:  Լուսանկարները` <<Դիլի Տուր Ինֆո>>-ի կողմից:


Комментариев нет:

Отправить комментарий